Ուղղեք ձեր հարցերը Արթո Թունչբոյաջյանին

18 02 2009

Arto

Հարգելի ընթերցողներ, այս շաբաթ “A1+ BLOG”-ը հյուրընկալելու է “Armenian Navy Bend” խմբի հիմնադիր, յուրօրինակ երաժիշտ Արթո Թունչբոյաջյանին, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր բոլոր հարցերին:

Այսօրվանից սկսած մինչեւ փետրվարի 22-ը, մեկնաբանությունների բաժնում կարող եք գրել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, մյուս շաբաթվա սկզբին արդեն կլինեն պատասխանները:

Արտոյի մասին կարդալ կամ նրա երաժշտությունը կարող եք լսել երաժշտի պաշտոնական կայքում: Ե.Գ. Հուսով եմ բաց չեք թողնի այս բացառիկ հնարավորությունը:


Actions

Information

13 responses

20 02 2009
Քաղաքացի

Բարեւ մեր շատ սիրելի Արտո…

Ուզում եմ իմանալ երբ ես Հայաստան գալու ու երբեվե կգաս ստեղ մշտական ապրելու? Հիմա որտեղ ես? Ինչ նոր ծրագրեր ես անում?

20 02 2009
Սեդա

Արտո ջան, բարև!
Ո՞նց ես հայ քեֆերի ուրախ ու որակյալ երաժշտություն տվող բարեկամ 🙂

Արտո ջան, միշտ էս հարցն ինձ հետաքրքրում է, բայց չգիտեմ ում ուղղել… դու պետք է որ լավ ճանաչես էս խնդիրը. ասում ենք` 1915-ին ցեղասպանություն եղավ, մինչև լուրն եկավ հասավ Արևլյան Հայաստան, մինչև էստեղ լսեցին ու հավատացին, բանը բանից անցավ, էլ Չարենցն էլ ելավ հասավ Վան, չկարողացավ մերոնց փրկել… ինչու՞, որովհետև բոլշևիկ-մենշևիկ-դաշնակ-մաուզերիստ ու մնացած տանայ-նանայներ խառնվել էին իրար, հայը հային չէր հավատում, չէր վստահում, Արևմտյաններն ու Արևելյանները կարգին կապ չունեին իրար հետ… հենց ցեղասպանություն էր պետք, որ էս Արևալահայերս հասկանային, որ պետք է էն կողմի մերոնց էլ լավ նայել, ձեռք մեկնել, էն էլ էլի հատուկենտ մարդիկ` Թումանյան, Կոմիտաս… մի խոսքով. խառը ժամանակներ էին, պատերազմներ էին, հասկանալի է: Լավ, բա էսօր, որ թվում է` խաղաղ ապրում ենք, թվում է` կապեր ենք ջերմացնում ու սահմաններ բացում-փակում, էսօր ինչի՞ կարգին ամուր կապեր չկան Արևմտյան ու Արևլյան Հայաստանի միջև: Էսօր ինչի՞ մեզ չեն հասնում Պոլսի մեր ժողովրդի խնդիրներն ու բողոքները, ձեռքբերումներն ու հաղթանակները… էլի ցեղասպանության ե՞նք սպասում… (չհաշվախ մասնավոր workshopեր ու սեմինարներ. էդպես ես էլ մի ընկերուհի ունեմ “Ագոս”-ի խմբագրությունից, բայց դա էլի հասարակության լայն շերտերին չի վերաբերում): Հրանտ Դինքի սարսափելի մահն էր, որ ինչ-որ կապող օղակ եղավ էս կղզիացած հայկական գոյակցությունների միջը, բայց մենակ էն փաստը, որ մենք իրար սկսեցինք ճանաչել մեծ մտավորականի մահով` արդեն ահավոր է ու սրանից վատ հոտ է գալիս… ի՞նչ կասես, սահմաններով զբաղվե՞նք, թե՞ մերոնցով: Էնտեղ ի՞նչ են մտածում էս հարցի շուրջ: Էնտեղ մեզ սիրում ե՞ն: Ինձ թվում է` չէ… ինձ թվում է` մեզնից զզվում են… ինչի՞ է էսպես:

20 02 2009
Դավիթ Մուրադյան

Բարեւ սիրոլի Արթո ջան: Ես ուզում եմ իմանալ, թե ե՞րբ եք Հայաստանի ուկնկդիրներին ներկայացնելու Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ալբոմը; Ես գիտեմ, որ գրեթե պատրաստ է թողարկման նաեւ Հայկական նավատորմի նվագախմբի նոր ալբոմը; Իսկ այդ ալբո՞մը երբ եք ներկայացնելու, անհամբեր սպասում ենք, շատ անհամբեր: Եվ վերջինը Արթո ջան, Ձեր թուրքերեն ալբոմն արգելվել էր Թուրքիայում, եթե չեմ սխալվում, որքա՞ն հնարավոր եք համարում այդ ալբոմի հանդեպ արգելքի վերացումը, եւ ի՞նչ ուղիներով եք հնարավոր համարում այդ ալբոմի բառերը թուրք ունկնդիրներին հասցնելու գործընթացը: Ես ընթերցել եմ բառերի թարգմանությունը, բառերը շատ ազդեցիկ են եւ շատ բան կարող են փոխել թուրք հասարակության մեջ:

20 02 2009
ann

Բարև սիրելի Արտո։ Մենք հիացած ենք քո տաղանդով, սակայն մի անգամ ինձ իմ բարեկամը մի բան ասաց, որը մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ։ Ոզում եմ քո կարծիքը իմանալ։ Նա ասաց, որ Արտոն շատ միամիտա ու նրան իշխանությունը օգտագործում է։ Ես շատ տխրեցի, քանզի ազատությունը ինձ համար բարձրագույն արժեք է։ Ի՞սկ քեզ համար։

22 02 2009
ku-ku

duq qarozchutyun areciq i pashtpanutyun Jarangutyan…hima inch karciqi eq??
asum en….turqiayi himny zer exbayrn e grel??? chisht e ardyoq???
amusnacac eq??? qani erexa uneq??
vor erkrum eq zez lav zgum??
uneq aryoq hayastani qaxaqaciutyun?? ete voch . inchu???
turqiayum zez halacum en????te normal e???

23 02 2009
blansh

Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք հարցերի համար:
Այս պահից սկսած խնդրում եմ այլեւս նոր հարցեր չգրել:
Պատասխանները առաջիկա օրերին:

24 02 2009
menk

BAREV ARTO JAN:
INCH KARCIK UNES HAY AZGAYIN EV GUSANAKAN ERGI MASIN EV ARDYOK CHES UZUM PORCEL KATAREL DRANK KO MEKNABANMAMB:
KARCEM KEZ SHAT EN KNNADATUM HAYASTANI AYSPES KOCHVAC ASTXERE:INCHPES ES PASHTPANVUM MANAVAND SHUSHANIC:

26 02 2009
Syuzi

Arto jan, tshisht e, vor duq storagrel eq Robert Qocharyanin Haagayi dataran handznelu hamar kazmakerpvats storagrahavaqin Hyusisayin poghotayum? Ardyoq da e patchar@, vor hima cheq erevum ekrannerin.

27 02 2009
Arkadi

Voxjuyn amena lav hayeric mekin. Arto jan menq qez shat enq siru, ete hnaravor e hachaxaki ereva ekrannerin. Apres vor du iskakan hay es ev apres vor unes aydoisi maqur mtacelakerp.

12 03 2009
13 03 2009
Davinchi
15 03 2009
15 05 2009
Ratak

Arto du Turqiayic es? entex el es chanchvac? du exbayr unes vor entex erguma?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: