Մեր մասին

Ողջույն… Բարի գալուստ “Ա1+”-ի ազատ թեմաների եւ քննարկումների բլոգ: Մի փոքր պատմենք մեր մասին…

“Ա1+”-ի առաջին բլոգը

“Ա1+”-ը առաջին հայկական լրատվամիջոցն է, ով առաջինը պաշտոնապես հայտարարեց իր բլոգի գործունեության մասին` կարեւորելով իր ընթերցողների հետ հետադարձ կապը եւ քաղաքացիական հասարակության կարծիքի լսելիության ապահովվումը: 2007թ-ի ապրիլին http://a1plus.blogsome.com/-հասցեում գրվեց առաջին բլոգային “փոսթը”, ապա շարունակաբար, ապա արդեն 2008-ի ապրիլին բլոգը նշեց իր մեկամյակը` ամփոփելով իր ձեռքբերումներն ու հաջողված բլոգային ծրագրերը:

Հայալեզու բլոգերում լինելով ամենաակտիվը` բլոգում սովորական օրերին լինում էին 10-ից 12 հազար այցելություններ, իսկ 2008-ի նախագահական ընտրություններից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի օրերին “Ա1+”-ի բլոգը քաղաքացիական հասարակության ինֆորմացիայի փոխանակման միակ միջոցն էր դարձել` ունենալով օրական 68-ից 72 հազար այցելություններ: Եվ սա չնայած այն հանգամանքին, որ բլոգը պաշտոնապես չէր գործում:

“Ա1+”-ի բլոգը իր նախորդ ֆորմատում իրականացրեց նաեւ օն-լայն հարցազրույցների շարք, որի ժամանակ հասարակական-քաղաքական կարեւոր գործիչները, ապա նախագահի թեկնածուների կանայք պատասխանեցին բլոգի ընթերցողների հարցերին: Ակտիվ ու որոշ դեպքերում մինչեւ 1200-ի հասնող մեկնաբանություններից ու դիտարկումներից պարզ դարձավ, որ բլոգում գրում են քաղաքականապես հասուն ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող ձեւավորված միջին տարիքի մարդիկ եւ ովքեր բարձրացնում են թեժ քննարկումներ եւ սրում այս կամ այն հարցի կարեւորությունը:

“Ա1+”-ի բլոգի ներկայիս ֆորմատը

2008-ի օգոստոսին “Ա1+”-ի բլոգը տեղափոխվեց արդեն այս` https://a1plus.wordpress.com հասցեն` սկսելով աշխատել նոր ֆորմատով: Բլոգը դարձյալ վարում է Բլանշը (Շուշան Հարությունյան) եւ նյութերը հիմնականում օրվա կամ վերջին օրերի կարեւոր իրադարձություններն են, որոնց շուրջ եւ ծավալվում են քննարկումները: Այսօր “Ա1+”-ի բլոգը պահպանելով հին ֆորմատի գործառույթները` ավելացրել է նաեւ մի քանի էքսպերեմենմտալ էջեր եւ բլոգային կանոններ:Բլոգում դարձյալ ողջունում ենք ձեր բոլոր առաջարկներն ու բողոքները, կարծին ու մեկնաբանությունը, ձեր հայտարարություններն ու այն ամենը, ինչ ուզում եք ասել, խոսել, կիսվել: Ի վերջո, շնորհակալ կլինենք, եթե գրեք մեզ մեր նյութերի թերությունների մասին եւ այն թեմաների, որոնց կուզենայիք, որ անդրադառնանք:

“Ա1+”-ի մասին

“Ա1+”-ը 1991-ին հիմնված առաջին մասնավոր անկախ հեռուստաընկերությունն էր, որը 2002թ. ապրիլին եթերազրկվեց` ՀՀ նախագահի նշանակած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից հաճախականություն տրամադրելը մերժեցու արդյունքում: Սակայն քանի որ հեռուստաընկերության աշխատակազմը հրաժարվեց ցրվելուց եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել պայքարել սեփական իրավունքների համար, հեռուստաընկերության ղեկավարությանը մնում էր միայն փորձել ամեն մի հնարավորություն եթեր վերադառանալու համար` շարունակելով գործունեությունը պարբերականի ու օն-լայն օրաթերթի ֆորմատում:

2002 թ. մայիսից մինչև 2003 թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատված “Ա1+”-ը 7 անգամ արտոնագիր ստանալու մերժում է ստացել: Ընդհանուր առմամբ, առ այսօր «Ա1+»-ը 12 նման դիմում է ներկայացրել: 2008թ-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց, որ Հայաստանը խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը` խոսքի ազատության իրավունքը, մերժելով լիցենզիա տրամադրել “Ա1+”:

Իսկ ինտերնետում “Ա1+”-ը շարունակում է օն-լայն ռեժիմով տեղեկացնել հասարակությանը իրականության մասին եւ հանդիսանում է ամեշատ այցելություն ունեցող -am տիրույթում գտնվող կայքերից մեկը` www.a1plus.am: Ունի պաշտոնան youtube-ինտերնետային ալիքը` www.youtube.com/a1plus: Ընտրությունների ժամանակ ունենում է հատուկ հավելված, ինչպես նաեւ համասփյուռ ցանցով ապահովվում է մարզերում լրատվության տարածումը: Ինչպես տեսնում եք, “Ա1+”-ը ունի նաեւ իր պաշտոնական բլոգը` https://a1plus.wordpress.com

Հիշեցում

“Ա1+”-ի բլոգի հեղինակի կարծիքը որոշ դեպքերում կարող է չհամընկնել “Ա1+”-ի պաշտոնական կարծիքի հետ:

Բլոգում գրված նյութերն ու կարծիքները օգտագործելու համար հղում պարտադիր է:

Լրացուցիչ հարցերի դեպքում մի մոռացեք գրել մեզ ` blansh@web.am կամ a1plus_blog@yahoo.com հասցեներին:

9 responses

3 09 2008
Armine Abrahamyan

I am a writer, who works on free-assisgnment basis. I have some free time and would like to offer you my services, I can write for your blogs, posts on daily basis.

Give me a call if you are interested 66-37-36.

Thanks a lot.

3 09 2008
blansh

Dear Armine Abrahamyan, we are in 5th floor, 1/3 Pavstos Buzand street/Yerevan/. So please visit us or call /58 54 27/. We’ll talk about future details.

Best wishes

22 11 2009
rafi

levon you a dog

22 11 2009
rafi

levon you are a dog

22 11 2009
rafi

levon you are communist dog

2 04 2010
Ruben5

Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կմիացնեմ հեռուստացույցը և կսլեմ հարազատ a1plus-ի ձայնը:

12 04 2010
HAJ VOR@ LEVONI SHNORHIV DARZAV GAXTAKAN

es karcum em vor @ndimutjan dem pajqarelu amenalav migoc@ nra dem chpajqareln e,hatkapes levoni stextac @ndimutjan@, vorovhetev erb ajdpisi mardkanc azat es toxnum nrank aritavorvum en u sksum en sxal baner anel u dranov isk barojalkvum en (inchpes vor arec kocharian@ 2008-in levoni hnarac @ndimutjan het),ev chisht hakarak@ erb @ndimutjan@ sexmum es nrank darnum en aveli havaq ev kazmakerpvac.es karcum em vor sergn chist kani ete nujn ban@ ani esor.chnajac vonc vor erevum a serg@ henc @tenc el anum a uxaki mi kich kamac.

15 07 2010
albert

saxic chisht@ 1 na

18 08 2011
adana

You guys really think that Levon is any different than Serjik?
well maybe just that Levon is Masonic

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: