Ինչու՞ Ազնավուրը համաձայնեց

16 02 2009

n-3031-b3

Անսպասելիորեն հաստատվեցին Շառլ Ազնավուրի` Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Անսպասելիորեն, քանի որ նախապես նա մերժել էր` նշելով, որ չի ցանկանում կորցնել իր ազատությունը, և որ ինքը շատ կնեղվի, եթե ՀՀ ընդունած որևէ որոշում իրեն դուր չգա: Թե ինչու աշխարհահռչակ երգիչը որոշեց ընդունել առաջարկը, և թե ինչու այդ դեպքում նրան չառաջարկվեց հենց Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, որը նույնպես թափուր է, մեզ անհայտ է: Գուցե փառահեղ կյանքի մայրամուտին մեր բոլորի սիրելի երգիչը որոշել է իրեն փորձել մի նոր ոլորտո՞ւմ:

Ամեն դեպքում, հստակ է, որ Ազնավուրն այսուհետ պետք է պատրաստ լինի բավականին հաճախ հայտնվել անհարմար վիճակում` կարմրելով ՀՀ իշխանությունների հերթական զարմանահրաշ արարքից: Բացի այդ, Ազնավուրը նաև պետք է մասնակցի ՀՀ դեսպանների հավաքներին, մյուսների հետ հավասար թուքումուր ուտի Ս. Սարգսյանից (այդ թուքումուրը 3 օր շարունակ պետք է ցուցադրվի Հայլուրներով), պետք է կազմակերպի Շվեյցարիայի հայ համայնքի հետ մշտական հանդիպումներ, կապի մեջ լինի մայր հայրենիքի հետ, մշտապես կարդա ՀՀ մամուլը, պատրաստ լինի լրագրողներից լսել քաղբանտարկյալների, մարտի մեկի զոհերի և այլ` ամենևին ոչ մշակութային թեմաներով հարցեր, և այլն, և այլն:

Սակայն, որն ամենասարսափելին է, Ազնավուրն այլևս պաշտոնապես Ս. Սարգսյանի ենթական է, նրա արտաքին քաղաքականության իրականացնողը` մեկը, որը պետք է ենթարկվի նախագահականից եկող հրահանգներին: Անշուշտ, Ս. Սարգսյանն այնքան խոհեմ կգտնվի, որ չհանձնարարի Շվեյցարիայում ՀՀ նոր դեսպանին` դիմավորել ու “տեղավորել” հայաստանյան օլիգարխներին ու այլ նշանավոր անձանց շվեյցարական Ալպերի հանգստավայրերում, կամ նման այլ` դեսպանների համար սովորական դարձած հանձնարարություններ կատարել, բայց ինքնին փաստը…

Հետաքրքիր է, իսկ մեր բլոգերների համար անսպասելի՞ է եղել Ազնավուրի համաձայնությունը, թե՞ գուցե երգչի քայլն ունի շատ հասկանալի ու տրամաբանական բացատրություններ:


Actions

Information

54 responses

16 02 2009
uzogh

Իրան ավազակապետություննա կաշառել!

16 02 2009
lilit

Եկեք զարմանանք տաղանդավոր ուզողի ցնցող մտքի վրա:

16 02 2009
uzogh

Լիլիթ
Այսինքն ավազակապետւթյունը չ՞ի կաշառել:

Իմպիչմենթ, ապօրինի դեսպանին:
Ոչ շարլացմանը!

16 02 2009
lilit

Գուցե լոզունգներդ պաստառի վրա գրեիր ու գնայիր Ազատության հրապարակ միտինգի: Կողքերդ էլ լիքը ուզողներ կհավաքվեին ու դու կդառնայիր քաղաքական այր Հայաստանում:
Չեմ զարմանա, եթե մի օր Մենուայի փոխարեն քեզ տեսնեմ:

16 02 2009
uzogh

Լիլիթ
Ոնց հասկացա ապօրինի դեսպանի փոխարեն ցանկանում ես ի՞նձ քննառկել:

17 02 2009
Գարիկ

Ուզող, ուզածդ ինչ ա? Ազնավուրի քայլը շատ անսպասելի էր իրոք, ու իրոք ստորացուցիչ բան կա նրա մեջ, որ ինքն այլևս այդքան սերտորեն կապվում ա ՀՀ “իշխանությունների” հետ: Բայց որ կաշառել են? Ինչով? Փող են տվել? Թե ասել են` կօգնենք դիսկերդ լավ ծախվեն: Ինձ թվում ա բիձան ուղղակի նչ-որ վեհ բան ա տեսել էդ նշանակման մեջ: Ինքը հո չի պատկերացնում, թե մեր նախագահն ով ա իրականում:

17 02 2009
Վահագն Ղուկասյան

Պատասխանեմ ամենահեշտ հարցին` ինչու Շվեյցարիայում, եւ ոչ Ֆրանսիայում.
Երեւի նրա համար, որ Ֆրանսիայի քաղաքացի Շառլ Ազնավուրը արդեն վաղուց բնակվում է Շվեյցարիայում:

17 02 2009
Ararat

Mi xosqov lav arec vor dardzav. Dranum voch mi artaroc ban chka

17 02 2009
Վահագն Ղուկասյան

Վայ խելքիդ ձուն գա, այ Ararat, (տարին 12 ամիս, ինչպես Արարատ սարի գագաթին է գալիս ու մնում)… Ոնց թե դրանում արտառոց բան չկա, այ չակերդավոր խելոք, դու մոռանում ես, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմա այնպիսի խղճալի վիճակում է, որ ցանկացած բնագավառի ցանկացած պաշտոնյա, հեղինակության հարցում միայն անկում է ունենալու. Հիմա ոնց հասկանանք, Շառլի հեղինակությունը օգտագործելով փորձ են անում տապալված տեղներից մի քիչ բարձրանան (այսինքն ծնկի գան), թե՞ սիրելի իշխանությունդ որոշել է գնալուց առաջ բոլորին մինջև վերջ փչացնի…

17 02 2009
TOKISH

Es xexj bizuz inch en uzum, urish mard chkar tanen despan nshanaken, mard tox ira arvestov zbaxver!!!!!!!!

18 02 2009
Վահագն Ղուկասյան

Հա, ի դեպ, որքան գիտեմ դեսպաններ, հյուպատոսներ կարող են նշանակվել դիվանագետ պաշտոնյաները, չէ՞: Եթե դա այդպես է, ապա վաղը ողջ աշխարհը կգրի, որ աշխարահրչակ Շառլը Ազնավուրը ապօրենի նշանակված պաշտոնյա է. Իսկ դա արդեն նշանակում է որ մարդու հեղինակությունը ընկնելու է.

Իսկ Հայսատանցու մոտ սիրված երգչի, բարերարի, մեծ հայրենասերի հեղինակությունը հաստատ ընկնելու է, որովհետեւ հլա ասեք` Շառլը Ազնավուրը Շավար Քոչարյանին ենթակա չինովնիկ…

18 02 2009
Վահագն Ղուկասյան

Թուրքիայում թուրքերեն լեզվով լույս է տեսել Շառլ Ազնավուրի «Անցած օրերը» հուշերի գիրքը: Այս մասին երեկ գրել է թուրքական «Hurriyet» պարբերականը: «Hurriyet»-ը, մասնավորապես, նշում է, որ հուշերում Ազնավուրը գրել է, թե 1915-ին տեղահանված ծնողները երբեք ատելություն եւ թշնամություն չեն տածել թուրքերի հանդեպ, այլ ընդհակառակը, միշտ ասել են, որ Թուրքիան գեղեցիկ երկիր է, թուրքերը հիանալի խոհանոց եւ կանայք ունեն: Պարբերականը նաեւ գրում է, թե հուշերում աշխարհահռչակ շանսոնյեն հերքել է այն լուրերը, թե ղարաբաղյան պատերազմի տարիներին նյութական աջակցություն է ցույց տվել հայերին եւ ընդգծել, որ երբեք ապրիլի 24-ին չի մասնակցել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին: «Չնայած որոշ թուրքական եւ ադրբեջանական թերթեր գրում էին Փարիզում եւ այլ քաղաքներում նման միջոցառումներին իմ մասնակցության մասին, ես երբեք չեմ մասնակցել դրանց: Ես նաեւ երբեք փող չեմ հավաքել հայերի համար` ադրբեջանցիների դեմ կռվելու զենք գնելու նպատակով»,- մեջբերում է Շառլ Ազնավուրի խոսքերը «Hurriyet»-ը:

http://www.hzh.am
17.02. 2009

18 02 2009
Վահագն Ղուկասյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Հոդված 17. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

1. Դիվանագիտական պաշտոնները դասակարգվում են ըստ դիվանագիտական հայեցողական պաշտոնների և դիվանագիտական ծառայության պաշտոնների:

2. Դիվանագիտական հայեցողական պաշտոններն են`

ա) արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը.

բ) արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը.

գ) միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնը.

դ) արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը.

ե) արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղարի պաշտոնը.

զ) արտաքին գործերի նախարարի օգնականի պաշտոնը:

18 02 2009
Philosopher

Մարդը արվեստագետ լինելուց առաջ պարտավոր է ՄԱՐԴ լինել, հետո նոր` արվեստագետ:
Այս նույն երգիչն էր, որ մարտի մեկից հետո եկավ-գնաց Հայաստան, բայց որեւէ կշտամբանք, որեւէ վրդովմունք չնկատեցինք նրա աչքերում:
Ուստի նրան չեն էլ կաշառել, այլ նա էլ հենց նրանց հետ է:

18 02 2009
realarmenia

Uzogh,respects!!!!
Sharli DNA analize apacucec vor na mongola-tatar e!!!

18 02 2009
Hayk

Սկզբում՝ հրաժարվեց, հետո՝ համաձայնվեց, վերջում էլ կփոշմանի էլի: Համբերեք:

18 02 2009
uzogh

Գարիկ
Ազնավուրը պարզապես ուզում ա իր երկրին ծառայի: Եդքան բան:

Վահագն Ղուկասյան
Դե լավ ելի, Սըր! Չե՞ք հոգնել աըդ նւըն մանտրայից: Կարո՞ղա ցույց տաք այդ “խղճալի վիճակ” – ի գոնե մի նշմար: Իրականությանը մոտ եգհեք – սթափ մարդիք այս երկրին դեռ երկար են պետք լինելու:

Եւս մի բան հիշեցնեմ երիտասառդներին. կհիշե՞ք արդյոք, քանի անգամ այցելեց Ազանավուրը Հայաստան 1994-1999 թվականների ընթացքում:

18 02 2009
Գարիկ

Ուզող ջան, եթե քո ուզածները միշտ կատարվում են, ուզի, որ իշխանություններն ուրիշ առաքելություն մտածեն Ազնավուրի համար, որին բոլորս շատ ենք սիրում: Շվեյցարիան դիվանագիտական առումով ծանր երկիր ա, ահագին գործ կա անելու, տարբեր միջազգային կազմակերպություններ, գործարար բավականին լուրջ շրջանակներ, հայ համայնք իր խառնիխուռը կուսակցական շահերով, ամեն տարի տարբեր միջազգային միջոցառումներ, որոնց պետք ա մասնակցել, և այլն, և այլն…

Էդ մարդն ափսոս ա. եթե իր գործը լավ անի, մի տարի էլ չի ձգելու էդ տարիքին, եթե վատ անի` ՀՀ գործերն են տուժելու… Ուզի, էլի, ախպեր

18 02 2009
Ararat

@Vahagn

Axr shat tupoy es e. Tupoyn el en xosq@ chi. Et qo hamara menak xxchali vichakum Hayastani artaqin qaxaqakanutyun@ vorovhetev Qyor papikit achqerov es nayum amen inchin.

18 02 2009
Ararat

@realarmenia

Isk du lriv urish multikic es, benzin lic vret u vari qez. Mi or el kases vor Sharl@ gomika.

18 02 2009
Ararat

@Philosopher

Vor verjin 15 tarva patmutyund imanayr, kimanayr inchu ekav Hayastan u voch mi vrdovmunq el chartahaytec Marti 1-i masin.

18 02 2009
uzogh

Գարիկ
Իսկ արի ոչ ես ոչ ել դւ Ազնավուրից բան չուզենք: Ինքը վստահաբար մեզանից շատ ավելի փորձառու յա ու լավ գիտի ինչն ա իրան պետք, ու ոնց ետ ամենի տակից դուրս գա.

18 02 2009
Philosopher (f5blog)

Արարատ

Ես ոչ միայն գիտեմ երկրի վերջին 15 տարվա պատմությունը, այլեւ այս երկրի ու ժողովրդի պատմության յուրքանաչյուր էջը` իր ողջ բացատրությաուններով եւ գաղափարով, ինչին դու, բնականաբար, տեղյակ լինել չես կարող: Չես կարող, քանզի խոսքդ շաղախում ես վիրավորանքներով եւ սուտ-տղամարդկություն խաղալով, ինչը ոչ միայն համապատասխան չէ իմացեալ մարդուն, այլեւ առաջին հերթին գռեհիկ է` որպես ինքնին ոճ, եւ այլազան:

Իսկ սույն պարոնի մասին խոսլն էլ ավելորդ է, որը իր հուշերի գրքում գրում է, թե ոչ միայն Ղարաբաղի պատերազմին օգնությւոն չի ցույց տվել, այլեւ թուրքերի դեմ ոչինչ չունի:
Իսկ մարտի մեկի համար չէր կարող որեւէ մեկի աչքերի մեջ արցունք ու կսկիծ լիներ, քանզի նա ր ժողովրդի կողքին չէ, որ կանգնած է:

18 02 2009
uzogh

Փիլիսոփա
Տե~ս ինչ լավ դու ձեւակերպեցիր բոլշեվիկների “ով ով մեռ հետ չի` նա մեռ դեմ է” կարգախոսը: Կեցցե~ս:
Քեզ դուր չեկա՞վ Ազնավուրի պահվածքը, ուրեմն նա թաթար-մոնղոլ է: Կամ էլ` թուրք: Մի խոսքով` տականք:

Ո~չ ավազակապետւփյանը:
Ո~չ շարլացմանը:
Իմպիչմենթ!
Իմպիչմենթ!
Իմպիչմենթ!

18 02 2009
Վահագն Ղուկասյան

uzogh ինձ իրականությանը մոտ լինելու կոչ ես անում, շատ բարի, այդ դեպքում նախ կուզեմ կարծիքդ լսել օրենքի ու օրինականության մասին: Ես այստեղ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքից մեջբերում եմ արել, չէ՞: Կոնկրետ քննարկվող թեմային բերաբերվող կետն էլ հատուկ մգացրել եմ, չէ՞: Բա դե այդ մասին գրի տեսնենք ինչ ես մտածում, երբ մարդուն վերցնում ու ՕՐԵՆՔԻ ԽԱՂՏՈՒՄՈՎ պաշտոնի են նշանակում: Ի՞նչ, կարծում ես հենց իրեն` Շառլին դա պատիվ է բերելու…

uzogh դու կարծում ես որ շաաաատ լավ վիճակում ենք հա՞, երբ ամեն գյուռի, առժան ու անարժան ազգ ու ցեղի ներկայացուցիչները հունվարի 27 ին հավաքվել էի ու որոշում թե Հայաստանին ոնց պատժեն…

18 02 2009
Վահագն Ղուկասյան

Հա, հունվարի 27-ին Ստրասբուրգում Դավիթ Հարությունյանի, դաշնակ(՞) Արմենի, ու ՀՀ պատվիրակության մյուս անդամների ելույթներում էլ ինքնարդարաձման որեւէ բառ չկար, դրանք միայն` մեղադրյալի պաշտպանական ճառեր էին «ձաձա ջան, խնդրում ենք խիստ մի պատժեք, խելոք կմնանք: Մեզ ուղվելու շանս տվեք…»

18 02 2009
lilit

Խնդրում եմ, եկեք Ազնավուրին չմեղադրենք: Մարդը կարծել է, թե իրեն ինչ որ չափով զոհաբերելով իր երազ հայրենիքին ծառայություն է մատուցելու: Իհարկե, այդ նշանակման մեջ ինչ որ խորհրդանիշ կա, բայց այս պահին մեր քաղաքականության և դիվանագիտության հետ ոչ մի կապ չունեցող մեր թմրախաղամոլ նախագահը կարծել է, թե շատ խելոք բան է անում: Ազնավուրին նման պատվի արժանացնելով նա զոհել է իր անձնական շահը, չէ որ կարող էր այդ պաշտոնը լավ գնով վաճառել:
Մի խոսքով, այս անհեթեթ նշանակման արդյունքները հետո կերևան, առայժմ սա միայն առիթ է, որ Սերժիկի անունը հնչի Ազնավուրի անվան կողքին:
Իհարկե այս նշանակումը ավելի է բարդացնելու Հայաստանի վիճակը, բայց իբր թե մյուս դեսպաններն ինչ են անում, որ Ազնավուրը չի անելու: Մինչև այս հարցին անդրադառնալը դեռ շատ ավելի առաջնային հարցեր կան լուծելու և որքան շաուտ, այնքան լավ:

18 02 2009
sarkis

inch ek irar mic utum!
urish erkrner kerazeyin SHARLI nman despan unenayin

19 02 2009
Գարիկ

Գիտեք ինչ? Կարող էին Շառլին առաջարկել Հայաստանի դեսպան` աշխարհում. ասենք` մշակույթի դեսպան, խաղաղության դեսպան: Այ, իրոք կսազեր: Արվեստագետ, ճանաչված, մարդ, որի խոսքը միշտ հետաքրքիր է. գուցե արժեր մի այդպիսի պատվավոր կոչում տալ? Թե չէ դուք իրոք չեք պատկերացնում` ինչ է դեսպանի աշխատանքը, այն էլ` Ժնևում: Նա բազմաթիվ պարտականություններ ունի, որոնք չի կարող չկատարել, բայց դա կնշանակի` իրոք կորցնել ազատությունը:
Իսկ որ Սերժն ու Ազնավուր իրար կողքին իրոք անհավատալի տխուր են նայվում, Լիլիթ ջան, համաձայն եմ: Սա պարզապես կարծես Շարմ-ի հերթական PR ակցիան լինի:

19 02 2009
uzogh

Վահագն Ղուկասյան
Շատ լավ կառտսիքի եմ օրենքի եւ օռինականւտըան մասին: Եվ որպեսզի մարդկանց չշփօթացնենք մեյբերում եմ օրենքը` ուր ասված է.

1. Դիվանագիտական պաշտոնները դասակարգվում են ըստ դիվանագիտական հայեցողական պաշտոնների և դիվանագիտական ծառայության պաշտոնների:
2. Դիվանագիտական հայեցողական պաշտոններն են`
ա) արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը.
բ) արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը.
գ) միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնը.
դ) արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը.
ե) արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղարի պաշտոնը.
զ) արտաքին գործերի նախարարի օգնականի պաշտոնը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճան:

Այստեղից պարզ երեւում է, որ դեսպանը պարտադիր չի որ լինի դիվանագիտական կոչումով մեկը:

Ինչ վերաբերվումա անարժան ազգերից, ապա ես վստահ եմ, Վահագն, որ ոչ ես, ոչ ել դու իրավունք չունենք խոսել այդ թեմայից: Ռասիզմ քարոզոգհնեռին մի տեսակ չեմ հարգում: Ներող:

19 02 2009
Ararat

@Philosopher

Gracd comment-neric erevuma te inchqanov gites patmutyund.

19 02 2009
nazarian

Garik, inchqan hishum em, Sharl Aznavur@ Hayastani mshakutayin despann er Yevropayum 1994-ic. Yes chgitem yete kam yerb nran ayd gortzic hanecin.

19 02 2009
Վահագն Ղուկասյան

uzogh դու նմանվեցիր ՀՀ գործող դատավորներին, նրանց մասին մեկ այլ առիթով ասել եմ` «սպիտակ թուղթը ձեռքներին պահած, ասում են` սա սև է, սպիտակ չէ», հիմա հքոնն է, թե որտեղից եզրակացրիր որ դեսպանը կարող է և դիվանագետի աստիճան չունենալ… Այ եթե գրեիր Շառլը ունի նման աստիճան, այդ դեպքում ներեղություն կխնդրեի, քանի որ չեմ թաքցնում, մտածել եմ որ միգուցե ունի, և ես տեղյակ չեմ: Բայց գրածդ կարդալուց հետո միայն ծիծաղեցի…

Ինչ վերաբերվում է «առժան կամ անառժան ազգերին» ապա նախ` թե ինքդ քեզ ինչ իրավունքներ ես վերապահում կամ կամ ոչ, դա քո իրավունքն է, բայց արի պարկեշտության սահմանները մի անցի ու ինքդ իմ համար իրավունքների սահմաններ մի որոշի: Չասիզմի մասին էլ հեչ տեղին չեր… բայց խնդիրը այստեղ ոչ ռասիզմն է, ոչ էլ իրավունքներ ունենալ չունենալը. դու ընդհամենը շաաաաաաաաաաատ պրիմիտիվ ձեւով փորձեցիր չեղես, կամ ուղակի շրջանցես ասածիս գլխավորը, որը հենց քո հարցի պատասխանն էր.

19 02 2009
uzogh

Վահագ
Լայաղ չարիր 3-րդ կետը կարդալ….
Ինչ որայա մի քիչ կարդա օրենքները “հայեցողական պաշտոն” հասկացության վերաբերյալ` պետքա որ օգտակար լինի:

Մնացածը թողնեմ խղճիդ` դւ են լավ տղերքից ես, որ ինք ես քո համար օրենք ստեղծում /լինի դա ռասիզմը, կամ Շարլի նշանակումը/, իսկ հետո զարմանում ես, թե ետ ոնց ստացվեց, որ երկրում մնալը դառնումա վտանգավոր:
😀

19 02 2009
Անհանգիստ մարդ

Հայերը և ծովը,
Հայերը և չինական պարիսպը
Հայերը և Անդրոմեդայի միգամածությունը…

Կառավարության պահուստային ֆոնդն այն գրպանն է, որից կառավարությունն օգտվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Ասենք` այդ նույն ֆոնդն է հասնում օգնության (և, հավանաբար, այս տարի էլ կհասնի), երբ գարնանային ձնհալից վարարած գետերը ոչնչացնում են գյուղացիների բերքը, երբ ամռան երաշտը չորացնում է այդ նույն բերքը, երբ պետք է լինում վթարային շենքեր շտապ կարգով ամրացնել, և այլն, և այլն:

Սակայն վերջին տարիներին այս պահուստային ֆոնդը վերածվել է մարզամշակութային և որոշ այլ, առայժմ` անբացատրելի թեմաներով ձեռնարկներ ֆինանսավորելու բարեգործական հիմնադրամի: Պետք է մեծ շուքով նշել Սարդարապատի այսինչ տարեդարձը` խնդրեմ, վերցրեք, երգեք, պարեք, ինչ խոսք: Կարծես չէր կարելի մեկ տարի առաջ պլանավորել այդ ծախսերը Մշակույթի նախարարության բյուջեում: Պետք է նշել էլի մեկ այլ տոն` ինչու եք իզուր հովանավորներ փնտրում, չէ որ կառավարության պահուստային ֆոնդն ահա այստեղ է, պատրաստ սպասում է նոր ստեղծագործ մտահղացումների:

Կառավարության վերջին մտահղացումը 97 միլիոն դրամ “Հայերը և ծովը” հկ-ին նվիրաբերելն էր` “Սփյուռքի ճանապարհներով” գիտական-պատմական նշանակության շուրջերկրյա նավարկությունն ապահովելու” նպատակով: Ովքեր են այս ռոմանտիկ ՀԿ-ի տերերը, ինչու նրանք պետք է նավարկեն Սփյուռքի ճանապարհներով` օգտագործելով մեր պահուստային միջոցները` ոչ ոքի հայտնի չէ: Ինչ իրավունքով է ՀՀ կառավարությունն օգտագործում բոլորովին այլ նպատակով կուտակվող միջոցներն այս անկանխատեսելի ժամանակներում նման ռոմանտիկ-հոգեբանական նավարկությունների համար` թող պատասխանեն իմացողները:

Ոչ մեկս չի զարմանա, եթե “Հայերը և ծովը” ՀԿ-ի տակից դուրս լողա հայ ժամանակակից իրականության նավապետ Նեմոյի` Զորի Բալայանի, կամ, ասենք, կառավարությանն առընթեր որևէ երիտասարդ կուսակցականի անունը: Ասենք, ով էլ լինի այս նավարկության նավապետը, զարմանալ միայն կարելի է, թե արդյոք չգտնվեց ավելի մի կարևոր նավարկություն, ասենք` ժամանակակից Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների ընդարձակ ծովով, որի վրա կարելի էր ծախսել այս 100 միլիոն դրամը:

20 02 2009
lilit

Անհանգիստ մարդ, ոչ միայն պահուստային, այլև շատ այլ ֆոնդեր նույն ճանապարհն են գտնում` կախված մեր պետական այրերի քմահաճույքներից: Դե մենք տալիս ենք նրանց մեր փոխարեն ընտրելու իրավունքը, նրանք էլ անում են ինչ ուզում են:
Կուզենայի անդրադառնալ ուզողի “դիվանագիտական ծառայության մասին օրենքի” մեջբերմանը: Ապրես, եղբայր կամ քույրիկ կարդալով քո մեջբերումը ես սկսեցի կասկածել իմ հայերենի իմացությունը: Սևով սպիտակի վրա մեջբերում ես, որ “Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճան” ու որպես ապացույց ասում, որ Ազնավուրը լիովին ուներ այդ իրավունքը: Այս տիպի անալիտիկ մտածողությունը ես համարում եմ լկտիություն և դեմագոգիա: Բայց մի մեջբերում էլ ես անեմ “մարդկային լկտիությունը վեր է աստծու զորությունից” և այս լոզունգով են առաջնորդվում քո տերերը, ինչպես և դու:

20 02 2009
germanahay

sharl aznavur@ shat hetevoghakan yev partatjanach, tariner sharunak anume ayn inch pahandgum en nra fransaci terer@ hanun irenc shaheri haravayin kovkasum, kapva& hayastani yev arcakhi het. sharlin chi hetakrkrum haystanum voch mardu iravunkneri votnaharum,voch marti-1,voch paplavokum poghos poghosyani spanutyun yev nman “manrukner”. misht che vor me& arvestaget@ nayev ME& MARD e ir mardkayin bolor arzhaniknerov.yerevi sa el hayi bakht e.inch ara&.

20 02 2009
uzogh

Լիլիթ
Ախր եթե մինչեւ լկտիությւնից խոսելը մի քիչ կարդայիր օրենք, այլ ոչ թե Վահագնի օրենքի մեկնաբանությունները, գուցե եւ հասկանայիր, ինչի մասին է խոսքը:
Իսկ քանի որ դու հերթական անգամ անցար իմ անձը քննարկելուն, պետք է փաստեմ` ասելիք չունես: Գնա, հեղափոխական շաուրմեն ծամելով` իմպիչմենթ պահանջի:

20 02 2009
ann

Թե ինչու Ազնավուրը այդպես վարվեց միայն նա կիմանա, մեզ մնում է միայն գուշակել։ Վերջին հաշվով մենք բոլորս սիրում ենք մեր հայրենիքը և պատրաստ ենք հանդուրժել սատանային միայն, թե չկործանվի մեր երկիրը։

21 02 2009
germanahay

sireli ann, chek vakhenum vor henc ayd satananer@ voronc duk handurzhum ek hanun dzer hayreniki siro, karogh en irenk kor&anel dzer yerkir@?

23 02 2009
Զարմացած

Դե, եթե միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողներ են որոշ պապաների բալիկներ, պարզ ա, որ “կչամռվեն” Ազնավուրին դեսպան դառնալու առաջարկով:
Ամեն դեպքում` ամաչում եմ իմ կառավարության հերթական ապուշ քայլի համար ու չեմ հասկանում Ազնավուրին:

25 02 2009
Misak

Ann, mer yerkir@ arden isk korcanvum e (-el e)
Kani der 10 tarva Uzoghneri serund unenq…

Isk Aznavurin haskanum em
mi koghmic uzum e franciaci mna, mjus koghmic el Hay e
Kposhmani, karcum em. Bajc de inch arac.. ir gorcn e. Mievnujn e Sos Sargsiani, kam (lol) Nune Yesaini het hamematel charje. Anhamemateli en.
Hrajarver, kasein “najek-tesek, chi uzum hajastani het kap unenal”. Chnajac ir hamar da inch kap pti unenar..
Karcum em (uzum em mtacel) vor urish (andur) tarbeakner (a-la Sos Sargsyan) chkan, vorovhetev hargum em (der) iren andzamb ev ev sirum em (misht) ir arvest@ .
Isk avazekapetutyan ev – AJO – mongol-tatarner@ het voreve kap (uzoghbazmacnogh ) varganekum e cankacac arjani mardun. Lakmus.
Tesnenq te inch kshahi kam kkorcni Aznavur Sharl@.

25 02 2009
Misak

avazekapetutyan ev – AJO – mongol-tatarneri het voreve kap – shpum@ irjok cankacac arjani mardun.

25 02 2009
Misak

vargabekum e

26 02 2009
Ararat

Vor hankarc hrajarver kasein nayeq hrajarvuma Hayastani het gorc brneluc. @ndunuma asum en varkabekuma iren “avazakapetutyan” het gorc brnel@. Vor avazakapetutyan het gorc brner kasein normala.

Im karciqov aystex iren@ asum e patmutyun@(Sharli inchpes naev myus baregorcneri, mecaharustneri ,… , kap@ petutyan naxkin ev nerka ishxanutyunneri het). Orinaki hamar hisheq 1988 December 7-i erkrasharj@.
Ezrakacutyunner@ tox mna dzez, ete haskacaq inch em asum.

3 03 2009
Chilly

Ամբողջ գրվածը կարդացի, ու զարմացած եմ, նույնիսկ շոկի մեջ եմ իմ ազգի անշնորհակալությունից…. Լսեք, տխմարներ (խոսքս ուղղում եմ Ազնավուրին տարբեր մակդիրներ կպցնողներին), փորձե՞լ եք Ազնավուրի 14 տոկոսի չափ ՄԱՐԴ լինել, կամ նրա 1 տոկոսի չափ ՀԱՅ լինել… Ախր դուք ոչինչ եք նրա մոտ ու ոչինչ էլ կմնաք մինչև ձեր սատկելը… Ազնավուրի նման մեծությունը ձեր ասածներով ինչ-որ բան չի կորցնելու և ինչ-որ բան չի գտնելու… ուղղակի ցույց եք տալիս ձեր դեմքերը…

4 03 2009
Ararat

@Chilly

Apres! Hargeci. Haziv mi hat xelq@ glxin mard grec.

4 03 2009
Վահագն Ղուկասյան

comment by Ararat
… @Chilly

Apres! Hargeci. Haziv mi hat xelq@ glxin mard grec.

Չնայած այս թեման վաղուց փակված կարելի է համարել, սակայն վերջին մեկնաբանությունը կարդալուց հետո չեմ կարող անտարբեր մնալ: Տեսեք, Ararat-ը իր այս կարճ, համառոտ ընդհամենը մեկ նախադասության մեջ միանգամից երկու կարեւոր խոստովանություն է անում

«Haziv mi hat xelq@ glxin mard grec». Ararat մարդը ոչխար, կով, կամ մեկ այլ տեսակի անասուն չի: Մարդկանց հատ-ով չեն հաշվում: Չնայած հասկանում եմ քեզ` քո սիրեցյալ իշխանիկների ցանկությունն էլ հենց դա է, որ մարդիք վերանան մարդ լինելուց ու դառնան հլու հնազանդ անասուն…

Բայց չեմ բացառում, որ սա դու դիտավորյալ գրված չլինես, այլ քոսքիդ` բառերիտ մեջ թույլ տված սայթակում: Այսինքն, ուզում եմ ասել, որ հնարավոր է սրանով դու չես ցանկացել քո կողմից արդեն հարգված մարդուն` @Chilly-ին վիրավորել, ուղակի պատճառը մակարդակդ է:

Երկրորդը, որին կցանկանամ բլոգի բլոգի մասնակիցների ուշադրությունը հրավիրել, դա Ararat-ի խոստովանությունն է, առ այն, թե իրենց կողմնակիցները որքան քիչ են, որոնք հազվադեպ են հանդիպում. Իսկը ՀՀ-ում տիրող իրավիճակ…

12 03 2009
Davinchi

Check it out !!! The Best News Portal http://www.politicoelection.com

13 03 2009
Davinchi
16 03 2009
Barséghian fransa hay

Amot djounin, yèv aznavourin yèv régavarnèr, achxagi timats (Genève our g ketenevi MAG i gazmagerboutiounère, divanagédagan géndron … ) Propaganda !

Anmagartagnérou harsaniki ouraxoutioun. Hayastan endanike, achxargi timats, assé “as vargiani”. Myayn zavag djounénan.

Pari djanabar mindjèv vérdj !

21 03 2009
Shant

es bidzun xi pchacrin ay axper? esi vonc a despan ashxatelu? shat el vor lav ergum a, kam ergum er. heto inch?

3 06 2009
Ararat

Oy Vahagn

Chem karcum du enqan himar eir vor chhaskacar bareris imast@.
🙂

15 06 2009
New York

Արարատ ջան մի վրդովիր գլխովը շատ ամպեր կանցնեն, բայց Արարատը կա անսասան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: