Մարտի 1-ին ընդառաջ…

27 02 2009

“2008 թվականի մարտի 1–ին ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան՝ ավելի սրելով երկրում փետրվարյան նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումը։ Մարտի 1–ին՝ ընդամենը 20 ժամվա ընթացքում քաղաքի կենտրոնական տարբեր հատվածներում ոստիկանությունը առանց նախազգուշացնելու և դիմադրության հանդիպելու հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց, վերադարձավ հարձակմանը, և ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների մի փոքր խմբի հետ։ Զոհվեց առնվազն տաս մարդ`ութ ցուցարար և ոստիկակության երկու ծառայող, իսկ շատերը վիրավորվեցին։ Երևանում մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական պատկերը դեռ պետք է ի հայտ գա։ Այսպես է սկսվում “Human Rights Watch”-ի զեկույցը Հայաստանի մասին, որի ընդհանուր գնահատականում 2008թ-ին Հայաստանում ժողովրդավարությունն էականորեն հետընթաց է ապրել:

Հայտնի իրադարձություններից 1 տարի անց, զանգվածային միջոցառումների տեւական դադարից հետո ընդդիմությունը դուրս է գալիս հանրահավաքի մարտի 1-ին եւ իր տարածած հայտարարության մեջ արդեն իսկ նշում է. “ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին” օրենքի 12.6 հոդվածի ուժով”:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ ասում է, որ մարտի 1-ին ոստիկանությունն էլ ընդունելու է տուժողի կեցվածք, քանի որ մեկ տարի առաջ այդ օրը ոստիկանությունն էլ ունեցել է զոհ: “Եթե կուզեք, մենք էլ ենք հարգելու մեր զոհերի հիշատակը”,-ասում է Ալիկ Սարգսյանը եւ ավելացնում, որ իրենք ամբողջությամբ պատրաստ են մարտի 1-ին վերահսկել իրավիճակը: “Երեւանից պետք է վերանա վախի մթնոլորտը”,-հայտարարում է ոստիկանապետը:

Էլի նույն վաղի մթոնոլրտից խոսվում է նաեւ Քաղբանտարկյալների տարածած հայտարարությունում, որում մասնավորապես ասվում է. “արհամարհեք ռեժիմի կողմից տարածվող կեղծ սպառնալիքները, մասնակցեք հանրահավաքին ու երթին, քանի որ դրանք ձեր անմիջականորեն գործող սահմանադրական իրավունքներն են, որով սահմանափակված է նույնիսկ պետությունը”:

Ոստիկանապետը վերեւում մեջբերված զեկույցին նույնպես անդրադարձել էր, նշելով. “Դուք տեսեք ուրիշ երկրներում ինչեր են կատարվում: Նույն մահակները, նույն արցունքաբեր գազը, նույն ձերբակալությունները”:

Ե.Գ. Դուք գնալու՞ եք հանրահավաքին: Դուք հավատու՞մ եք, որ մեր երկրում կարող է այլ բան լինել, քան ՆՈՒՅՆ-ը. նույնը պետական կառավարման համակարգում, նույն ոստիկանության գործողություններում եւ ՆՈՒՅՆ անխուսափելի զեկույցները մյուս տարվա համար:


Actions

Information

23 responses

27 02 2009
blansh

ՀՀԿ-ն մարտի 1-ին հուշ- երեկո է անելո՞ւ

[13:56] 27 Փետրվարի, 2009

Մարտ 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին ՚ժառանգությունՙ կուսակցությունը կմասնակցի ամբողջ կազմով:

՚Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին` անկախ իր գաղափարներից: Յուրաքանչյուր գաղափար կրող կարող է մի օր հայտնվել փողոցում` խաղաղ բողոք արտահայտելու համար եւ նրա նկատմամաբ նույնպես կիրառվի զենքՙ,- այսօր Աժ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Անահիտ Բախշյանը գտնում է, որ եթե իշխանությունները կամք ու քաջություն ունենային, իրենք նույնպես պետք է մասնակցեին մարտի 1-ի հանրահավաքին:

Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին հրավիրված ՀԱԿ-ի հանրահավաքը օրենքի շրջանակներում են համարում նաեւ ԱԺ իշխանամետ բոլոր ուժերը, սակայն մասնակցել չեն պատրաստվում:

ԲՀԿ-ն մարտի 1-ին հատուկ միջոցառում չի անցկացնելու: Այսօր ՚Ա1+ՙ-ը ԲՀԿ ներկայացուցիչներին փոխանցեց, որ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանը ԲՀԿ անդամ էր եւ նրա հայրը խիստ վրդովված ու վիրավորված է ԲՀԿ-ից, որ մինչ օրս չեն այցելել եւ հետաքրքրվել, թե ինչու եւ ինչ հանգամանքներում զոհվեց իրենց կուսակիցը:

՚Մենք դեպքից հետո այդ հարցով հետաքրքրվել ենք եւ անդրադարձել այդ հարցին: Այսօր չէի ցանկանա կրկնվելՙ,- պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի անունից տիկին Զոհրաբյանը փոխանցեց, որ մարտի 3-ին հանձնաժողովը պատրաստվում է հրավիրել զոհվածի հորը, քանի որ նա ՚7-ի գործիՙ դատավարության ընթացքում երեկ հայտարարեց, որ շատ բան ունի հայտնելու:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հանրահավաքին, ապա ԲՀԿ անդամներն այսօր հույս հայտնեցին, որ այն կընթանա առանց բախումների: ՕԵԿ-ի անունից Հեղինե Բիշարյանն այսօր ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ պատրաստվում են մասնակցել 10 զոհերի հիշատակին նվիրված սգո բոլոր արարողություններին.՚Բոլորիս համար մեծ վիշտ ու ցավ էՙ:

Բայց ՀԱԿ-ի հանրահավաքին, որին մասնակցելու են նաեւ զոհերից մի քանիսի հարազտները, ՕԵԿ-ը չի պատրաստվում մասնակցել. ՚Մարտյան միտինգը դա մեր ժողովրդի որոշակի հատվածի մոտեցումներն են: Նրանք, ովքեր այդպես մտածում են, այդպես են պայքարում, կարող են մասնակցել այդ միտինգինՙ:

ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը նոր վերադարձել Մինսկից եւ այսօր ամբողջ ճեպազրույցը նվիրեց բելառուսական տրակտորի արտադրությանը, իսկ վերջում խոստովանեց, որ այդ երկար խոսում էր, որպեսզի այլ հարցեր չտան: Նա նույնիսկ չէր հասցրել տեղեկանալ, թե իր կուսակցությունն ինչ ծրագրեր ունի մարտի 1-ին:

ՀՀԿ-ը, ըստ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, մարտի 1-ը նշելու է որպես հայ մարդ: Իսկ հայ մարդը, նրա կարծիքով մարտի 1-ին չպետք է հանրահավաք անցկացնի.՚Միտինգը ես համարում եմ շահարկում, որովհետեւ հայկական տոնացույցում զոհվածների հիշատակին երբեք միտինգ չեն անում, գոնե անում են հուշ -երկո: Մենք շատ ընկերներ ենք կորցրել, որոնք մեծ հեղինակություն են ունեցել մեր անկախ Հայաստանի առումով, բայց երբեք ցերեմոնիանների չենք գնացելՙ:

Լրագրողներից մեկը նկատեց, որ ՀՀԿ-ն սգո հանրահավաքներ անցկացնելու փորձ, այնուամենայնիվ, ունի` Գուրգեն Մարգարյանի սպանության առիթով բողոքի հանրահավաքները:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69802

27 02 2009
blansh

Անկախ Հայաստանի ազատ երիտասարդ,

Կոչ ենք անում քեզ` ակտիվորեն մասնակցելու Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպվող համահանրապետական հանրահավաքին, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 1-ին` ժամը 3-ին, Մատենադարանին հարող տարածքում:

Մասնակցելով հանրահավաքին` դու վերահաստատում ես, որ չես հաշտվում մեր երկրում անպատժելիության մթնոլորտի, կոռուպցիայի, կլանային տնտեսական համակարգի, մարդու հիմնարար ազատությունների սահմանափակումների և քաղաքական բանտարկյալների գոյության հետ: Այդպիսով դու քո կամքն ու վճռականությունն ես ցուցադրում` պայքարելու նշված արատավոր երևույթների վերացման համար, և միանում ես մեր երազին` կառուցելու ազատ ու բարեկեցիկ հասարակություն:

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը քեզ հորդորում է չլինել անտարբեր քո հասարակության մեջ առկա խնդիրների հանդեպ և լինել ակտիվ ու պատասխանատու քաղաքացի:

Եթե ուզում ես քո իրավունքները պաշտպանված տեսնել, պայքարի’ր ուրիշի խախտված իրավունքների համար և հավատա’, որ քեզանից շատ բան է կախված:

ՀԻՄԱ’, ՀԻՄԱ’, ՀԻՄԱ’

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնություն

26.02.2009

http://qbhima.blogspot.com/2009/02/blog-post_26.html

27 02 2009
blansh

Քաղբանտարկյալների հայտարարությունը
[10:52] 27 Փետրվարի, 2009

44 քաղբանտարկյալներ մարտի 1-ի հանրահավաքի նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
՚Նախորդ տարվա մարտի մեկին իրենց արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների համար պայքարող ժողովրդին ջարդելուց ու սպանդի ենթարկելուց հետո, շուրջ մեկ տարի պետական հեղաշրջում իրականացրած իշխող հանցավոր վարչախումբը բազմապիսի ապօրինի միջոցների գործադրմամբ ջանք չխնայեց ընկճելու հանուն ազատության եւ հնարավորությունների հավասարությամբ ձեռք բերվող բարեկեցության համար պայքարող ժողովրդի եւ նրանց առաջնորդների վճռականությունը: Չստացվեց:
Հիմա էլ` 2009 թ.-ի մարտի 1-ի հանրահավաքի նախօրեին վարչախումբը իրեն հոգեհարազատ մեթոդներով` սկսած Երեւանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ, ընդհուպ մինչեւ նախորդ մարտի 1-ի կատարվածը կրկնելու սպառնալիքներ տարածելով, անում է ամեն ինչ կանխելու համար ձեր մասնակցությունը առաջիկա հանրահավաքին: Իրականում, սակայն, ոչ միայն չի մարսել մեկ տարի առաջ կատարած ապօրինությունը, այլ այն մնացել է իր իսկ կոկորդում, որից եւ խեղդամահ լինելով, չունի նույնը կրկնելու ո’չ ռեսուրս, ո’չ համարձակություն:
Սիրելի հայրենակիցնե’ր, արհամարհե’ք ռեժիմի կողմից տարածվող կեղծ սպառնալիքները, մասնակցե’ք հանրահավաքին ու երթին, քանի որ դրանք ձեր անմիջականորեն գործող սահմանադրական իրավունքներն են, որով սահմանափակված է նույնիսկ պետությունը: Իշխանությունը ոչ միայն իրավունք չունի այն խոչընդոտել, այլեւ օրենքով պարտավոր է ստեղծել պայմաններ այդ իրավունքի իրացման համար:
Ուստի, բոլորիդ կոչ ենք անում` հաղթողի վճռականությամբ, միահամուռ մասնակցել նախորդ տարվա անավարտ օրինական հանրահավաքին.
-հանուն այն գործի ավարտի, որի համար կյանք տվեցին մեր ընկերները,
-հանուն այն բանի, որ բացահայտվեն եւ արդարության առաջ կանգնեն մարտիմեկյան սպանդի, դրան նախորդող ու հաջորդող ապօրինությունների նույն պատասխանատուները,
-հանուն նրա, որ ազատ արձակվեն քաղբանտարկյալները եւ այսուհետ չլինեն այդպիսիք,
-հանուն` վարչախմբի կողմից ձեզ հայտարարված հարկային ու տնտեսական ճնշումներին դիմակայելու անհրաժեշտության:
Ուրեմն, մարտի 1-ի, ժամը 15:00-ին բոլորս դեպի Մատենադարան` միասին դիմավորելու հաղթանակի գարնան առաջին օրըՙ,-ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են:
քաղբանտարկյալներ`
Ալեքսանդր Արզումանյան
Մյասնիկ Մալխասյան
Գագիկ Ջհանգիրյան
Սմբատ Այվազյան
Սասուն Միքայելյան
Հակոբ Հակոբյան
Գրիգոր Ոսկերչյան
Սուրեն Սիրունյան
Շանթ Հարությունյան
Մուշեղ Սաղաթելյան
Տիգրան Մկրտչյան
Լեւոն Խաչատրյան
Տիգրան Մելքոնյան
Գեւորգ Ղազարյան
Աշոտ Զաքարյան
Հովհաննես Հարությունյան
Քրիսատափոր Էլազյան
Վարդան Ղավալբաբունց
Հարություն Ղարիբյան
Մկրտիչ Սափեյան
Ժորա Սափեյան
Արմեն Սիրունյան
Վարդգես Գասպարի
Սամվել Կարապետյան
Սիմոն Ամիրխանյան
Արամ Բարեղամյան
Սոս Գեւորգյան
Արմեն Սարգսյան
Սարգիս Հացպանյան
Մկրտիչ Աբրահամյան
Արմենակ Աբրահամյան
Ռոման Մնացականյան
Նվեր Ստեփանյան
Արման Բաբաջանյան
Մարզպետունի Այվազյան
Տաթեւ Գասպարյան
Հարություն Ուռուտյան
Աշոտ Մանուկյան
Գեւորգ Մանուկյան
Շմավոն Գալստյան
Ֆելիքս Գեւորգյան
Դավիթ Աղայան
Պետրոս Մակեյան
Դավիթ Մաթեւոսյան

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69783

27 02 2009
Osan

Yuraqanchyur iren hargox mard petq e anpayman masnakci Marti 1-i mitingin. Yete @ndimutyan@ hnaravorutyun chi trvum ogtvel herustatesutyunic, apa miyak yelq@ mnum e phoxoc durs gal. Ishxanutyun@ yete amot unenar, harger ir zhoxovrdin, apa petakan makardakov khargeyin zohvacneri hishatak@. Ays yerku hreshner@ miayn zhoxovrdi miavorveluc en vaxenum, bolors 1 mardu pes depi hanrahavaq. Haxtelu enq.

27 02 2009
Ararat

@blansh

Hay Azgayin kongres?? Pfff… Chemiche Spasitel Mira. Mer hamar iranq misht mnalu en HHSH. Anunner@ poxen mievnuynn e irenc aracner@ chi moracvi.
Armen Martirosyan@ lav a asum, menak inq@ moranuma mi ban, vor eti voch te xaxax ert er ayl durs ein ekel Levon tagavorin aporini dzevov gahin nstacnelu.
OEK@ chishta asum, petq e masnakcen miayn nranq, um hogeharazat e nman gaxaparner@. Andzamb es erbeq chem masnakci nman hanrahavaqnerin( ibr joxovrdavarakan, azatutyan ev ayln ), vorovhetev arden vaxuc parze, ays hanrahavaqi npatak@ mekn e Qyor anterin dardznel tagavor.
…….
Hla der mer joxovrdi mi hoc xumb gexci e. Der chi haskanum nman gaytakxutyunneri verj@. Norutyun en tesel Hayastanum, el vonc klni, saxs depi hraparak.

27 02 2009
blansh

Սիրելի Ararat, շնորհակալ եմ ձեր մեկնաբանության համար: Շնորհակալ եմ, որ կիսվում եք մեզ հետ ձեր կարծիքով, ինչպիսին էլ այն լինի: Այն քննարկումները հենց դրանց համար են: Միայն չհասկացա` ինչու էիք վերեւում ինձ հիշատակում: Ինչպես տեսնում եք` ես նույնությամբ “փոսթ” եմ արել այս պահի դրությամբ արված հայտարարությունները /զուտ ինֆորմացիոն նպատակներով/: Ոչինչ ավելի:

28 02 2009
lilit

Ոչ սիրելի Արարատ, անչափ ուրախ եմ, որ դու չես մասնակցելու հանրահավաքին: Փորդ կուշտ, գլուխդ աննպատակ մտքերով լի, պաշտամունքիդ առարկաները քեզ նման տգետ ու անգրագետ, միթե դրանից ավել բան է քեզ պետք երջանիկ լինելու համար: Պատկերացրու, քո չներկայությամբ հանրահավաքին` մեզ մեծ պատիվ ես անում:
Շնորհակալություն, որ այդքանով գոնե հարգում ես արժանապատվություն ունեցող հայերին:

28 02 2009
Philosopher (f5blog)

Պարզապես ցավ եմ ապրում` ականատեսը լինելով այն անհեթեթ դատարկաբանությանը, ինչը այժմ տարածվում է ամբողջ երկրով եւ նույնիսկ լցվում մարդկանց ականջները` համոզելով անտեղյակ, խեղճ բնակչությանը:

Ամոթ է նույնիսկ հանդիպել այնպիսի դատարկ մտքերի, որոնք ամեն քայլափոխի անհիմն ապուշություններ են տեղում ՀՀՇ կուսակցության վրա:
Ընդհանրապես, այս կուսակցության առանձնակի գործիչներ, որոնք դուրս եկան ՀՀՇ-ից 1998 թվականի պետական ապօրինի հեղաշրջումից, կուտակեցին ատելությունը այդ կուսակցության հանդեպ: ՈՒ ժողովուրդը հավատում է, չհասկանալով, որ ՀՀՇ-ի անիրավ պաշտոնյաները այժմ վխտում են պառլամենտից մինչեւ արտակարգ իրավիճակներ կոչված անհեթեթ ստեղծված նախարարությունում անգամ:

Այժմ, պատկերացրեք, Հայաստանում իշխանության մի մասը տրված է ոչ սկզբունքային մասսային, մյուս մսը դաշնակներին. ի դեպ, այս կուսակցությանը, ինչքան է փչացել հայ հասարակությունը, թողել են իշխանության: Նույն այս կուսակցությունն էր, որը կնքեց ապաշնոր Բաթումի և Ալեքսանդրապոլի խայտառակությունները` Հայաստանը ենթարկելով կապիտուլիացիայի:

Ու ՀՀՇ-ն բերի, 8.000 քառ/կմ միացնի երկրին, որը այդ պատերազմում թե’ շրջափակված էր, թե’ ուներ քայքայված տնտեսություն, դրամական համակարգի լիակատար վերափոխում, ու հաղթում է պատերազմում…. ու էդ կուսակցությանը մեղադրում են ապազգային լինելու մեջ:
Ամոթն ու անհիմնությունն ու անմտությունը պետք է ունենան սահմաններ, բայց ցավոք հասարակության մեջ կան ահագին այդպիսիք, ում պատճառով էլ լինում է պետության կործանումը….

Գոնե այդ ամենի մասին խոսի մարդ, որը գոնե մի փոքր գործ է արել` բացի դատարկաբանությամբ զբաղվելուց:

Ինձ հակադիր հաղորդում հղողները թող պատասխանում անպայման արգումենտ բերեն. հակառակ դեպքում ստացվում է` …

28 02 2009
Վահագն Ղուկասյան

«…
Վերջում դիմում եմ բոլոր այն երիտասարդներին, ում համար թանկ է ազատության գաղափարը, բոլոր աղջիկներին ու տղաներին` նրանցից յուրաքանչյուրին, նրանց, ովքեր պայքարում են հանուն քաղաքացու ազատության, կազմակերպել բողոքի ակցիա` ընդդեմ նյութապաշտ մտավորականների: Կոչ եմ անում վերոհիշյալ այս եւ նման այլ գրողների գրքերը հավաքել եւ գցել Երեւանի կենտրոնական փողոցների աղբարկղերի մեջ, այնպես, որ հեղինակի անուն-ազգանունը կարդացվի: Սա կլինի արժանի պատասխան նման մտավորականների պահվածքին»:

Ռուսական կայսրության դրածոների կողմից գերված քաղբանտարկյալ`
Շանթ Հարությունյան
——————————
Շանթի հայտարարությունը ամբողջովին կարդա այստեղ

28 02 2009
TOKISH

Es mi kich pesimist txa em, u indz tvum e SERJIKN el LEVON el nuj mardik en, parzapes estex etum e AMERIKAJI ev RUSASTANI kriv te KOVKAZ umn e. U met palitikan xarnel e sax KOVKAZI joxovurdnerin!!!! Es 4isht asat man em galis erord ujin vor shat tujl e!!!!

28 02 2009
Masis - Araratin

Araratin. vor@ nerqev@ grarumner e arel.
Eritasard, ete du mardun anvanum es Qyor, uremn es qo nax@ntrats teknacuin ev um pashtum es naxagahi pashtonum, parza vor @nddimakan tevic chi inq@, iravunk em verapahum eshi cnund anvanel iran, vorovhetev ira @ntrogh@ qo pes geghcia (chxarnel gyughacu het, gyughacin kargin marda).

Hima es uremn geghci em chem haskanum incha miting@? erexa es eli inch xosanq, mi erku kopekid hamar es erevi vaxum, isk mezanic shater@ irents u myusneri azatutyan u qaghaqakan gaghapari hamar irents biznesner@ korcrecin qo sireli karavarutyan keghteri shnorhiv……..

Hima ancnenq massayin.
Es bnik Erevanci em, ayn qcheric voronts paper@ estegh aprel en u ays qaghaqin u erkrin aynqan en ogut tvel vor patrves minchev kyanqi verj ches karogh aydqan ogut tal. (andznakan viravoranq chka estegh!)

Myus@. Ur e qo OEK@? caxvecin gnacin, nuyn Arturik@ cher asum @ntrutyunneric araj “Menq petq e ays ishxanutyan haxic ganq” nayir videoner@, tes vonc haxic ekav…caxvelov.

Myus@. Ov uzum e gnum e, ov chi uzum chi gnum, isk ete du kulturakan ches karoghanum da ases uremn parz e qo dastiarakutyun@. Unenair dastiarakutyun kgreir kulturakan vor ches gnalu kam ches @ndunum u verj…. voch te mardkanc andznakan viravoranq tas.

U Sahmanadrutyamb el iravunk chunes mardu karciq@ u qaghaqakan gaghapar@ viravorelu, u hascnes xosakcutyun@ kanalizaciayi makardakin…

Normal banavichel chgiteq mi banavicheq!

Isk hanrahavaqi hamar, ov uzum e ov hargum e inq@ kga, ov chi @ndunum vor ayspes e vichak@ togh chga. Yuranqanchyur voq iravunk uni ir karciq@ haytnel normal lezvov.

28 02 2009
Osan

Ararati nman anuxex mardik shat kan, voronq miayn irenc masin en mtacum. Aydpisi davajan hayeri yeresic e, vor hay qaxaqacin chi karoxanum azat aprel ir yerkrum,chi karoxanum pashtpanel ir @ntaniqi pativ@. Bayc yes havatum em, vor galu e ayn gexecik or@ vor bolors miasin azatagrelu enq mer sireli HAYASTAN@ ararati nman anuxex , lxozvac mardkancic. Voch mi rope mi kaskaceq zhoxovrdi payqar@ ardar e.

1 03 2009
realarmenia

Ararat, pind kac,chkotrves.

1 03 2009
blansh

Ողբերգությունից անցել է մեկ տարի
[13:02] 01 Մարտի, 2009

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Մեկ տարի առաջ գարնան առաջին օրը առաջին լուրն եղավ սարսափազդու. ոստիկանները Օպերայի հրապարակում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա եւ ցրել դաժանաբար: Բայց օրվա ավարտն եղավ ավելի ողբերգական` 10 զոհ եւ 200-ից ավելի վիրավորներ: Հետո 20-օրյա արտակարգ դրություն էր` քաղաքացիական իրավունքների սահմանափակմամբ:

Մարտի 1-ից ողբերգությունից մեկ տարի անց դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել այդ սպանությունների համար: Ոչ ոք պատասխան չի տվել, թե ով հրաման տվեց, ինչու սպանվեցին 10 անմեղ քաղաքացիներ:

Մեկ տարի անց քաղաքական ճգնաժամը դեռ չի հաղթահարվել: Այսօր ժամը 15-ին Մատենադարանի հարակից հրապարակում հրավիրված է հանրահավաք` մարտիմեկյան զոհերի հիշատակին, իսկ երեկ այստեղ մոմավառություն էր կազմակերպվել ՚Ժողովրդական կոսակցությանՙ նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնությամբ:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69851

1 03 2009
blansh

Ժողովուրդ ջան, հուսով եմ հիշում եք, որ բլոգում պահպանում ենք փոխադարձ հարգալից խոսելու կանոնները:

1 03 2009
blansh

Արգելում են Երեւան մեկնել
[13:35] 01 Մարտի, 2009

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Կոտայքի մարզից Երեւան տանող տրանսպորտային միջոցներն այսօր չեն աշխատում: Տրանսպորտը մեկօրյա պարապուրդի է ենթարկվել: Պատճառն այն է, որ այսօր Մատենադարանի մոտ, ժամը 15:00-ին ընդդիմությունը հանրահավաք է նախատեսում` մարտի 1-ի զոհերի հիշատակին:

՚Մենք ինչ անենք, մեզ հրամայել են չաշխատել այսօրՙ,- ՚Ա1+ՙ-ի այն հարցին, թե ինչու չեն աշխատում երթուղային տաքսիները հայտնեց Աբովյան-Երեւան 262 երթուղին սպասարկող երթուղային տաքսիներից մեկի վարորդը:

Իսկ մեկ այլ վարորդ ավելացրեց. ՚Ինչո՞ւ դուք չգիտեք, որ հանրահավաք էՙ:

Եթե նախորդ հանրահավաքներին Աբովյանից մեքենաները դատարկ իջնում էին քաղաք, այնտեղից մարդ բերում Աբովյան, այսօր այնտեղ կարելի էր հանդիպել միայն 262 համարի ՚Գազելներինՙ, իսկ 261, 0 կամ 267 համարի ՚Գազելներիՙ տեղն ընդհանրապես թափուր էր:

Ի դեպ, եթե համեմատություն անցկացնենք նախորդ հանրահավաքներին երթուղային տաքսիների արգելքին, ապա այս անգամ արգելված է նաեւ տաքսիների ելքը մայրաքաղաք:

Աբովյանի ՚Նաիրիՙ տաքսի ծառայությունից ՚Ա1+ՙ-ին փոխանցեցին, որ իրենք այսօր երթեւեկում են միայն Աբովյանի մեջ եւ միայն ՚Զվարթնոցՙ օդանավակայան առանց կանգառի:

՚Քաղաքային տաքսի ծառայությունից ասացին, թե երկու անձից ավելիի դեպքում իրենց տաքսիները Երեւան չեն գնում:

Իսկ անհատ տաքսիների հետ ՚Ա1+ՙ-ի զրույցը ցույց տվեց, որ նրանք էլ չեն մեկնում Երեւան:

՚Գնանք էլ, մեկ է Գայի պոստում ստուգում են, եթե երկուսից ավել մարդ կա, հետ են ուղարկում: Չկա մի ավտոմեքենա կամ տաքսի, որ չստուգենՙ,- ասաց անհատ տաքսու վարորդներից մեկը:

Փաստենք, որ նույն պատկերն է նաեւ մարզի այլ քաղաքներում:

Ի դեպ, չնայած, որ այսօր կիրակի է, սակայն Աբովյանի քաղաքապետարանի առաջ տասից ավելի ավտոմեքենաներ են կանգնած:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69852

1 03 2009
blansh

Սարգսյանն էլ է մոմ վառել
[13:36] 01 Մարտի, 2009

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Այսօր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում են Նախագահի մամուլի գրասենյակից` Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մոմ է վառել` ի հարգանք 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69853

1 03 2009
blansh

Ոստիկանները շղթայեցին Մատենադարանը
[13:40] 01 Մարտի, 2009

Երեւանի Կենտրոն համայնքում նկատվում են ոստիկանության մեծ խմբեր, որոնք տեղեկայվում են առավել աննկատ վայրերում: Ոստիկանական մեքենաներ են նկատվում Մելիք-Ադամյան փողոցի վրա, Եզնիկ Կողբացի փողոցում` Խուլերի եւ համրերի պալատի մոտ, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության Հրապարակում:

Իսկ Տերյան փողոցի վրա առավոտից ավտոմեքենաներին կայանել չէին թողնում, քիչ առաջ ոստիկանական ավտոբուսներ տեղակայվեցին եւ պարզ դարձավ` ինչու կայանել չէին թողնում: Ոստիկանական մեքենաներ են կանգնած նաեւ Ֆրանսիայի հրապարակում: Հատկանշական է, որ ամբողջ քաղաքում միայն ոստիկանական զորքեր են: Քիչ առաջ ՚Ա1+ՙ-ի թղթակիցը հայտնեց, որ ոստիկանները փակեցին Մատենադարանի հարակից տարածքը: :

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69854

1 03 2009
ss21

ara ed ov a ed ararat anunov@
DRA XELKI ZALKER@ HASHAT TERZARGAZAZ E
EDI ANUXEX CHI EDI LAKEY A

13 03 2009
Davinchi
15 03 2009
16 03 2009
Arman

Philosopher,
Հայ ժողովուրդը երկնքից չի իջել երեկ որ կարելի լինի ՀՀՇ-ի ոճրագործություները թաքցնելով խեղաթուրել իրականությունը: Մեր սերունդը շատ լավ գիտի թէ նրանք ինչպես խարխլեցին մեր երկրի հիմքերը որ մինչև հիմա չենք կարողանում մեջքներս դզենք: Մինչև հիմա չենք կարողանում ազատվել նրանց ստեղծած օլիգարխներից:
Շատ վատ է որ ՀՀՇ-ի մեղքերը թաքցնելու մտադրությամբ ցանկանում էս հեղինակազրկել Դաշնակցությանը: Մի կուսակցության որը մեզ հնարավորություն տվեց մեր հայրենիքի համար պայքարել և ունենալ այսորվա Հայաստանը: Էլ չեմ ասում Արցախի մասին: Դու պարզապես կուրացել էս թշնամությունից: Մի ուրացիր քեզ հաց տվողին:

Ես շատ եմ ափսոսում այս զոհված տղաներին: Նրանք հայեր էին և ոչ մի հայի վատը երբեք չեմ ցանկանում: Նրանք մերն էին: Ուղղակի կցանկանայի որ զգոն լինէին և չխափվէին սուտ լոզունգներին, ախր մեկ անգամ արդեն խաբվել էինք:

15 05 2009
Ratak

es chem dadarum zarmanal Blanshi gracneri vra!:)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: