Արթո Թունջբոյաջյանը պատասխանեց

2 03 2009

Քաղաքացի (01:42:31) Բարեւ մեր շատ սիրելի Արտո: Ուզում եմ իմանալ` երբ ես Հայաստան գալու ու երբեւէ կգաս այստեղ մշտական բնակության: Հիմա որտեղ ես: Ինչ նոր ծրագրեր ես իրականացնում:

Հիմա Ամերիկայում եմ, Լոս Անջելեսում: “HUMAN ELEMENT” անունով ծրագիրն ենք անում /keybortis,Scott Kinsey, Bassist Matthew Garrison, Drums..Gary Novak/: Էդոր գործերով զբաղված եմ, ձայանգրվում ենք, մարտի վերջին պիտի վարջանա ծրագիրը: ANB-ի եւ իմ սոլո համերգները շարունակվում են, Հայաստանում չեմ հիմա: Գիտեմ` երբ կուգամ Երեւան… Բայց էդտեղ ապրել դժվար կլինի, ադոր համար Զոլաքար տուն սարքում էի, հիմա կանգնեցինք… Երբ հարմար եւ ճիշտ ժամանակը պիտի շարունակեմ տունս սարքելը վերջացնել: Հուսով եմ իմ կյանքում ամեն ինչ նորմալ լինի ու այդ ժամ անշուշտ կապրեմ Հայաստանում:

Դավիթ Մուրադյան (17:19:00): Բարեւ սիրոլի Արթո ջան: Ես ուզում եմ իմանալ, թե ե՞րբ եք Հայաստանի ուկնկդիրներին ներկայացնելու Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ալբոմը; Ես գիտեմ, որ գրեթե պատրաստ է թողարկման նաեւ Հայկական նավատորմի նվագախմբի նոր ալբոմը; Իսկ այդ ալբո՞մը երբ եք ներկայացնելու, անհամբեր սպասում ենք, շատ անհամբեր:

Բարեւ Դավիթ ջան: CD-ի անունը “Ատելության դեմ ենք մենք” է: CD-ն երկուշաբթի դուրս եկավ Ստամբուլում, բայց 2 տարի պրոբլեմ ունեինք, մինակ Հրանտի երգի մասին չի խոսքը: “Ապուշ” անունով մի երգ ունեմ, էդի թուրքիայի կառավարությունը չթողեց, երգը դուրս հանինք, որովհետեւ ցեղասպանություան մասին բառեր կար: ANB-ի CD-ն 1-ին անգամ 2 ամսից դուրս կգա:

Եվ վերջինը Արթո ջան, Ձեր թուրքերեն ալբոմն արգելվել էր Թուրքիայում, եթե չեմ սխալվում, որքա՞ն հնարավոր եք համարում այդ ալբոմի հանդեպ արգելքի վերացումը, եւ ի՞նչ ուղիներով եք հնարավոր համարում այդ ալբոմի բառերը թուրք ունկնդիրներին հասցնելու գործընթացը: Ես ընթերցել եմ բառերի թարգմանությունը, բառերը շատ ազդեցիկ են եւ շատ բան կարող են փոխել թուրք հասարակության մեջ:

Այո, ճիշտ ես, 6 տարի կառավարությունը չթողեց, բայց նույն հավատքիս չեմ: Մոռանում ես հույսիս հավատքիցը մակուրենը հավատք հաբերումս տեղ հասնում ադոր համար մարդու հետ չեմ: Կռվում մանթալիթեթի հետ, կրվում եմ: Բառերն ալ մարդու միտք բանալու, բառերեն ադոր համար շատ մարդու խանդագարում է:

ann (21:17:47): Բարև սիրելի Արտո։ Մենք հիացած ենք քո տաղանդով, սակայն մի անգամ ինձ իմ բարեկամը մի բան ասաց, որը մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ։ Ոզում եմ քո կարծիքը իմանալ։ Նա ասաց, որ Արտոն շատ միամիտա ու նրան իշխանությունը օգտագործում է։ Ես շատ տխրեցի, քանզի ազատությունը ինձ համար բարձրագույն արժեք է։ Ի՞սկ քեզ համար։

Բարեւ Անն… Ազատություն, բանալին “խարկյանքնե”: Ինձ համար դենց է… Ես երկար քելել եմ, կարողա լավ օրինակն եմ, բայց քեզ համար քո ճանապարհդ ճիշտն է, մի գար եդեւիցս… Մեկը ինձ առանց իմ ուզելու չի կարա գործածել, ես ալ մեկ իր ուզելով չեմ: Կարամ գործածել, բայց 100 տոկոս ազատություն չկա, ես մի բան չեմ: Սիրել էլ նորից խարկյանքով ինտնետում եմ… կարեւորը հոգուտ ազատ զգաս… Կյանքը դենց խարկյանքով չես ապրում կամ գործդ ուշադիր չես լինում միշտ… կարողա իմ մոտ անընդհատ կլուլաս ես գործ ինելու ժամանակ ինտանուր կյանքս տալիս եմ… Քեֆի ժամանակն էլ քեֆով քեֆ անում եմ, դարիներիվ ազատության համար կռվում եմ, ես մարմինիս թողերեմ որովհետեւ բոլոր մարմիններ ներկայացնելու համար…

Սեդա (02:10:50) Արտո ջան, բարև! Ո՞նց ես հայ քեֆերի ուրախ ու որակյալ երաժշտություն տվող բարեկամ Արտո ջան, միշտ էս հարցն ինձ հետաքրքրում է, բայց չգիտեմ ում ուղղել… դու պետք է որ լավ ճանաչես էս խնդիրը. ասում ենք` 1915-ին ցեղասպանություն եղավ, մինչև լուրն եկավ հասավ Արևլյան Հայաստան, մինչև էստեղ լսեցին ու հավատացին, բանը բանից անցավ, էլ Չարենցն էլ ելավ հասավ Վան, չկարողացավ մերոնց փրկել… ինչու՞, որովհետև բոլշևիկ-մենշևիկ-դաշնակ-մաուզերիստ ու մնացած տանայ-նանայներ խառնվել էին իրար, հայը հային չէր հավատում, չէր վստահում, Արևմտյաններն ու Արևելյանները կարգին կապ չունեին իրար հետ… հենց ցեղասպանություն էր պետք, որ էս Արևալահայերս հասկանային, որ պետք է էն կողմի մերոնց էլ լավ նայել, ձեռք մեկնել, էն էլ էլի հատուկենտ մարդիկ` Թումանյան, Կոմիտաս… մի խոսքով. խառը ժամանակներ էին, պատերազմներ էին, հասկանալի է: Լավ, բա էսօր, որ թվում է` խաղաղ ապրում ենք, թվում է` կապեր ենք ջերմացնում ու սահմաններ բացում-փակում, էսօր ինչի՞ կարգին ամուր կապեր չկան Արևմտյան ու Արևլյան Հայաստանի միջև: Էսօր ինչի՞ մեզ չեն հասնում Պոլսի մեր ժողովրդի խնդիրներն ու բողոքները, ձեռքբերումներն ու հաղթանակները… էլի ցեղասպանության ե՞նք սպասում… (չհաշվախ մասնավոր workshopեր ու սեմինարներ. էդպես ես էլ մի ընկերուհի ունեմ “Ագոս”-ի խմբագրությունից, բայց դա էլի հասարակության լայն շերտերին չի վերաբերում): Հրանտ Դինքի սարսափելի մահն էր, որ ինչ-որ կապող օղակ եղավ էս կղզիացած հայկական գոյակցությունների միջը, բայց մենակ էն փաստը, որ մենք իրար սկսեցինք ճանաչել մեծ մտավորականի մահով` արդեն ահավոր է ու սրանից վատ հոտ է գալիս… ի՞նչ կասես, սահմաններով զբաղվե՞նք, թե՞ մերոնցով: Էնտեղ ի՞նչ են մտածում էս հարցի շուրջ: Էնտեղ մեզ սիրում ե՞ն: Ինձ թվում է` չէ… ինձ թվում է` մեզնից զզվում են… ինչի՞ է էսպես:

Բարեւ Սեդա: Ես ուրախ եմ, իմ մարդության խամս հայ է, բայց հիմքս` մարդ… Խանգարում է քեզի էդ բաներուն վրեն 11 տարի Հայաստան գրվում էի, բայց պատերազմ չի եւ ինձ համար Հայաստանի գամ Թուրքիայից, Ֆրանսիայի հայ դենս բան չկա մի հատ բան կա, բոլորս հայ ենք` ֆրանսիացի, հայաստանցի կամ ամերիկայի, էդ արդեն բաժանվում ենք ադոր համար ես Հայաստան ասում էի 3 հոգի էինք 4 կողմի բաժանվում ենք… շատ ճիշտ ես, մի մաս մեր ազգի չէր կարողանար մի բան անել, չեն էլ թողնում ուրիշը անի, էսոնք մեր պրոբլեմներն են, մենք պետք է բաց ձեւով, իրարու խափելով չպետք է շտկենք: Ստամբուլ չի մինակ բոլոր ուրիշ հայեր մի հատ հայաստանցին իր հայրենիքից դժգոհ կամ իրեն բարեւ ասելու համար իր կյանքը կտա: Բայց մեկ-մեկ ես էլ տեսնում եմ Ստամբուլ եւ ուրիշներ մեր ազգը լավ չեն ներկայացնում: Ադոր համար էդպիսի ռեակցիաներ են լինում եւ մեմնալ վրեն Հայաստանի կառավարությունը օրենքների մեջ չես կարաս կոր զգալ հայ ես, մեզ դուրս թողնում է օրենքները… բայց տանը քո կարծիքով ոնց մտածում ես մաքուր հայ մարդ էդպես էլ աբրի: Ես դենց անում եմ:

ku-ku (17:41:50) Բարեւ Արթո. Ես մի քանի հարց ունեմ.
Դուք քարոզչություն արեցիք ի պաշպանություն “Ժառանգություն” կուսակցության: Հիմա ինչ կարծիքի եք?

Բարեւ ku-ku ջան, ես մինակ “ժառանգություն” կուսակցությանը չէ, “Դաշնակներուն” եվ “Հանրապետական” կուսակցություններին օրերին էլ համերգներ տվինք: Ինձ համար կուսակցությունները տարբեր ազգեր չեն, տարբեր միտքեր են եւ ես կապ չունիմ քաղաքական կյանքի հետ… Իմ գործը` կանչում են մենք էլ երգում ենք… Րաֆիին ու իր ընտանիք ճանաչում եմ, իր միտքեր մեր ազգի մասին կամ մարդության մասին: Շատ մարդիկ սեւով մտածում են, ադոր համար մոտիկ երեւում եմ: Մյուս կուսակցություններից մեկին էլ չեմ ճանաչում… Հիմա Ռաֆիի կուսակցության ինչ անում է խաբար չունեմ, բայց հուսով եմ լավ բաների համար աշխատում են:

Ասում են` Թուրքիայի հիմնը ձեր եղբայրն է գրել: Ճիշտ է դա արդյոք?

Ոչ: Ինքը շատ հայտնի կոմպոզիտորներիի եւ բոլոր նախագահների հետ կապ ուներ եւ շատ նորություններ, իրավ, թուրքիան երիտասարդության մասին եւ կարեւոր երգեր գրեց, բայց հիմնը չի:

Ամուսնացած եք? Քանի երեխա ունեք?

Այո, ամուսնացած եմ եւ 2 երեխա ունեմ: Տղայիս անունը Սեթո է, 23 տարեկան է, աղջկաս անունը Վալենտին է, 21 տարեկան է: Կոշիկիս համարը 44 է, շալվարինս` 36: Մերսի: /Կատակ անում եմ, բայց մի հավատա/:

Որ երկրում եք ձեզ լավ զգում?

Ամեն տեղ իրա իմաստի համար լավ է եւ ուրախ եմ, ամեն տեղ լավ Երեւանում շատ դժվար է կարծում եմ, բայց երազանքս Հայաստանն էր: Փող վերցրինք մենզ բոլոր ընկերներով փոքր գյուղ պիտի սարքեինք, չեղավ, բայց հույսիս կորած չէ:

Թուրքիայում ձեզ հալածում են? Դա նորմալ է?

Ամեն աննորմալը Թուրքիայում նորմալ է, ադոր համար մարդկանց կյանքերին են վերցնում… մարմիններ կարան փոխվիլ, մեր հավատք չի փոխվի: Հույսով եմ մի օր աշխարհում նորմալ մարդու պես կապրինք:


Actions

Information

4 responses

4 03 2009
Ani

Shat hetaqrqir er. Apres Arto. Qez sirum enq shat

12 03 2009
Davinchi

Check it out !!! The Best News Portal http://www.politicoelection.com

13 03 2009
Davinchi
15 03 2009

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: