Դոլար-դրամ խուճապի “լողացող” միֆը

3 03 2009

mhm40388_copy

Այսօր ընդհամենը մեկ ժամվա ընթացքում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ 307 դրամից դարձավ 380 դրամ եւ ԿԲ-ն հապշտապ հայտարարեց փոխարժեքային լողացող քաղաքականության անցման մասին:
Ու մինչ տնտեսական վերլուծաբանները ու պատգամավորները ջանում էին դրական կամ բացասական անկյունից նայել երեւույթին, քաղաքացիները փողոցում իսկական խուճապի մեջ էին: Ասում են Երեւանի ծայրամասային թաղամասներում անգամ շարքերով խանութներ ու “դուքաններ” են փակել, շատերը պարզապես լավ չեն հասկացել`ինչ է կատարվում:

Համաշխարհային Բանկը իր տարածած հայտարարությունում իր աջակցությունն է հայտնել Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին` նշելով, որ փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման եւ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար: Ըստ հայտարարության` Հայաստանը դիմակայում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ուժեղ դիրքերից, ի շնորհիվ հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի եւ գործուն բանկային համակարգի: “Համաշխարհային բանկի խումբը, 2009-2012 թվականների համագործակցության ռազմավարության շրջանակում, կշարունակի աջակցել Հայաստանին` Վերականգման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) եւ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 525 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկային ծրագրերով”:

Ապա Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը շտապում է հայտարարել, որ թեեւ դժվար է կանխատեսել`մինչեւ որքան կարող է արժեզրկվել դրամը, բայց դա կորոշի միայն փոխարժեքի շուկան եւ իհարկե, պայմանավորված կլինի դրամ-դոլար առաջարկ-պահանջարկով: “Եթե փոխարժեքը ֆիքսված է բավականին ուժեղ մակարդակում, օրինակ` ՀՀ-ի պարագայում 1 ԱՄՆ դոլարը 305 դրամը հենց այդպիսինն է, ապա դա նշանակում է, որ “արտահանումը Հայաստանի համար չափազանց թանկ է դառնում, որը բացասական է անդրադառնում տնտեսական աճի վրա, որի հետեւանքով ավելանում է գործազրկությունն ու աղքատությունը: Մյուս կողմից էլ, երբ փոխարժեքը ֆիքսվում է բավականին թույլ մակարդակի վրա, դա նշանակում է, որ տնտեսությունը կարող է ենթակա լինել գերտաքացման եւ արդյունքում էլ սղաճ է լինում: Այդ պատճառով մենք գտնում ենք, որ լավագույն տարբերակը լողացող փոխարժեքն է, երբ շուկան ինքը գտնի իր օպտիմալ տարբերակը”,- հայտարարել է Օմեսը:

Դոլարի արժեզրկումից խոսում են նաեւ տեղական բիզնեսմենները: “Վերջին տարիներին դրամի արժեւորումից ծանրացել էր գործարարների վիճակը, որոնք արտահանում էին: Այժմ արտահանողի վիճակն է լավ, իսկ ներկրողների վիճակը բարդանում է”,-ասում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը` հասկացնելով, որ, ըստ ամենայնի, վերջինիս ձեռնատու է այս իրավիճակը:

Դեռ երեկ “նման լուրերի չհավատալ” հորդորող ԱԺ Ֆինանսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսօր արդեն ասում է, որ դոլարի գնի բարձրացումը վաղուց սպասված քայլ էր, եւ ԿԲ-ի կողմից դոլարի գնի բացթողումը ժամանակի տեսակետից ճիշտ էր ընտրված:

“Մենք առաջին անգամ է, որ ունենք այսպիսի բարեհաջող իրավիճակ` գնաճային ճնշումների առումով: Նախորդ տարվա ընթացքում մենք ունեցել ենք ընդամենը 5, 2 տոկոսի գնաճ, երբ բոլոր ԱՊՀ երկրների գնաճը սկսվում էր10 տոկոսից: Եթե մենք այս քայլն իրականացնեինք նախորդ տարվա ընթացքում, ապա մեզ իսկապես չէր հաջողվի 5, 2 տոկոսի գնաճ ապահովել, իսկ բարձր գնաճից տուժում է առաջին հերթին անապահով խավը: Հիմա երբ մենք այդ քայլը կատարում ենք` 0,7 տոկոս գնանկման ֆոնի վրա, ապա գնաճային ճնշումները շատ ավելի մեղմ կլինեն. այսինքն, եթե արտաքինից գնաճային ճնշում պետք է իրականացվի շուկայի վրա, շատ ավելի ճիշտ է, երբ դա արվում է գնանկման պարագայում, ինչն այսօր ունենք, քան գնաճի պարագայում, ինչն ունեինք անցած տարվա ընթացքում”:

Ընդհանուր պատկերով լուրերն ու մեկնաբանությունը օրվա պայթող թեմայի շուրջ բազմապիսի են` քաղաքացիների, գրավատների, ոլորտի պատասխանատուների, մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ բոլոր-բոլորի կողմից: Չէ, որ գործընթացին հետեւեցին նաեւ թանկացումները: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` լողացող փոխարժեքի ռեժիմին անցումը ավելի խոր հիմքեր ու “պատվիրող”, “օգտվող”, “տուժող” ենթատեքստ ունի:

Խոսեք ժողովուրդ: Դուք ի՞նչ եք մտածում ես ամենի մասին:


Actions

Information

10 responses

4 03 2009
Seroj

Լսեք, վիճակը լուրջ ա: Էս առեվտրային բանկերում ձեռ-ոտ են ընգել: Իմացել եմ, թե սկսելու են վարկերի տոկոսադրույք-մրույք բարձրացնել: Դոլարն էլ էլի բարձրանալու ա:

4 03 2009
Ararat

De vor Hamashxarhayin bank@ asuma lava, uremn lava eli. Chnayac hima aranqum lav alan-talan aracner el kan.

4 03 2009
Artak

De arden erkri pahustayin fond@ irar mej arecin-el kurs@ pahen inch anen?

4 03 2009
TOKISH

ES hastat drami verjn e,es NOR TARIN 2010 rusakanov kanenk!!!!!!!!!

5 03 2009
blansh

Իսկ ո՞վ է վերահսկելու եւ պաշտպանելու
[18:36] 04 Մարտի, 2009

Վերջին օրերին դոլարի լողացող կուրսի հաստատմանը զուգընթաց ոտնահարվեցին հազարավոր քաղաքացիների իրավունքներ: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ՚Ա1+ՙ-ին պարզաբանեց, որ օմբուդսմենի գրասենյակը չի զբաղվում նման բնույթի բողոքներով:

՚Մերը պետական սեկտորն է, մասնավորով եթե զբաղվեինք, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի անհրաժեշտություն չէր լինիՙ,-ասաց Արմեն Հարությունյանը:

Եթե տնտեսական բնույթի բողոքներ են լինում, ՄԻՊ գրասենյակը դրանք ուղարկում է ֆինանսական հաշտարարին:

Ֆինանսական հաշտարարից` Փիրուզ Սարգսյանից, ՚Ա1+ՙ-ը տեղեկացավ, որ իրենք դոլար-դրամային տատանումների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման արդյունքում տուժած քաղաքացիների կամ տնտեսվարողների կողմից բողոքներ չեն ստացել:

՚Իսկ վերահսկողական ֆունկցիա մենք չունենք. մինչեւ գրավոր դիմում լինի, մենք իրավունք չունենք որեւէ միջոցառում ձեռնարկելՙ,- ասաց Փիրուզ Սարգսյանը:

5 03 2009
blansh

՚Ականատես կլինենք զանգվածային աղքատացմանՙ
[17:40] 04 Մարտի, 2009

Դրամի արժեզրկումը կհարվածի հասարակության 90 տոկոսիից ավելիի շահերին, – կարծում է ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

ԱԺ պատգամավորը կարծում է, որ տարադրամի կուրսի կտրուկ բարձրացումը հարված է հասցնում ոչ միայն հասարակության խոցելի խմբերին, այլ նաեւ փոքր եւ միջին բիզնեսի դաշտում գտնվող ձեռներեցներին:

՚Ա1+ՙ-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը ափսոսանք հայտնեց, որ տարադրամի փոխարժեքի լողացող քաղաքականությունը ժամանակին տեղ չգտավ մեր կառավարության ծրագրում:

Նրա պնդմամբ` կառավարությունը ժամանակին միտումնավոր չի անցել այդպիսի քաղաքականության. ՚Հոկտեմբերից մինչեւ մարտի սկիզբը արձանագրվեց գերշահույթ բավականին կոնկրետ եւ փոքր խմբի համար: Այսինքն` նպատակը խմբակային շահն էրՙ:

՚Այստեղ հստակ երեւում է, որ դոլարի քաղաքականությունը ոչ այնքան պրոֆեսիոնալների ձեռքին է, այլ քաղաքական ուժի ձեռքին է, որը սերտաճած է բիզնեսի հետ: Եվ դրա հետեւանքն է այն, ինչ մենք տեսնում ենք: Բացի այդ, հետեւանքները կլինեն ավելի ծանր, եւ մենք ականատես կլինենք զանգվածային աղքատացմանՙ,- ասաց նա:

12 03 2009
Davinchi

Check it out !!! The Best News Portal http://www.politicoelection.com

13 03 2009
Davinchi
15 03 2009
15 04 2009
Հայաստանում սոցիալական “ընդվզումնե՞ր” են սպասվում « A1+ BLOG

[…] Ամսվա սկզբին մեկնարկած լողացող փոխարժեքի խուճապին հաջորդեցին արդեն փենտրվարի Հանրային ծառայությունները […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: