Քաղաքականացված “մինի հասարակությանը”՝ բլոգում գրող բոլոր-բոլոր ակտիվ քաղաքացիներին մեկ շաբաթ քաղաքական թեմաներից ու թեժ քննարկումներից հեռացնելը, համաձայնեք, այդքան էլ հեշտ գործ չէ, անգամ փոքր ինչ “ռիսկային”։Անգամ մտավախություն ունեի՝ ընթերցողները ոչ միայն կպահանջեին դադարեցնել “ապաքաղաքական շաբաթը”, անգամ “կփախչեին” բլոգից՝ այլեւ չվերադառնալու սպառնալիքով։ Բայց փաստորեն դիմացանք 🙂 Դիմացանք անկասկած բազմաթիվ ապաքաղաքական թեմաների չհասնելով էլ պարզապես… Այնինչ այնքան բան կար քննարկելու սոցիալ-տնտեսական խնդիրներից, գերատեսչություններից, մարզերից, գրականությունից… ինչ պատահի… շաաաաաաաատ թեմաներ… Բայց նման շաբաթվա ընթացքում մոռանալ “այս” թեման, պարզապես անկարելի էր… Ուրեմն հայերը ունեն սպիտակ “նիվաներ”, ճոխ ամառանոցներ ու Օպերայի շրջակայքում բնակարաններ, ոսկե հաստ վզնոցներ, կանայք եւ սիրեկաններ… Բայց նայում ես մարդկանց դժգոհ դեմքերին եւ ջղայն անբավարարվածությունն է առաջինն, որ տպավորվում է մեջդ։ Ի՞նչ է, հայերին միայն սե՞րն է պակասում…
Ուրեման սեր ձեզ բոլորիդ եւ դիմացեք, քաղաքական քննարկումները վերսկսում ենք հաջորդ շաբաթ…
Դե մի կերպ դիմանում ենք, բայց պահ-պահ խորամանկությունների ենք դիմում անուղղակիորեն էլի քաղաքականությանը հասնելու համար:
Իրոք սերը մեզ հիմա շատ է պակասում: Հասկանալի է, պետք է սիրել նաև Վարդենիսում ռեժիմի կողմից սպանված ոստիկանին, պետք է սիրել Անապայում կտոր-կտոր արված և մի քանի օր առաջ Երևանում ճոխ թաղումով թաղված մեր քրեականին հայրենակցին: Մարդկայնորեն և քրիստոնեաբար իհարկե ցավում ենք նրանց համար, բայց մի տեսակ դժվար է չչարախնդալը, այնպես, ինչպես չարախնդում ենք Թորոսյանի բախտի վրա, ինչպես և լալիս, և չարախնդում ենք, տեսնելով ինչպես են սրանք արագ-արագ ծախում գրավյալ տարածքները: Պարզվում է սիրելն էլ է դժվար: