Աբովյանի քաղաքապետի եւ ավագանու անդամի հոկտեմբերի 12-ի ընտրությունները արտաքուստ շատ միապաղաղ անցան: Պատճառը այն էր, որ ընտրության արդյունքը քաղաքացիների համար արդեն պարզ էր. համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր միայն մեկ թեկնածու` ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանը:
Չնայած ընտրության մասնակցության պասիվությանը, ինչը արձանագրել էր “Ա1+”-ի թղթակիցը, այնուամենայնիվ ըստ Աբովյանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների` 39 303 ընտրողից ընտրության է մասնակցել 22 913 ընտրող: Հետաքրքիր է, որ ԸԸՀ երեկ գիշեր “Ա1+”-ին ասել էր, որ 20 125 մարդ է մասնակցել ընտրության, սակայն առավոտյան նրանց թիվը ավելացել էր 2788-ով:
“Ինչիս է պետք մասնակցել ընտրության, եթե մեկ է ընտրվելու են նրանք, ովքեր որոշել են, որ պետք է ընտրվեն: Ավելորդ ժամանակի կորուստ”,-“Ա1+”-ին ասաց աբովյանցի Սեդա Առաքելյանը: “Միայն մի թեկնածու է, գնամ ում մեջ ընտրություն կատարեմ”,- ասաց Վալերի Սիմակյանը: Աբովյանցիներից Հերմինե Վարդանյանն էլ ասաց. ՙԳնում եմ ընտրության, քանի որ ավագանիների մեջ ազգական ունեմ, եթե չունենայի, չէի էլ մասնակցի, քանի որ պարզ է, թե ով է ընտրվելու”:
Ըստ Աբովյանի ԸԸՀ-ի տվյալների` քաղաքապետի թեկնածու առաջադրված Կարապետ Գուլոյանին կողմ է քվեարկել 21 618 ընտրող, նրան դեմ են եղել 610-ը, իսկ 660 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ինչ վերաբերվում է ավագանու թեկնածուներին, ապա ուշ երեկոյան, տեղամասերի փակվելուց եւ հաշվարկ սկսվելուց հետո է, ըստ վստահված անձանց, ՙորոշվել՚ նրանց ճակատագիրը: Ըստ մի շարք վստահված անձանց, ակտիվ լցոնումներ են եղել, ինչպես նաեւ այն թեկնածուները, որոնք չեն ունեցել տեղամասերում վստահված անձինք, կորցրել են անգամ իրենց ստացած ձայները: Ըստ այդմ, ԲՀԿ-ական քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հետ քննարկման սեղանի շուրջ կնստեն 11 ԲՀԿ-ական եւ 4 անկուսակցական ավագանու անդամներ:
Ի դեպ, ավագանու անդամներից առաջին հորիզոնականում է նորընտիր քաղաքապետի շտաբի պետ Գեղամ Հայրապետյանը, ով ստացել է ընտրողների 1703 քվեն: Իսկ ամենափոքր անցողիկ միավորը ստացել է անկուսակցական Տիգրան Բաբայանը` 597 ձայն: Հիշեցնենք, որ 15 տեղի համար մրցում էին 47 թեկնածու:
Ցավալի է բայց փաստ, որ սիրո թեման չհետաքրքրեց շատերին: Նույն ձևով չի հետաքրքրում Աբովյանի ընտրությունները: Իհարկե հայաստանյան այնպիսի գլոբալ և լուրջ խնդիրների կողքին ինչպիսիք գրավյալ տարածքների, Ղարաբաղը ծախելու, սահմանները բացելու և ամսի 17-ի հանրահավաքի ապագայի հարցերն են, Աբովյանի ընտրությունը մեր կյանքի սովորական-ամենօրյա-անարդար իրականությունն է: Անտարբեր ենք դարձել նման փաստերի հանդեպ: Ճիշտ է պետք է սկսել փոքրից, բայց մեր դեպքում, ինչպես փորձը բազմիցս ցույց տվեց, պետք է սկսել գլխից: Իսկ գլուխը այսօր արդեն այնպիսի բաներ է անում, որ սոսկալ կարելի է: Խնդրում եմ կարդացեք “Խոսքի” “Armenia without Genocide” հոդվածը: Զարմանալի է, թե ինչու մեր բլոգերները ոչ մի ուշադրություն չեն դարձնում այնտեղ արձանագրված է բազմիցս հնչեցվող ահազանգերին:
Սիրելի Բլանշ, ուր են մերոնք:
Երևի բլոգի մուտքի պատկերը հանել եք Ա1+-ի առաջին էջից ու մարդիկ դժվարանում են բացել բլոգը: Չնայած չեմ հավատում: Ուղղակի արդեն կարոտել եմ բոլորին: Սիրո նոր արտահայտություն է չէ?
Kardaci “Armenia without Genocide” hodvatsy yev hamamit em nra het. Serjarobery kam robaserjery gharabaghy sksel en tsaxel 99-i noyemberic, yerb kocharyany oct 27-ic heto hangist xxchov storagrets stambuli xartian, vorov pashtonapes (Hayastani anunic) chanachets Turkiayi yev Adrbejani taratsqayin amboxjakanutyuny. Parzapes ayd pasty mer patasxanatu ZLM-nery chlusabanecin. Isk ays 10 tarinery adrbejany ogtagorstes mez isolacnelu yev zarganalu hamar. Nuynisk hima, yerb arden kartses te Artsakhy barov xerov serjiky het e talis, Aliyevy asum e “Baku will continue the policy of isolating Armenia”. Nranc mot da antaquyc petakan qaxaqakanutyun e… yev ayd qaxaqakanutyany uxxakioren npastel en serjarobery…
Իսկ ով է մեղավոր, որ Ստամբուլում Քոչարյանի ստորագրած փաստաթղթի մասին իմանում ենք միայն նախագահական ընտրությունների ժամանակ կամ դրանից հետո: Միթե այժմ ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող լրատվամիջոցներից ոչ մեկը կամ Ղարաբաղյան շարժմանը մոտ կանգնած անձերից ոչ ոք չգիտեր այդ մասին: Եվ ինչու է այժմյան կայանալիք դավաճանական գործարքների մասին բարձրաձայնողը առայժմ միայն բրիտանացին: Նույնիսկ անգլալեզու բլոգները չեն անդրադառնում դրան:
Ինչ եք կարծում 17-ին այդ մասին խոսք կլինի?
Lilit jan, ynddimadir tertery dran jamanakin lav el andradardzel en. Parzpaes menq yerevi ayn jamanak tert cheinq kardum (yes andzamb chem kardacel). Haykakan Jamankum dra masin bazmits tpvel e Avetis Harutyunyan tsatskanvan tak (husov em giteq ov e).
17-i masin el der aniroshutyan mej em. Urish banic em tagnapats esorva yntacqum 2 hodvats em kardacel Evropayum spasvox paterazmi masin u yes vaxenum em vor menq el nerqashvenq dra mej.
http://www.regnum.ru/news/1068272.html
http://www.tert.am/am/news/2008/10/13/washingtontimes/
Ինձ նույնպես հետաքրքրեց «Armenia without Genocide» հոդվածը, ափսոս անգլերեն չեմ հասկանում, ցանկացա տեսնեմ արդյոք այնտեղ նոր բան կա ասված, թե այն է, ինչի մասին դեռեւս 8-9 տարի առաջ ենք տեղեկացել ու անհանգստացել…
Սիրելի Լիլիթ, հավաստիացնում եմ քեզ, որ ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող լրատվամիջոցներիը ու նաեւ Ղարաբաղյան շարժմանը մոտ կանգնած բազմաթիվ անձիք, բազմիցս են անդրադարձել այդ խնդրին.
Սրանք 2000-2002թթ.-ին միայն «Հայկական Ժամանակում» եւ «ՀԺ»-ի «Արմատ» ներդիրում տպագրված հարյուրավոր հոդվածներից ընդհամենը մի քանի մեջբերումներ էին:
Ինչ վերաբերվում է «Հոկտեմբերի 27»-ի եւ «Ստամբուլի խարտիայի» միջեւ կապին, ապա այն ուղղակի է. «Հոկտեմբերի 27»-ի դրդապատճառնեը աշխարհքաղաքական էր: 3 շաբաթ հետո` նոյեմբերի 17-ին Քոչարյանը պետք է ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ամրագրող փաստաթուղթ ստորագրեր: Միանշանակ է, որ Քոչարյանը նման փաստաթողթ երբեք չեր համարձակվի ստորագրել, եթե Վազգեն Սարգսյանին նախապես ֆիզիկապես չվերացնեին:
ի դեպ 2005թ.-ի մարտին ռուսական ԱԴԾ նախկին գնդապետ, ահաբեկչությունների գծով ՌԴ ՖՍԲ-ի մասնագետ Ալեքսանդր Լիտվինենկոն (2006 նոյեմբերին,Վ.Պուտինի հրամանով Լոնդոնում սպանված) հայտարարեց.
(ՌԴ ռազմական հետախուզություն_Վ.Ղ.) … Եթե չեմ սխալվում, խոսք էր գնում Ստամբուլի ԵԱՀԿ գագաթաժողովում նախագահներ Հ. Ալիեւի եւ Ռ. Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին»
Հ.Գ.
Հիշեցնեմ նաեւ, որ նանատիպ մի փաստաթղթի ընդունման փորձ եղել էր նաեւ 1996թ.-ի դեկտեմբերին Լիսաբոնում: Սակայն այն ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա վետոյի միջոցով փաստորեն կասեցրեց:
Շնորհակալություն Վահագն և Հիմա,
Ես երիցս համաձայն եմ, որ այս վիճակի համար մենք ինքներս ենք մեղավոր, մեղավոր ենք հոկտեմբերի 27-ի, Պողոս Պողոսյանի, բոլոր անարժաններին հանդուրժելու, կաշառք տալու և վերցնելու… մի խոսքով կեղծ հայրենասիրություն չխաղալով ասենք, որ բոլորս էլ գիտեք մեր անբարոյական կողմերն ու թերությունները: Բայց ես վստահ եմ, որ համենայնդեպս այսօր պայքարում են հիմնականում ազնիվ մղումներ ունեցող մարդիկ, այդպիսիք էլ շատ կան մեր ազգի մեջ և թեկուզ ուշացած նրանք պետք է իմանան իրականությունը: Այդ առումով, եթե հիշում եք, ես նշեցի, որ շատ եմ կարևորում Վահագնի բլոգը, որովհետև կոնկրետ ես այդտեղ գտա ինձ հուզող շատ հարցերի պատասխանը և զգացի այն անկեղծ ցավը, որ հեղինակները զգում են, քանի որ որոշակի հարցերում իրենց թույլ տված սխալների պատճառով, իհարկե ոչ դիտավորյալ, նպաստել են մեր ցավալի ներկայի իրականացմանը:
Հիմա ուշ է ողբալու համար, պետք է ուղղակի սովորել անցյալի դասերի վրա, ինչն էլ փորձում ենք անել: Բրիտանացին մի ամբողջ ամիս գոռում-գոչում է գրավյալ տարածքների գործարքի մասին, դրանից էլ շատ առաջ անվերջ անդրադառնում էր Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության, շաքարի գործարանի հետ կապված մեքենայություններին, իսկ հիմա, քանի որ մեր լրատվամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնում այս մարդու կոչերին, ինչ-որ մեկը իր սուրբ պարտքն է համարում նրան մեղադրել այն բանի համար, որ նա խոսում է “Հայաստանի ղարաբաղյան օկուպացիայի” մասին: Ինչպիսի անտեղյակություն: Սա երևի մտածում է, թե Ղարաբաղի համար միայն ղարաբաղցիներն են կռվել, իսկ Հայաստանն էլ լափում են բնիկ երևանցիները: Ասածս այն է, որ ճշգրիտ տեղեկատվությունը անցյալի և ներկայի վերաբերյալ այժմ շատ կարևոր է:
Սիրելի Վահագն, խնդրում եմ կարդա /կարծեմ Նազարյանի կամ Անզիփդի բլոգի լիքերում/ Blowing the World Bank Wistle, որը ունի նաև հայերեն տարբերակ:
Միթե մեր ԶԼՄ-ների համար դժվար է Խոսքից վերցնել ու թարգմանել Բրյուսի հոդվածները: