Դիտանց անելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել երկու “ծամծմված”, բայց դեռեւս կարեւոր թեմաների վրա` Հայաստան-Թուրքիա “զարգացող հարաբերությունների” մասին թուրքաադրբեջանական արձագանքներն ու հայաստանյան մեկնաբանությունները:
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկատվություն, համաձայն որի` Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ՚Սաբահՙ թուրքական պարբերականին հայտնել է բառացիորեն հետեւյալը. ՚Հայաստանը խոստացել է ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքներըՙ: Այս տեղեկատվությունը խորհրդարանական ուժերը մեկնաբանեցին տարբեր կերպ. ՕԵԿ-խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը աներկբա հայտարարեց, թե ադրբեջանական մամուլը ինչպես միշտ ստում է: Ընդդիմադիր ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը այս առիթով ասաց. ՚Հայ հասարակությունը բանակցությունների մասին տեղեկացված չի եղել եւ այն ինչ իմացել ենք, իմացել ենք ինքնաթիռի մեջ Գյուլի Թուրքիայից ժամանած լրագրողներին տված հարցազրույցներից. հետո արդեն տարածվել է տեղեկատվություն, որ եղել են բանակցություններ, որոնք հայկական հասարակության համար մնացել են փակ:
Ապա ՀՀԿ երկար սպասված “ռակիրովկա”-ն Թորոսյան-Աբրահամյան:
Մարզիչը որոշել է, եւ թիմը չի կարող առարկել, թիմը կարգապահ է եւ չի կարող դաշտից հեռանալ: Յուրաքանչյուրը վազում է եւ կատարում է իր հանձնարարությունը, եւ խաղային օղակների գործունեության մեջ խաթարում չի կարող տեղի ունենալ, եթե թիմի ավագը փոխվում է մարզիչի որոշմամբ: Կարծում եմ, որ այստեղ գումարելիների փոփոխության վերաբերյալ աքսիոմատիկ ճշմարտությունը ուժի մեջ է, միայն կարող եմ ասել այն քաղաքական ուժը, որը մշտապես փքված լրջության մասին է խոսում, եւս մեկ անգամ ցույց տվեց իր անլրջությունը”,- ՀՀԿ-ականների` Տիգրան Թորոսյանին ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանով փոխարինելու մասին որոշման վերաբերյալ կարծիք հայտնեց Արարատ Զուրաբյանը. Ըստ նրա ` Տիգրան Թորոսյանն ապշած է, այն վիճակում է, որ որեւէ բացատրություն չի կարողանում գտնել, որովհետեւ ինքը մատուցել է Սերժ Սարգսյանին այնպիսի ծառայություն, որը պետք է գնահատվեր, սակայն դրա արդյունքում այսօր հայտնվում է խաղից դուրս վիճակում:
Մտահոգիչ է նաեւ «Զինապարտության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները:
Bolors el gitenk, herankarum Kocharyann e varchapeti pashtonum. Asum en minchev dectember. Yete sharjum@ tulana …
voch me angam me kaskaceq, sharjum@ yerbeq chi tulana, da bazarvum e, yerevi lurj patjarner ka andaxelu hamar.
Es forum-um yes asel em, vor es “sharjum” kochvac HHShakan avazakayin khumb-e yev srancic khabvac vochkhar-nere, Serge-i yev Tigran Sargsyan-i shurj chi hamakhmbvi, Kocharyan-e galis a dsez verchnakanapes veracnelu, voch te miayn Hayastan-ic ayl endhanrapes ashxarh-ic. Kocharyan-i dem xagh chka. Lav gitek che?
Ankax Anqyor Hayastan!!!