Այսպիսի բաներ…

12 09 2008

ԱԺ-ը մի քանի օր առաջ շատ արագ օրենսդրորեն ամրագրեց այն դրույթը, ըստ որի` մինչեւ 2010թ կապուղիների մրցույթներ չեն անցկացվելու: Մինչդեռ սեպտեմբերի 17-ին ԵԽ նախարարների կոմիտեի նիստում կբարձրացվի “Ա1+”-ի ոտնահարված իրավունքի վերականգնման հարցը: Այն անդրադարձ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, համաձայն որի` “Ա1+”-ի եթերազրկմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը(Խոսքի ազատություն):

Հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ ՀՌԱՀ-ի “Ա1+”-ի արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ բոլոր որոշումները կամայական եւ չպատճառաբանված են եղել: ՚Խնդիրը “Ա1+”-ը չէ: Խնդիրն այն է, որ Դատարանը արձանագրել է ոտնահարում: Երբ Դատարանը հայտնաբերում է ոտնահարում, այդ լուրջ էՙ,- ասում է լոնդոնյան փաստաբանական ծառայության` KHRP-ի վարչության նախագահ Ռաջեշ Ռայը: Նրա ղեկավարած փաստաբանական ծառայությունը Եվրադատարանում ներկայացրել է “Ա1+”-ի շահերը:

Ըստ նրա` Եվրադատարանի վճիռը պետք չէ մեկնաբանել այն տեսանկյունից, որ ինչ-որ կողմ տանուլ է տվել, այլ` կա ոտնահարում եւ այն պետք է շտկվի: ՚Այն լուրջ խնդիր է եւ Նախարարների կոմիտեն դրան կանդրադառնաՙ,-ասում է նա` շեշտելով, որ անդրադարձը լինելու է անկախ Հայաստանի օրենսդրության փոփոխությունից: Նախարարաների կոմիտեն ցանկանալու է Հայաստանից պարզել, թե ինչ է անում վերջինս Եվրադատարանի արձանագրած ոտնահարումները վերացնելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ 1620 բանաձեւում ասվում է, որ ՚Վեհաժողովը վերահաստատում է, որ Հայաստանում կա բազմակարծ էլեկտրոնային լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի անհրաժեշտություն եւ, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի “Ա1+”-ի ՙ հեռուստատեսությանը հեռարձակման արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ դատավճռին, կոչ է անում արտոնագրեր շնորհող մարմնին այժմ ապահովել արտոնագրման բաց, արդար եւ թափանցիկ ընթացակարգ` համաձայն 2008թ. մարտի 26-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված ուղենիշների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքիՙ:

Եվրադատարանը որոշել էր, որ երեք ամսվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է վճարի 20000 եվրո ՚Մելտեքսՙ-ին եւ 10000 եվրո` անգլիացի փաստաբաններին: Ինչպես տեղեկացրեց պարոն Ռայը, ինչպես ՚Մելտեքսՙ ՍՊԸ-ն, այնպես էլ իրենք առայժմ ՀՀ կառավարությունից այդ գումարը չեն ստացել, թեեւ վճռից անցել է համարյա 3 ամիս: Հավանաբար, անգլիական փաստաբանական ծառայությունը այդ մասին կտեղեկացնի ԵԽ Նախարարների կոմիտեին:


Actions

Information

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: