Հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ

20 08 2008

Վերջին օրերի արդեն երկրորդ` լրագրողին ծեծի ենթարկելու փաստի մասին տեղեկացանք այսօր: Երկուշաբթի երեկոյան Երեւանի կենտրոնում հարձակման ու ծեծի է ենթարկվել “Ազատություն” ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը: Նա ասել է, որ հարձակումը կապում է մասնագիտական գործունեության հետ: Իսկ “Ազատություն” ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը հայտարարել է, որ “սա ակնհայտորեն պատահական միջադեպ չէ, այլ դիտավորյալ հարձակում իրենց աշխատողների եւ ծրագրի վրա: Նա նաեւ ասել է, որ ակնկալում է իշխանությունների մանրակրկիտ եւ իրավիճակից բխող լրջությամբ արձագանքը: Այս առիթով արդեն պաշտոնական հայտարարություն են տարածել նախագահի մամլո ծառայությունից, “Հայ ազգային կոնգրեսի” կենտրոնական գրասենյակից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Հիշեցնենք, որ շաբաթ առաջ էլ ծեծի էին ենթարկել “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին, ով նույնպես միջադեպը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Հայաստանում վերջին տարիներին լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը միջադեպերը հաճախ են կրկնվում, իսկ Հայաստանը շարունակում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից խոսքի ազատության եւ լրագրության համար ոչ բարենպաստ երկիր: Տխուր է…


Actions

Information

One response

23 08 2008
blansh

ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼ Է ԻՐ ԽՄԲԱԳԻՐԸ
[20:35] 21 Օգոստոսի, 2008

Լրագրության ոլորտում անախադեպ երեւույթ է տեղի ունեցել.լրագրողին ծեծի է ենթարկել իր գլխավոր խմբագիրը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին, ժամը 13:00-ի սահմաններում: Ծեծի է ենթարկվել ՚Էլիտար կյանքՙ ամսագրի գլխավոր խմբագրի նախկին տեղակալ Դավիթ Վարդազարյանը: Վարդազարյանը հայտարարել է, որ դաժան ծեծի է ենթարկել ՚ԷԼ Styleՙ, Night People Yerevan, ՚Շոկոլադՙ եւ ՚Էլիտար կյանքՙ ամսագրերի հրատարակիչ ՚Էլիտար կյանքՙ ՍՊԸ-ում, իսկ ծեծի ենթարկողը եղել է ՚Էլիտար կյանքՙ ամսագրի գլխավոր խմբագիր Ավետիս Խախամյանը: Տեղի ունեցածի մասին տուժողը ցուցմունք է տվել Կենտրոնի Ոստիկանության բաժանմունքում եւ հայտնել է, որ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, փորձել է ստանալ իր աշխատավարձը եւ աշխատանքային գրքույկը, սակայն օգոստոսի 18-ին ՚Էլիտար կյանքՙ ՍՊԸ-ի աշխատակցուհի, ֆինանսական հարցերով Խախամյանի տեղակալ Քրիստինե Սարգսյանը Դավիդ Վարդազարյանին կանչել է գրասենյակ` խոստանալով նրան վերադարձնել աշխատանքային գրքույկը: Գրքույկը ստանալու փոխարեն, ըստ Վարդազարյանի, իր գլխավոր խմբագիրը սպառնացել է իր աշխատասենյակի բացօթյա պատշգամբից նրան ցած նետել, հետո հարձակվել է վրան՝ փորձելով խեղդել աշխատասենյակի բազմոցին:

Վարդազարյանի խոսքերով` երբ նա արդեն գետնին ընկած է եղել Խախամյանը հարվածել նրա գլխին, ողնաշարին ու գոտկատեղից ներքեւ: Ծեծված Վարդազարյանին հաջողվել է փախչել պատսպարվել է մոտակա ֆոտո-էքսպրեսում, ուր տեղի աշխատակիցները փորձել են առաջին բժշկական օգնությունը ցույց տալ նրան: Միջադեպից հետո տուժողը անծանոթ հեռախոսահամարից շարունակաբար հեռախոսազանգեր է ստացել:

Այսօր երբ ՚Ա1+ըՙ ցանկանում էր որոշ հանգամանքներ պարզել Վարդազարյանից, նրա հեռախոս վերցնում էին եւ անջատում: Ծեծից անմիջապես հետո Վարդազարյանը հայտնել է, որ մտահոգված է իր եւ հարազատների անվտանգության համար: Տեղի ունեցածի մասին Դավիթ Վարդազարյանը երեկ հայտնել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքից հետո նա որոշ լրատավամիջոցների հեռախոսով հայտնել է, որ աշխատավարձի տեւական ուշացումների, ղեկավարության անհարիր վերաբերմունքի եւ աշխատանքային ոչ նպաստավոր պայմանների հետեւանքով միջադեպից ամիսներ առաջ դադարեցրել է իր աշխատանքը վերոհիշյալ ընկերության՝ ՚ԷԼ Styleՙ ամսագրում, որտեղ հանդես էր գալիս որպես խմբագիր` այդ աշխատանքը համատեղելով ՚Էլիտար կյանքումՙ գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունների հետ: Վարդազարյանի ասելով` ընկերության նախագահ Խախամյանը նրան բազմիցս խնդրել է վերադառնալ ՚ԷԼ Styleՙ, սակայն մշտապես մերժում է ստացել: Ոստիկանությունում ցուցմունք է տվել նաեւ գլխավոր խմբագիր Ավետիս Խախամյանը, եւ հերքել Դավիդ Վարդազարյանին ծեծի ենթարկելու փաստը եւ հայտնել, որ ընդամենը վիճաբանություն է եղել, քանի որ Վարդազարյանը չի ցանկացել վերադարձնել խմբագրության ձայնագրիչը եւ խմբագրությունից անհետացել են էլեկտրոնային ֆայլեր եւ փաստաթղթեր:

http://www.a1plus.am/amu/?page=issue&id=63411

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: