Ինչպես տեղի ունեցավ գազի քվեարկությունը

23 12 2013

RA NA holds an extraordinary sessionԳազային պայմանագրի մասին ԱԺ այսօրվա նիստը բուռն էր հատկապես լրագրողների մասնակցությամբ: Լրագրողները դարձել էին քաղաքացիական ակտիվիստ։ Քվեարկության ընթացքում հենց ԱԺ նախագահի ամբիոնի դիմաց պարզել էին պաստառներ, նաեւ խփում էին լրագրողական օթյակի պատուհաններին։ ՀՀԿ-ական պատգամավորները բավականին անբռնազբոսիկ էին։ Քվեարկությունից առաջ ՀՀԿ-ական պատգամավորներ Նահապետ Գեւորգյանն ու Մհեր Սեդրակյանը չգիտեին, որ քվեարկությունը բաց է լինելու, ասում էին, որ քանի որ գաղտնի է, չեն ասի, թե ոնց են քվեարկելու։

Դավաճանության մասին լրագրողների հարցադրումներին արձագանքում էին նույնքան անկաշկանդ։ «Ամեն կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»,- «Ա1+»-ի հարցադրմանը հակազդեց տաշիրցի հանրապետական Կարեն Կարապետյանը։

Առաքել Մովսիսյանը դավաճան անվանողներին որակեց անբարոյական. «Ինձ դավաճան անվանողը մոր փորից անբարոյական ա դուրս եկել»։ Քվեարկությունից առաջ ԱԺ էր ժամանել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։ Այն հարցին, թե ինչպիսի քվեարկություն է կանխատեսում, շատ հանգիստ պատասխանեց. «Կքվեարկեն, կպրծնեն»։

Վերջին նստաշրջանում առաջին անգամ ՀՀԿ-ն բացառիկ մեծամասնություն էր ԱԺ-ում։ Սամվել Ալեքսանյանն ընդհանրապես երջանիկ էր, բարձր տրամադրությամբ ԱԺ դահլիճից վազում էր ԱԺ կառավարության ներկայացուցչի սենյակ, այնտեղից կրկին դահլիճ։ Դավաճան հանրապետականի մասին հարցադրման ժամանակ ժպիտը պարոն Ալեքսանյանի դեմքից չիջավ։ Կարողացավ միայն ասել՝ մի հատ տեղ մտնեմ, դուրս գամ, ասեմ։ Ի՞նչ կարելի է ասել այսօր տեղի ունեցածի մասին։ Երեւի ոչինչ։ Հանրապետականները մեծամասնություն են, ոչինչ նրանց չի կաշկանդում, ոչ մի հարաբերության մեջ իրենք իրենց ինտելեկտուալ ամբիոնի ներկայացուցիչ չեն համարում։ Ոչնչի համար չեն պատրաստվում պատասխան տալ։

Ձեռքերը վեր բարձրացնելով արված քվեարկությունից հետո նրանց մի մասը Գալուստ Սահակյանի քավորությամբ իջավ ԱԺ ճաշարան հաց ուտելու։

Իսկ ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչները ՀՅԴ խմբակցությունում ընդունում էին հայտարարության տեքստ, ըստ որի քվեարկություն տեղի չի ունեցել։ Սուքիաս Ավետիսյանը հակադարձում է՝ ինչպե՞ս տեղի չի ունեցել, 77 հոգի կողմ է քվեարկել։ Այն հարցին, թե հաշվիչ հանձնաժողովը քվորում չի ունեցել (ձայները հաշվել են հաշվիչ հանձնաժողովի 7 անդամից 3-ը, 4- հոգին քվեարկությունը բոյկոտել դուրս է եկել), քվեարկությունից հետո նիստ չի արել եւ կատարված քվեարկության օրինականության մասին որոշում չի կայացրել, ինչպես է տեղի ունեցել, հակադարձեց մոտավորապես այսպես. «Բա լա՞վ է, որ Զարուհի Փոստանջյանն էլ մեր գրանցման քարտերն է գողանում»։

 

 


Actions

Information

4 responses

23 12 2013
Աշոտ Դավթյան

Այն ինչ տեղի ունեցավ այսօր խորհրդարանում, մեր ազգի պատմության ամենաամոթալի դրվագնեից մեկն էր: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը ցինիկաբար ազգին դատապարտեցին, իրենց հետ միասին, ճորտության:
Համբերության բաժակն այլևս լիքն է, պետք է անցնել ռադիկալ գործողությունների: Սրանք իշխանությունը օրինական եղանակով չեն զիջի:

23 12 2013
Blog News

Ձեր գրառումը տեղ գտավ http://www.Blognews.am կայքում: Շնորհակալություն:

30 12 2013
ARTAK

ahavore erp gitakcumes tshnamin nersice. hhk-n ev oek @ alan-talan@ pahelu hamar el aveli ahavor vichaki mejen gcum joxovurdin…

26 03 2014
Gevorg papyan

шноракалутюн. болор. нранц. овкер лусабану ен

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: