Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում վտանգավոր էր կյանքի համար

11 05 2009

untitled

18 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը:

Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն:

Հայաստանի Առաջին Հանրապետության երկու տարիները թողեցին Երևանի քաղաքապետի երկու անուն. Թադևոս Թոշյան, որին 1922 թ-ին խորհրդային իշխանությունները վտարեցին երկրից, և Մկրտիչ Մուսինյանց, որ պաշտոնը թողեց 1920 թվականի նոյեմբերի 27-ին: Ընդամենը 1 շաբաթ անց բոլշևիկների կազմած Երևանի Հեղկոմի նախագահ նշանակված Հրանտ Թավաքալյանը 3 ամիս մնաց պաշտոնում և 4 տարի անց ՉէԿա-ի կողմից մեկուսացվեց, 20 օրով նրան փոխարինեց Գևորգ Սարգսյանը, մեկ ամսով` Բենիամին Սահակյանը, երկուական ամսով` Հայկ Ազատյանն ու Ռուբեն Սաֆրազբեկյանը և այլն:

Վախեցնող վիճակագրություն
20-30-ականների 18 քաղաքապետերից 5-ը` Սուրեն Շադունցը, Վարդան Մամիկոնյանը, Գևորգ Հանեսօղլյանը, Կարապետ Մատինյանը, Ալեքսանդր Շախսուվարյանը գնդակահարվեցին, Առաքել Ավագյանը վտարվեց երկրից, Արամ Կոստանյանը ինքնասպան եղավ, Ասատուր Ասրիյանը մահացավ պաշտոնավարության շրջանում, Արամայիս Երզնկյանը` բանտում: /Երևանի քաղաքապետերի ամբողջական ցանկը կարող եք գտնել Քաղաքապետարանի կայքում` http://www.yerevan.am/ Մինչև պատերազմը քաղաքապետերն աշխատում էին լավագույն դեպքում երկուսից երեք տարի:

Երկրորդ համաշխարհայինից հետո եկավ երկարակյաց քաղաքապետերի ժամանակաշրջանը /բացառությամբ Հրանտ Ենգիբարյանի, որն ինքնասպան եղավ` ընդամենը 40 օր աշխատելով/: Ռեկորդակիրը Գրիգոր Հասրաթյանն էր, որը Երևանի առաջին դեմքն էր 13 տարի, Մուրադ Մուրադյանը` 10: Գորբաչովյան Պերեստրոյկան` 85-89 թթ բաժին ընկավ Էդուարդ Ավագյանին, Ազգային զարթոնքի շրջանը` 89-90, Արտաշես Գեղամյանին: Նրանով էլ ավարտվեց Խորհրդային Հայաստանի խորհրդային մայրաքաղաքի քաղաքապետերի երթը:

Անկախության քաղաքապետերը
Երրորդ Հանրապետության առաջին քաղաքապետը դարձավ Համբարձում Գալստյանը, աշխատեց 2 տարի, ինքնակամ հրաժարվեց պաշտոնից, հետո` մինչ օրս չպարզված հանգամանքներում սպանվեց: 92-96-թվականներին քաղխորհրդի նախագահ էր Վահագն Խաչատրյանը /հետագայում` ԱԺ պատգամավոր, նախագահի խորհրդական, այժմ` ընդդիմադիր գործիչ/, Աշոտ Միրզոյանը նույն 96-ին` 8 ամսով, Վանո Սիրադեղյանը` մեկ ու կես տարով /հրաժարական տվեց տեր-Պետրոսյանի թիմի հետ, այժմ գտնվում է հետախուզման մեջ/, 98-ի մայիսից 99-ի հունիսը` Սուրեն Աբրահամյանը /հետագայում` ՆԳ նախարար, հրաժարական տվեց 99-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո/, մինչև 2001-ի հունվար` Ալբերտ Բազեյանը, իսկ Ռոբերտ Նազարյանը` Երևանի 50-րդ, հոբելյանական քաղաքապետը, պաշտոնը ստանձնեց 2001 թվականի հունվարի 11-ին: Նրան փոխարինեց ևս մեկ երկարակյաց քաղաքապետ` Երվանդ Զախարյանը, որի հետնորդ Գագիկ Բեգլարյանն այժմ գլխավորում է ՀՀԿ Ավագանու ցուցակը:

Մայիսի 31-ին մենք ընտրելու ենք Երևանի Ավագանին, որն իր հերթին կընտրի 53-րդ քաղաքապետին` Հայաստանի երրորդ Հանրապետության մայրաքաղաքի առաջին ընտրովի քաղաքապետին: Այս քաղաքապետը ևս ինչ-որ տեղ հոբելյանական է լինելու, քանի որ Երևանի առաջին քաղաքապետի ընտրությունից անցել է ուղիղ 130 տարի:

Երեւանի Ավագանու Ընտրություններ “Ա1+”-ի նոր էջը արդեն գործում է: Թեկնածուների, կուսակցությունների, քարոզարշավի եւ ընտրական մյուս մանրամասները կաևդացեք մեր նոր էջում: Շնորհակալ կլինենք, եթե կիսվեք նաեւ ձեր տեսակետով, կարծիքներով, մեկնաբանություններով, դիտողություններով…
http://elections.a1plus.am/


Actions

Information

24 responses

11 05 2009
fifiko

Ոնցա կյանքը փոխվել… փառք Աստծո հիմա էլ էդ պաշտոնը վտանգավոր չի, գոնե իրենց համար,
մենք ջհանդամը…

11 05 2009
Natig

!!!

12 05 2009
lilit

Hima Yerevanum apreln e vtangavor kyanki hamar!

12 05 2009
Hamlet

Hexine Bisharyan@ tox gna amusnu hamar boshc epi.

13 05 2009
Davo

hima ham qaxaqapeti pashton a vtangavor, ham el qaxaqapeti @ntrarshavin masnakcel@(hatkapes @nddimadir kusakcutyan)!!!

14 05 2009
Parz Hay

17 or a mnacel levonakanneri verchnakan partutyan. Mayis 31-ic heto, mi 2-3 amis heto levon-e verjnakanapes qashvelu a qaxaqakanutyunic. Heto arden Styopa,Aramik, Zurapyan hexapokhutyun-e anckacnelu en miaynak, ha?

cicax-s galis a.

Anverj payqar levonakanneri dem. Haxtelu enk!

14 05 2009
Hayk

Et en jamanak er vor mardik vaxenum ein @ndhanrapes voreve @ntrutyunneric… Hima i shnorhiv @nddimutyan ayd vax@ haxtaharvel e…. Ev menq bolors el aranc vaxi voreve zgacumi katarelu enq mer @ntrutyun@ ev HAXTELU ENQ! ! !

15 05 2009
gagao

kaf@ kayanuma nranum vor mer qaxaqakan uzernu ksakcakan demqer@ iranc verjnakanapes havasaracnumen zroyi

15 05 2009
GRIG

Beglaryan@ enqan asfalt prec mer bakum vor kareli er takow ancnox koyuxin verjapes norogel, xoxovakner@ pshrvac en u amen nor asfaltic heto getin@ aravel shat e nstum-katokneric. Heriq che AGATANGEXOSI_7 shenqi bakum xabeutyamb zbaxvel, petq e patcharnern heracnel ail voch te mijocner qamun tal, ed asfalt@ vnasume miain verjapes….

15 05 2009
apo

Levon@ iravunq chuner galu @ndanrapers et mer jxovurd el parapucyunic chgiti inch ani. ushadrucyun darcreq ur etuma levon2 nuyn lachar knaniq ira het en u nuyn amboxna vor mas uzuma eta. morac ela te ira axper@ vonc talanec hrazdanmash zavod@ hima el eke sherji axporna asum saxn el haskaceq iranc jebi masin en mtacum

15 05 2009
apo

u heto eli baner asem vor levon@ ekav ishxanucyan hastat aveli vata linelu skseluya nuyn 90 akannneri pezpridel@ skkselu en mur hanel voch levonakanneric

15 05 2009
apo

ete etqan azgi hamar mtacoxa tox ira cragir@ asi karavarucyan@ xi chi uzum hamagorcakcel vor heto inchqan abijnikner u angorcner kan sax levoni koxmic en pashtoni aknkaliqov. dranq vor @ntrven joxovurd iranc jebn en lcelu jeb@

15 05 2009
apo

levon@ asuma krizisic dus kganq et sax ashxar@ krizisi mecha inq@ asum adus kgam inch asem potencila icne cnvac qaxaqakan pornika eli kner eq iharke. ekav xech joxovrdin molorecrec noric. nsteq u mtaceq ete chgar voch marti mek kliner voch el en mardik cheyin nsti ov vor nstaca ov el nstaca iranc unecacic aveli shat eyin uzum unenel baaaaaaa hakaceq eli vor exung unes gluxt qori

15 05 2009
apo

)))))))))))))))))

15 05 2009
apo

es mi ban gitem vor exung unes gluxt qori haskaceq hayer u hangist apreq dzer hamar

15 05 2009
Սասան

Որ Լևոնը իշխանության գա,վատ է լինելու միայն Apo-ի ու Parz hay-ի նման ապերոների համար, որովհետև իրենց «ախպերությունը» իշխանությունից հեռանալու է ,և ոմանց ձեռքերը կարճամալու են:

19 05 2009
Լրագրող 21

էս ընտրությունները իրենց տեսակի մեջ լինելու են իմ կարծիքով շատ հետաքրքիր:
ա/ ՀԱԿ-ը եթե հավաքի ամենաշատ ձայները`
1. իհարկե կպայքարի իր ձայների համար
2. ՀՀԿ-ն թույլ չի տա
3. ԿԿրկնվի մարտի մեկի արյունահեղությունը:

բ/ՀՀԿ-ն եթե հավաքի ամենաշատ ձայները`
1. ՀԱԿ-ը կհայտարարի, որ ընտրությունները կեղծվել են
2.ՀՀԿ-ն ամեն ինչ կանի հակառակն ապացուցելու համար
3.ԿԿրկնվի մարտի մեկի արյունահեղությունը:

գ/ Եթե կիրառվի նոր հնարք
1.ՀԱԿ-ը կհավաքի ամենաշատ ձայները
2,Օրինաց երկիրը, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն հանդես կգան կոլիցիայով:<>:
3,Ընտրություններից 5 օր հետո ԵԽԽՎ-ում կներկայանան պարզ ճակատով…

19 05 2009
apo

de lsi asem ay sasun im hamar meka ova @ntrvelu es artasahmanum aprox mard em u indz etqan el chi huzum te ova 2ntrvelu kam incha katarvum hayastanum es uzum em uxaki hangist lini etqan ban vor gnaluc hangist man gam im jamar voch te lachar knaniqi dzener lsem kentronum te vonc en gorum

21 05 2009
Yerevan_111ss

APO: laav klni vor @nger jan du lrves qo artasahmanum..u pordzes qvearkel et dzer artasahmanyan erkri presidenti kam vor gexum vor aperum es et gexi @ntrutyunnerum….ete @ntrelu iravumnq unes citizen es ……isk menq mer YEREVANUM enq aprum…lava vata kextota xuligana hancagorca in4a mer qaxaqna…u menq en poxum mer qaxaqi demq@ ….u duq gnacacnert vo4 mekt iravunq 4uni aselu …apreq dzer kyanqov iiin4 eq mtnum forumner@ ankap baner grum….

21 05 2009
Yerevan_111ss

MEKA MI OR DZVELU AMEN IN4..AMEN MI HANCANQ ANOX@ NSTELU YA ira arac aylandakutyunneri hamar…

VO4 voq 4i marselu MARTI 1@…..

23 05 2009
apo

yerevan lsi aper jan es havayi baner chem grum rte qo hamar havayiya uremn mi xarnvi im xosaqcucyunnerin ete qo xosaqcucyunna i hamar havayi es chem xarnvum 2nger kam urishin@ u es stex @ndamen@ karciq em asum. u verchi gract durs sht ekav lav er ba vonc ardarucyun@ misht el haxtuma

23 05 2009
apo

hamel asem vor karoxa du es lrvac erevanum es lrvac chem aper jan…. H@ lrvaccccccccccccccccccccccccc

18 03 2012
zwezda95

ES MI XNDRANQ UNEM, TESNUM EM hRAZDANMASHIC EQ DRUM, ETE KAROX EQ INDZ OGNEQ TVYALNER@ GTNEM SERJ XACHATURI VARDANYANI TVYALNER@, AYN JAMANAK GENERALNI DIREKTORN ER, BNAKVUM ER EREVANUM, AXJKA ANUN@ ANNA TE RUZANNA ER, es vaxuc Hayastanum chem bnakvum, chgitem inch popoxutyunner, kam gortsaranner kan, guce mek@ gtnvi tekuz Hrazdanic? kkaroxana indz ognel? naxapes shnorhakalutyun. im emaili vra uxarkeq xndrum em. mzagradjanin@yahoo.com

18 03 2012
zwezda95

ES MI XNDRANQ UNEM, TESNUM EM HRAZDANMASHIC EQ GRUM, ETE KAROX EQ INDZ OGNEQ GTNEM SERJ XACHATURI VARDANYANI TVYALNER@, AYN JAMANAK GENERALNI DIREKTORN ER, BNAKVUM ER EREVANUM, AXJKA ANUN@ ANNA TE RUZANNA ER, es vaxuc Hayastanum chem bnakvum, chgitem inch popoxutyunner, kam gortsaranner kan, guce mek@ gtnvi tekuz Hrazdanic? kkaroxana indz ognel? naxapes shnorhakalutyun. im emaili vra uxarkeq xndrum em. mzagradjanin@yahoo.com uxxaki shat sayterum em pordzel gtnel, bayc chi stacvel, ays ejum el patahakan mta. erevi el chkaroxanam noric sa gtnel? dra hamar xndreci meil ov texekacneq hargeliners.

Leave a comment