Այսօր համաշխարհային լրատվամիջոցները շունչները պահած րոպեներ են հաշվում մինչ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի ինագուարացիայի արարողության սկիզբը ու մինչ աշխարհը երկու սրված “համակարտությունների”` Գազայի /պաղեստինա-իսրայելական/ եւ գազի/ռուս-ուրկաինական/ հանգուցալուծումը պայմանականորեն կապում է վերջինիս գալստյան հետ, հայ քաղաքագենտերը փորձում են վերջապես հասկանալ` սա է արդյոք այն նախագահը, ով ցեղասպանությունը կճանաչի… Պատմական պատահականությամբ ԱՄՆ առաջին սեւամորթ նախագահը երդման արարողությունը ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկ 150 միլիոն դոլլար արժողությամբ ինագուրացիային պատմական մեկ այլ “ոչ այդքան պատահական” ելույթը պատրաստվում է “ճիշտ ուղու վրա բերելու երկիրը” եւ ամերիկացիներին ներշնչելու, որ “այո, մենք կարող ենք”-ը: Պատմական նորից ու նորից կրկնվող “անարդարությամբ” Հայաստանը այսօր քաղաքական խժդժոցի, տնտեսական ճգնաժամի, ԵԽԽՎ-ում ձայնից զրկվելու սպառնալիքի եւ ներքաղաքական խնդիրների տակ “ճկռալով” մնում է միայն “հուսալ” Օբամայի գալստյան հետ կապված որոշակի փոփոխությունների:
Տիգրան Սարգսյանը-“Մենք սպասում ենք, որ նոր նախագահը կկատարի այն բոլոր պարտավորությունները, որոնք նա իր վրա վերցրել էր նախընտրական արշավի ընթացքում, սակայն այդ սպասելիքները չպետք է կտրված լինեն իրականությունից: “Էդուադ Շարմազանով-“Հայ–ամերիկյան հարաբերությունները նորընտիր նախագահ Բարաք Օբամայի օրոք որակական նոր փուլ կթևակոխեն, ինչն, ըստ նրա, բխում է երկու երկրների շահերից”։ “Լարիսա Ալավերդյան”-Նրա պաշտոնավարումը կարող է Հայաստանի վրա որևէ մի ազդեցություն չունենալ, որովհետև մենք ապացուցել ենք, որ անգամ ամենադրական փորձը կամ փոփոխությունները Հայաստանի վրա չեն ազդում, իսկ ինչ–որ մի նեգատիվ, բավականին վատ երևույթ շատ արագ հասնում է Հայաստան”։ Լևոն Զուրաբյանը- “Եթե տարածաշրջանում իրավիճակը փոխվի, Հայաստանի համար էլ իրավիճակը կփոխվի, դա նոր հնարավորություններ կբացի”:
Ավանդական հայկական “միֆով” բոլոր հեղինակավոր արդիկ հայ են: Անգամ մուլտերի հայտնի հերոսներն են հայ, ուստի ոչ մի նշանակություն չի կարող ունենալ անգամ մաշկի գույնը: Ու հետեւելով հայտնի գովազդի օրինակին, որը հորդորում է աշխարհին ժպիտով նայել, պիտի մեզ մխիթարենք, որ եթե պատմականորեն մեր ժողովրդի կողմից 83 տոկոսանոց վստահության քվեով եւ համաշխարհային համակրանքով լիդեր ունենալ չենք կարող, գոնե Օբամայի մեջ հայկական արմատներ գտնել հաստատ կարող ենք: Օբաման էլ թեկուզ վիճելի, բայց հավանական ճշմարտությամբ հայ է , չէ՞:)))
Ե.Գ. Ուրախ եմ կրկին ողջունել ձեզ բլոգում եւ ակտիվ թարմեցումներ ու ակտիվ քննարկումներ եմ խոստանում: Անկեղծ հումորով եւ մեծ ոգեւորությամբ` Բլանշ:
Բարի գալուստ Բլանշ: Լավ հումոր էր:
Օբաման ինչպես եւ բոլոր նախորդները շատ բան են խոստացել Հայաստանի համար, մասնավորապես ցեղասպանության հարցով, բայց դե ով էշ, մենք փալան:
Բարակ Օբաման վերջն ա, համ էլ հայ ա
Husanq vor @ntrveluc heto Amerikayi qaxaqakanutyun@ kmexmana mer taracashrjanum, Inchpes Gazayi paxestina-israelakan ev rus-ukrainakan baxumner@ veracan qndzrot Bushic heto ,aynpes el husanq vor Qyor@ kverana ira hancaxmbov.
Բարի օր Բլանշ։ Օբամանիյան այստեղ էլ հասավ:) Մինչև ԱՄՆ-ի ազգային շահերը դա չթելադրեն ոչ մի աֆրիկա-լատինո-հայ նախագահ չի ճանաչի ցեղասպանությունը։ Առավել ևս, եթե Սեռժիկը ցեղասպանության փաստը կասկածի տակ է դնում։
Ժողովուրդ, ախր ասելով “The change we need” Օբաման հասկանում է պետական ռեզերվային համակարգը, որը բոլոր պետական սուբսիդիաները հատկացնոմ է Ամերիկյան մաֆիային ենթական կազմակերպություններին: Համակարգը կարգավորում են 7 անդամները, որոնք նշանակվում են 14 տարով ԱՄՆ նախագահի կողմից: 2 տարի մեկ փոխվում է անդամներից մեկը: Հենց դա նկատի ունի Օբաման, նաև երբ ասում է “We will brig back America to Americans”…
Հ.Գ. Իսկ Օբաման ազությամբ “Մասայ” է!
Check it out !!! The Best News Portal http://www.politicoelection.com
ete adamn u evan hay en , vonc karoxa sax hay chlinen