Երիտասարդական ակտիվություն. պատրա՞նք թե՞ իրականություն

6 08 2008

Այսօր ՀՀ Արդարադատության նախարարության գրանցված է 250 երիտասարդական հասարակական կազմակերպություն եւ այս թվի մեջ չեն մտնում երիտասարդական շարժումները, բուհերում գործող ուսանողական ինքնակառավարման մարմինները եւ առանձին կառույցների երիտասարդական խմբակներն ու թեւերը: Խոսու՞մ են արդյոք այս թվերը երիտասարդության նշանակալի դերի եւ հասարակական-քաղաքական ոլորտներում բարձր ներգրավվածության մասին: Իհարկե սա քննարկելու հարց է: Առայժմ միայն սկսեմ պատմականից:

Անկախ Հայաստանի երիտասարդական ակտիվության պատմությունը սկսվում է 1988-ից` անկախացման շարժմանը ակտիվ մասնակցության եւ քաղաքական կուսակցություններում ներգրավվածության տեսքով: Արդեն 1992-ի հոկտեմբերին կազմավորվել էր Հայ ուսանողների խորհուրդը/ՀՈՒԽ/, որը կարողացել էր հասնել կրթաթոշակների բարձրացման, ուսանողական տրանսպորտային զեղչերի հասնելուն: Մեկ տարի անց ՀՈՒԿ-ի համալսարանականները կազմեցին ներբուհական ուսանողական ինքնակառավարման մարմինների (ուսխորհուրդներ, արհմիություններ) կորիզը:

1994թ. մարտի 31-ին Երիտասարդական ակադեմիայի (ԵրԱկ) պաշտոնական հիմնադրմամբ սկսվում է այդ խմբերի և հոսանքների պաշտոնական կազմակերպման փուլը, եւս մեկ հաղթանակ արձանագրելով նաեւ 1994-ին: Շուտով ԵՊՀ բարձր կուրսերի մեկ ուսանող հեռացվեց, 8-ը խիստ նկատողություն ստացան ԵՊՀ-ում հանդիպումներ ու կլոր սեղաններ կազմակերպելու ու հասարակական, պետական գործիչների հրավիրելու նաեւ ուսանողական հանրահավաք կազմակերպելու համար: Իսկ արդեն սեպտեմբերի 9-ը հռչակվեց երիտասարդության սոցիալական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության օր, ԵՊՀ-ից հեռացված ուսանողը վերականգնվեց, ռեկտորը պաշտոնանկ արվեց:

1995թ-ին Միջազգային երիտասարդական ակումբի(ՄԵԱ) նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների առաջին համաժողովը, ձևավորվեց Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների (ՀԵԿ) համադաշնությունը, որի պաշտոնական հիմնադրումը՝ կանոնադրության հաստատմամբ, տեղի ունեցավ 1996թ. ապրիլի 9-ին:

Երիտասարդական շարժման կազմակերպման փուլն, ըստ էության, ավարտվեց 1997թ.՝ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) հիմնադրմամբ և դեկտեմբերին ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցմամբ: Այստեղ պետք է նշել, որ մինչեւ 2000թ-ից մինչեւ 2003-ը ոչ այդքան ակտիվ շրջան էին եւ ավարտվում են նրանով, հենց այս երիտասարդությունն էլ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, ներգրավվում քաղաքական կուսակցություններում եւ ներկայումս էլ նրանցից շատերը հանդիսանում են ԱԺ պատգամավորներ կամ կառավարության անդամներ:

Որպես ներկա փուլ սկսեմ 2005-ից, որը կարելի է դիտել որպես ակտիվացման շրջան: Արդեն նոր անկախության սերունդը հենց 2006-ից սկսեց այդ ժամանակ նոր “ֆլոշ մոբ”-երի եւ երիտասարդական ոլորտում գործունեության այլ մեթոդներով ակցիաները, ինչպես նաեւ միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցությունը կամ հայաստանյան մասնաճյուղերի բացումը:

Միեւնույն ժամանակ բուհերի ուսանողական կառույցները շարունակում են լինել դեպի կարիկերա տանող լավագույն ուղղիները եւ հաճախ բուհի ղեկավարությանը, ապա իշխող վարչակազմին սպասարկող երիտասարդ թիմեր են, ի հակադրություն իրենց բուն նպատակի: 2007-ին մի նյութ էի պատրաստում ուսանողական կառույցների մասին բուհերում, արդյունքում բոլորը ՈՒԽ նախագահները միեւնույն կուսակցությունից դուրս եկան` իրենց կուսակցական գործունեության հավանական բոլոր հետեւանքներով, օր` ուխ մտնելու նախապայման:

Այստեղ հավանաբար հարկ կա նշել կուսակցությունների երիտթեւերի կամ միությունների մասին` օր Սարգիս Տխրունին ՀՌԱԿ-ի կամ Նիկոլ Աղբալյանը ՀՅԴ-ի/ներկայումս ղեկավար մարմի կազմը հեռացել է, իսկ նորերը դեռ չունեն/: Որոշ կուսակցության երիտ թեւերը կամ երիտասարդական կուսակցությունները` կուսակցություններին սպասարկող ընտրություններից ընտրություններ ակտիվ են ու պրագմատիկ:

Ավանդաբար ՀՀ բոլոր նախագահները իրենց հետ բերել են կամ թողել են որեւէ երիտասարդական կազմակերպության, միջոցառման կամ “եղելության” ավանդույթ, ինչպես պրիմիտիվ օրինակ` Ռոբերտ Քոչարյանի քաղաքաականությունից ժառանած “Բազե”-ն իր շուրջ պտտվող բոլոր գունազարդումներով, կամ Համայակական երիտասարդական հիմնադրամի ակտիվացումը: Իսկ օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեռ նախորդ կառավարումից ժառանգածից զատ հաճախ նրա անվան հետ կապվում է նաեւ մի քանի երիտասարդական շարժումներ ու խմբեր /ինչպես օրինակ` “Սկսելա”-ն, ապա “Հիմա”-ն/` որակելով այս ամենը եվրոպական երկրներում կրթություն ստացած երիտասարդության կողմից իրականացվող ծրագրեր ու ակցիաներ, որ կոչված է բարձրացնելու հասարակական ակտիվությունը:

Իսկ Սերժ Սարգսյանի անվան հետ հաճախ կապվում է “Հույս” ուսանողական արդեն ավարտված շարժման, ՄԻԱԿ-ի, ապա վերջերս նաեւ “Միասին”-ի գործունեությունը, որոնք կոչված են հակակշիռ լինելու գործող ընդդիմադիր ուղղվածությաններին:
Իհարկե կան նաեւ ոչ ակնհայտ քաղաքական կողմնորոշմամբ կամ ակտիվության այլ ոլորտի խմբեր ու շարժումները, օր մի ժամանակ ակտիվ “Բեմ”-ը կամ վերջերս ակտիվացածներից “Հենք”-ը: Չէ, եթե սկսեմ հիշատակումը, հավամաբար 2 էջն էլ չի բավարարի: Միայն հիշենք, որ Թեղուտի շուրջ ակտիվությունն ու բարձր մակարդակի քննարկումները սկսեցին մի խումբ “բնասեր” երիտասարդներից, արդեն լավ ցուցիչ է: Այսինքն համարձակ կարող ենք ասել, որ “կազմակերպված երիտասարդության” հասկացությունը Հայաստանում գոյություն ունի` բովանդակային կողմը չհաշված: Ուստի այսքան երկար նախապատմությունից հետո ուզում եմ քննարկենք քաղաքականացված երիտասարդության բոլոր լավ ու վատ կողմերի, երիտասարդական շարժման կամ կազմակերպությունների ինստիտուտի խնդիրների մասը: Ըստ ձեզ իրակա՞ն, թե՞ արհեստական ակտիվություն է երիտասարդության շրջանում:

Երիտասարդական կազմակերպությունների ցանկին ծանոթացեք այստեղ եւ այստեղ: “Երիտասարդական”` ի նկատի ունեմ կազմակերպություն անվան, գործունեության հիմնական թիրախի, անդամների մեծամասնությունը երիտասարդ լինելու, հանգամանքը կամ էլ ինքնուրույն գործող և որևէ տեղ չգրանցված երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, ակումբներ, ինչպես նաեւ միջազգային երիտասարդական կառույցների Հայաստանյան մասնաճյուղեր:


Actions

Information

9 responses

7 08 2008
HIMA

Մի երկու բառով անդրադառնամ նախորդ գրառման մի քանի հանճարեղ մտքերի: Որ հենց մեր “փողերը կտրեն”, մեր ձեներն էլ կկտրվի: Մի լավ ասացվածք կա. “յուրաքանչյուրը հասկանում է իր փչացածության աստիճանի համաձայն”: ՀԻՄԱ ես ինչքան ուզում է բացատրեմ alter egoժ-ին ու իրա նման մտածողներին, որ ես անձամբ էնքան գումար եմ ծախսել ՀԻՄԱ-ի ու Շարժման վրա` սկսած 2007 թվից, ինքը կամ ինձ կասի խաբում ես, կամ էլ եթե համոզեմ, պիտի ասի գիծ ես: Չեմ ուզում ժամանակ ծախսեմ այդպիսի դատարկ բաների համար:

Ինչ վերաբերում է երիտասարդության ակտիվությանը, ապա դա ինքնին գովելի երևույթ է: Իհարկե շատ ավելի գովելի կլինի, եթե այդ ակտիվությունը անշահախնդիր լինի: Չնայած ամեն ինչի մեջ էլ շահ կա: Օրինակ մեր շահը դա իրավականա, անկախ պետություն ունենալն է, որը միգուցե հենց պահին չես շոշափի գրպանդ չես դնի, բայց, ինչպես Հիսուսն էր ասում, “երանի նրան ով չտեսած կհավատա”: ՀԻՄԱ մենք հավատում ենք այդ մեր տեսլականին ու ջանք ենք թափում դրան հասնելու համար:

Ու ինչպես Դանիելն էր նշել, մենք քաղաքացիական պայքար ենք տանում, այլ ոչ թե քաղաքական: Ու ես նույնպես չեմ պատրաստվում մի տաքուկ տեղ գրավել իշխանափոխությունից հետո: Ես իմ ապրուստի միջոցը հիմա էլ եմ վաստակում ու հետո էլ կարող եմ վաստակել և ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս, դրա համար էլ միշտ բարձրաձայնելու եմ ապօրինությունների մասին, ով ուզում է լինի նախագահը:

Իսկ թե ուր էի ես 96-ին: Իմ ընտանիքը 96-ին էլ է եղել ընդդիմադիր, իսկ ես փոքր եմ եղել տարիքով, այնպես որ նորից կրկնում եմ մի չափեք բոլորին ձեր արշինով:

7 08 2008
Sign and spread petition.Stop Georgian State’s Discriminatory Policy « Realarmenia’s Weblog

[…] in local administrative areas where the Armenian population represents a majority. Hope,armenians,despite of all differences will sign this petition. More on Javakhk issue you can find here ,here and […]

8 08 2008
hay mard

ind tvm a irakanum sa sti baner eq drs talis.
eritasardtiny miayn MICHOC a ev ynddimtian ev ishantian hamar.
2 koxmn el srbvel a jaheltinov u drs shprti, menak mi qani hajoaknery kkaroxanan kariera pokel.

haha, tenc a :))))))))))

8 08 2008
unnamed

Shush jan, iharke` aranc meknabanutyunneri!

Krkin mek hetaqrqir, cavot ev bacarcak chusumnasirvac tema. Hangamanqy` vor UX-eri xekavarnery kusakcakan partadir patkanelutyun unen, gaxtnik chi. Bayc indz hamar ankexc asac nor bacahaytum er, vor tarber kusakcutyunneri (BHK ev HHK) mej linum en paymanavorvacutyunner ays kam ayn BUH-i UX naxagahneri pashtonnery “kiselu” hamar.

Ay sa e katastrofan.

Bayc mi qani angam aveli axetali em yndunum ayn “gitnakannerin” ev/kam “aktivistnerin”, vor asum en, te eritasardakan bnagavarum amen in4 kargin e.

Hetaqrqir e, ayd mardik texyak en, asenq, ayn pasterin, vor, orinak, LTP-in hxum unecox gitakan hodvacnery EPH-i Arevelagitakanum parzapes chen yndunvum.

ay senc baner!

p.s.// xndrum em comment-nerum indz chhishacnel 96-y, 95-y ev LTP-i karavarman mut tarinery. Es amnezia chunem.

harganqnerov`

HH qaxaqaci!

10 08 2008
HIMA

hay mard,

Պետք չի ամեն ինչ նայել քո աշխարհայացքի պրիզմայով: Եթե դուք ձեզ չեք պատկերացնում ինչ որ դերում, դա չի նշանակաում որ ուրիշներն էլ չեն կարող: Եթե մենք միջոց էլ ենք, ապա մենք գիտակցված ենք ընտրել այդ միջոցը լինելու հանգամանաքը: Իսկ մենք միջոց ենք ընդամենը մեկ բանի` կառուցելու իրավական և ազատ Հայաստան: Ու այն երիտասարդների ճնշող մեծամասնությունը, որոնք հիմա քաղաքացիական ակտիվություն են ցուցաբերում, կարիերայի համար չի դա անում, ոնց որ դուք կանեիք: Այդ ձեր նման մտածողներն են, որ աշոտյաններ ու մենուաներ են տալիս: Մենք մեր կարիերան ակնախ քաղաքական կոնյուկտուրայից կարող ենք անել, ու ավելի շատ բանի հասնել քան որոշ երիտ-պնակալեզներ:

11 08 2008
SS heracir

Հիանալի քոմենտ Հիմայի կողմից: ինչ ուզում էի ասել, ասիր:

11 08 2008
Haykk

Այսօրվա պայմաններում Հանրահավաք միակ արդյունավետ միջոցն է խաղաղ պայքարելու հաուն Ազատության, Իրավահավասարության, արժանապատվության համար, ընդդեմ այս օտար թաթար մոնղոլական ռեժիմի դեմ, կազմականդելու այս հանցավոր բուրգ.

Որոշ մարդկանց հիշողություն թարմացնեմ ու հիշոցնոմ, որ այն 10 օրվա հանրահավաքնեռ արդեն մեծամասամբ քամդել էին բուրգը, եւս 3 օր ու եթե չլիներ մարտի 1, ռեժիմ ամբողջովին քանդված կլիներ, ու սա նաեւ գիտակցելով ռեժիմ գնաց մարրտիմեկյան ոճրագործությանը, ու դրանով մի քանի ամսով երկարացրեց իր ողորմելի գոյությունը.

Իր ազգի , երկրի, երեպաների ապագայի մասին Իսկակապես մտածող մարդը շարունակում է իր պայքար , ոչ թե ասում թե կսպաս ենք հաջորդ անգամ. Ամեն անգամ սպասել ենք հաջորդ անգամվան, որ էս օրն ենք ընկել. Ու ընդհանրապես սա նաեւ վերաբերվումա էն նրանց, ովքեր սպասում են , թե ինչ կլինի, հոգնում են կամ անտարբեր կողքից նայում, դուք պատկերացնում եք , թե ասենք Սարդարապատի կռիվների ժամանակ ձեր պես մտածողներ շատ լինեին, է հաստա էսոր կլիներ Հայաստան թուրքիայի տարածքում.
Բա ամեն ինչ իրա գինն ունի, պետքա չարչարվես , պայքարես, վաստակես, թե չէ նույննա , որ չաշխատես բայց ուտես.

Այ սերժականներ 9 ամիսա , ոչ մի փաստարկված , խելք գլխին բան չասեցիք, ձեր անձնական շահերով թելադրված ստամոքսով մտածած մտքեր արդարացնելու համար, ամեն էշություն դուրս եք տվել դուք չէք հոգնել.
Ոչինչ չկառողանալով հակադարձել մեր ճշմարիտ խոսքերին սկսում եք, բա 96 թիվ, բա էն ժամանակ (այ ընկեր փոքր էինք բայց լավ էլ հիշում ենք, գիտենք, վերլուծել ենք, նաեւ մեր փոքր տարիքին ծանր գործ էլ ենք արել, էդ դաժան օրերն էլ ապրել, բայց ի տարբերություն ձեզ հասկանում ենք , որ դա անխուսափելի էր, կախված չէր որեւէ մեկից ու նաեւ գնահատում ենք մեր ձեռքբերումներն ու հաղթանակներ). Էն ժամանակվա մասով ես համոզված եմ , որ ժողովուրդ սխալվեց, ընկավ մի քանի անասունների-բախտախնդիր-խոպանչիների խելքին ու խաբվեց եւ պահանջեց Տեր-Պետրոսյանի հրաժարականը.
Եւ Տեր-Պետրոսյանն էլ , որպես իսկական հայրենասեր առանց վտանգելու մեր պետականություն, երկիր, որպես իսկական հայրենասեր խախաղ հեռացավ.
Ժողովուրդ սխալվեց, քանզի չգնահատեց Տեր-Պետրոսըանի արած բազմաթիվ դրական մեր երկրի համար, թեկուզ մենակ համեմատած մեր երկրի գլխին եկած դժվարություններ եւ դրանցից հետո մեր ձեռքբերումներ եւ վիճակ համեմատած այլ նախկին սովետական երկրկների հետ.
Ժողովուրդը սխալվեց քանի որ մեր բոլորիս գործած սխալների, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների, բոլորից ակամա ստեղծված քաոսի համար մեղադրեց միայն Տեր-Պետրոսըանին, նրա եւ գործած եւ չգործած մեղքերի համար. Սխալվեց քանի որ ինքը ժողովուրդ չուզեց իր մեղքի բաժինը զգալ, իր վրա պատասխանատվություն վերցնել. Եւ վերջապես ժամանակ ապացուցեց , որ Տեր-Պետրոսյան շատ բաներում ճիշտ էր ու հեռատես, մտածում էր 15 տարի ավելի ապագան.
Ու միայն նոր կամ վաղուց էր զգացել իր աըդ մեղք ժողովուրդ, եւ հենց դրանում էր գաղտնիք, որ միլիոններ ողջունեցին Տեր-Պետրոսըանի վերադարձ.
(որ չկրկնվեմ կարող եք ավելին կարդաք քաղաքացու էջում ու մինչ հիմա իմ գրած այլ կարծիքներ)

Այ տխմարներ, էն ժամանակ էլ էինք մենք ընդիմադիր(ընտանիքս) ու պայքարում էինք անարդարության դեմ, ու Լեւոնի նախագահ դառնալուց հետո էլ պետք լինի պայքարելու ենք անարդարության դեմ.
Հա հատուկ շեշտեմ, որ ես շատ լավ եմ ապրում , բոլոր առումներով ապահովված եմ ու ընդդիմադիր հայացքների համար նույնիսկ բիզնես ահագին տուժել է, բայց մնում եմ իմ սկզբունքներին հավատարիմ, Շարժումից ոչ մի շահ չունեմ, սա ասում եմ որ հասկանաս, չնայած էս մտածողության ինձ ճանաճողներ երբ ասում են այ աղպեր ձեզ պետքա, նրանց էլ չեմ կարողացել բացատրել, քանի որ նրանք ստրկամիտ են, գիտեն թե ամենինչ փողով ու շահով է, սա էլ մեր կորցանման այլ ապացույց. Ու երբ չեք կարողանում հասկանալ թե ինչպես կարող են երիտասառդներ անշահախնդիր պայքարել , ես ձեզ հասկանում եմ.
Այնպես որ հիմա ջան մի նեղացի էդ մարդիկ սրռուկ են իրենց էությամբ, նրանք տեսել են բազեներ ու այլ կարգի ուսխորհուրդներ, որոնց ջատագով նույն իշխանությունն է, որ էդ պլակալեզ ջահելներին աճացնումա մինչեւ էսոր՝ արդյունք շարմազանովներ, աշոտյաններ ու այլ շնիկներ, որոնք ինստիտուում հայտնի էին որպես ՚պասպոռտով բ.-ի տ. ՚, որոնց հատուկ հավաքւմ էին ռոբի կամ մի ուրիշ հայվանի գալուց տանում հանդիպման, որպես մատերիալ, ֆոն, խոտակերներ, որ ավել հարցեր չտան, բա հո ազատամիտներին չէին տանի .

Եթե ուզում էիք ծանոթանայիք գաիք Ազատության Հրապարակ, ու ձեր աչքով տենեիք իսկակն հայ մարդու ու երիտասարդի.
Նույն Հիմա անդամներից մի քաիսի հետ ծանոթացել եմ Ազատության Հրապարակի գիշեր-ցերեկ մեր երազած Հայաստան կերտելիս.
Մյուս երիտասարդական ՝ Հատուկ Գունդ նախաձեռնություն ձեւվավորվել է ինտեռնետում osnoklassniki.ru-um, իրար հետ շփվելիս, այս ու այլ ֆորումներում էլ բազմաթիվ անգամ հնչել է համակիրների մի կառույց ձեւավորել ու այսպես շարունակ.
Չիշտ է չեմ բացառում , որ այդ երիտասարդական կառույցներում ու ոչ միայն, նաեւ Շարժման մեջ ու սատարողների մեջ կլինեն շահամոլներ, բայց դրանք կլինեն բացառություններ ու ոչ համակրգված ու կենտրոնական ֆինանսավորմամբ, ինչպես իշխանական դեպքում.
Նույն ես ու իմ շրջապատում շատ երիտասարդներ կամովի տարբեր նաեւ դրամական աջակցություն ենք ցուցաբերել, սկսած Նախընտրական հիմնադրամից, ինչ որ ակցիաներից, Գալա-ին օգնությունից, ու այլ բաներից մինչեւ օրինակ հիմա պատրաստվում եմ իմ փոքր ներդրումն ունենալ քաղ. բանտարկյալների աջակցությանը.

Երիտասարդության մեց աջակցությունը (ով փետրվարյան երիտասարդության մեծ երթերին եղել է գիտի) պայմանավորված է նաեւ կարծրատիպերի զերծ լինել, սովետական նոստալգիայի ու մտածելակերպի բացակայությունը, իրավիճակի սթափ գնահատումը, եռանդը, ազատ Հայաստանում կայանալ, նախկին օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների տարբերակումը.

Ուշքի եկեք ստրուկներ, սա նոր իրավիճակ է, Նոր Հայաստանի համար Պայքար.

Այս պայքարը յուրաքանչյուր նորմալ մարդու համար արժանապատվության ու պատվի հհարց է, իսկական հայ չի կարող անտարբեր մնալ.
Ու երբ ոմանք առանց հասկանալու այս պայքար անվանում են քաղաքականությամբ զբաղել, ես նրանց մի բան կասեմ, ինչ անուն կուզեք դրեք, բայց երբ տեսնում ես ազգդ ոչնչացման , պետությունդ կործանման եզրին է, երբ սւտն ու կեզծիք մատուցվում է ճշտի տեղ, երբ անբարոյականություն դառնում է նորմալ երեւույթ, երբ քծնանք առայընթացի հիմք, ստրկություն դառնում է պետական քաղաքականություն, երբ ժողովրդիդ կեսից ավելին սոված է, երբ համատարած պղծվում են սրբություններ, երբ անբարոյականի ծնունդներ դառել են երկրի տեր, եւ այս ամենը ու այլ նողկալի բաներ հովանավորվում ու խրախուսվում է իշխանության կողմից, եթե որեւէ մեկ չի արձագանքում սրան , չի պայքրում սրա դեմ, այլ հանդուրժում է ու նւյնիսկ պաշտպանում սրան, նա առնվազն անբարոյականի ծնունդ է.

Այնպես որ ժողովուրդ ջան մեր բռնած ուղին ճիշտա ու հավատացեք մինչեւ աշնան վերջ բոլորիս համար մեր պայքարի արդյունքներ շատ լավ տեսանելի կլինեն.

P.S.1 Ի տարբերություն անգլերեն տառերով գրելուն, հայերենը ավելի դանդաղ է ստացվում ու որոշ տառերի տեղ շփոթում եմ, որի համար հուսով եմ խիստ չեք դատի. Ու քանի որ երկարեց գրելիքս այս թեմաների շուրջ, վրաց-օսական հակամարտության մասին, որը շատ էական է նաեւ Հայաստանի համար եւ որի մասին շատ էի ուզում գրել կգրեմ վաղը:

P.S.2 Blansh ջան, քանի որ իմ այս ողջ գրածը փոխկապակցված է եւ վերաբերվում է բլոգի վերջին թեմաներին ես այն տեղադրում եմ այդ երեքում էլ, հուսով եմ չես ջնջի

14 08 2008
alter ego

Հարցս ուղված է հիմային.

Այ դու նշում ես, որ միշտ մնալու եք ընդդիմության դաշտում. Դե հիմա պատկերացրու թե Լեվոնն եկավ իշխանության, եկավ նաև Վանոն և մյուսները, նա չկատարեց իր տված խոստումները, պայմաններն ավելի վատթարացան. Ներկայիս իշխանություններն այլևս չեն իշխում այլ գտնվում են ընդդիմության դաշտում՝ առաջնորդելով ժողովրդի հոծ մի բազմություն.

Հիմա հարց հիմային. Դուք կմիանաք այդ ընդդիմադիրներին որոնք այսօրվա ձէր ասած ՀԱՆՑԱԳՈՐԾ վարչախումբն է՞.

Սպասում եմ ձէր պատասխանին.

Նախորոք շնորհակալություն.

30 08 2008
HIMA

Kneres ushacats patasxani hamar, nor em kardacel.

Nax mi hat chshtum, amenalav yerazums angam himikva ishxautyuny chi karox darnal ynddimutyun, mi parz patcharov, qani vor dra mets masy qreakan hancagortsner en, yev patjvelu enq orenqi voxj ujov, isk myus masy chi karox dimanal azat xosqi chnashmany…

2rdy, yete Ter-Petrosyant chkatari ir xostumnery u yes uzenam ishxanapoxutyun anel, apa yes khamagortsakcem ayn bolor ujeri het ovqer ankextsoren (voch tsaxvats) kuzenan ayd ishxanapoxutyuny…

Leave a comment