Այսօր Երեանի ժամանակով ժամը 17-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինի ”Թռրնի բույն” մարզադաշտում մեկնարկեց 29-րդ ամառային օլիմպիական խաղերը, որին մասնակցեցին ավելի քան 200 երկրների պատվիրակներ; Հայաստանը մարզադաշտ մտավ 73-րդը, առաջինը տանտերեն էին, ի դեպ հենց նրանք էլ հավակնում են ամենաուժե օլիմպիական թիմը լինել:
Հայաստանի Հանրապետությունը “Պեկին 2008”-ում առաջիկա 15 օրերի ընթացքում կներկայացնեն 25 մարզիկներ: Ընդհանուր գնահատականներով մեր հավաքականը լավ արդյունքներ կունենա ծանրամարտից եւ ըմբշամարտից, գուցե նաեւ մյուս մարզաձեւերից` դյուդո, բռնցքամարտ, հրաձգություն: Այստեղ եւ այստեղ կարող եք ծանոթանալ բուքմեյքերական գրասենյակների նաեւ “Ա1+”-ի կանխատեսումները մեդալակիրների եւ Հայաստանի ակնկալիքների մասին: Հետաքրքիր կլիներ կարդալ նաեւ ձեր “տարբերակները”:
Ե.Գ. Ընդհանուր տպավորություններով գեղեցիկ էր հանդիսությունը, հարուստ բաղադրիչ “ատրիբուտներով”` նախագահներով ու դրոշներով: Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ոտքից գլուխ սպիտակ հագուստն էլ քույր ու եղբոր ԽՍՀՄ-ական կարգավիճակն էր: Մտածում եմ հայկական մի ուրիշ մեծ երանքի մասին` Օլիմպիական խաղերը մեր երկրում… այստեղ էշ ու գարունի պատմությունն է աչքով տալիս:
Մեր մարզիկներին ցանկանում եմ հաջողություններ, չնայած չեմ հետևում նրանց մրցումներին և ցանկություն էլ չունեմ հեռուստացույց միացնելու, ավելի լավ է գնամ պողոտա, սակայն երբ հյուր էի գնացել պատահական նայում էի բացման արարողությունը, ինձ շշմեցրեց այն, որ բոլոր երկրների նախագահները իրենց մարզիկներին ողջունում էին ոտքի վրա, իսկ սերժիկը այդպես էլ չկանգնեց, այլ միայն զավզակում էր կողքինի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ
[14:27] 12 Օգոստոսի, 2008
Քիչ առաջ, Հայաստանի օլիմպիական հավաքականն իր առաջին մեդալը նվաճեց Պեկինում ընթացող օլիմպիական խաղերում: Նման պատվի արժանացավ հունա-հռոմեական ոճի ըմբի Ռոման Ամոյանը, որը 55 կգ քաշայինների պայքարում արժանացավ բրոնզե մեդալի:
1/8-րդ եզրափակիչում Ռոման Ամոյանը հանդիպեց Ասետ Իմանբաեւի (Ղազախստան) հետ եւ հաղթեց 7:2 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գոգիտաձեի հետ եւ կրկին հաղթեցª այս անգամ 7:3 հաշվով: Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Ոովշան Բայրամովն էր, որին Ռոմանը զիջեց 3:11 հաշվով: Բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը 8:0 հաշվով առավելության հասավ Կուբայի ներկայացուցիչ Յաքնիեր Հեռնանդեսի նկատմամբ:
24-ամյա Ռոման Ամոյանը մինչ այժմ 1 անգամ դարձել էր Եվրոպայի չեմպիոն, 2 անգամ փոխչեմպիոն:
Այսպիսով, 8 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը օլիմպիական խաղերում կրկին մեդալի արժանացավ: Վերջին անգամ նման հաջողության հայ մարզիկներն ունեցել էին 2000թ. Սիդնեյում կայացած խաղերում, երբ ծանրամարտում բրոնզե մեդալի էր արժանացել Արսեն Մելիքյանը:
ՙՕլիմպիադա-2008՚-ում Հայաստանը դարձավ մեդալի արժանացած 43-րդ երկիրը:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=63371
ԵՎՍ ՄԵԿ ԲՐՈՆԶ ՊԵԿԻՆՈՒՄ
[17:48] 12 Օգոստոսի, 2008
ՙՕլիմպիադա-2008՚-ում Հայաստանը այսօր եւս մեկ բրոնզե մեդալի արժանացավ: 69կգ քաշային կարգում ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր: 20-ամյա մարզիկը, Ռոման Ամոյանից հետո դարձավ Հայաստանի օլիմպիական հավաքականի 2-րդ անդամը, որին հաջողվեց մեդալ նվաճել Պեկինում ընթացող 29-րդ առմային օլիմպիական խաղերում:
Պոկում վարժությունը հաջող սկսվեց Տիգրան Մարտիրոսյանի համար, եւ նա կարողացավ բարձրացնել 153կգ-անոց ծանրաձողը: Հայ ծանրորդի մարզիչներն այս արդյունից հետո պատվիրեցին 156կգ, որը սակայն Մարտիրոսյանը չկարողացավ բարձրացնել հաջորդ 2 փորձերի ժամանակ: Հրում վարժությունում հաղթող դարձավ չինացի Հուի Լիաոն, որը բարձրացրեց 158 կգ: Կորեացի Բաեյունգ Լին 155 կգ-ով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Մարտիրոսյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Հրում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանի համար սկզբում պատվիրված էր 180 կգ, սակայն ի վերջո Տիգրանը սկսեց 183 կգ-ից եւ անհաջողության մատնվեց առաջին մոտեցման ընթացքում: Տեսնելով, որ մրցակիցները ավելի բարձր քաշեր են պատվիրում, Մարտիրոսյանի մարզիչները պատվիրեցին 185 կգ, որը նա հաղթահարեց 2-րդ փորձից եւ երկամարտի 338 կգ արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը: Նույնքան կգ բարձրացրեց նաեւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Վենսելես Դաբայան, սակայն Տիգրան անձնական քաշով ավելի ծանր էր մրցակցից, ուստի զրկվեց արծաթե մեդալից: Չեմպիոնի կոչումը նվաճեց չինացի Հուի Լիաոն, որը երկամարտում ցույց տվեց 348 կգ:
Պետք ընդգծել նաեւ, որ Տիգրան Մարտիրոսյանը հիմնական մրակիցներից 2-ըª Ժիոնգ Շին (Չինաստան) եւ Բաեյունգ Լին (Կորեա) վնասվածքների պատճառով հրում վարժությունում չկարողացան պայքարի մտնել: Հայ ծանրորդներից վաղը պայքարի մեջ կմտնեն 77 կգ քաշայիններ Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը: Նրանք եւս համարվում են մեդալի ռեալ հավակնորդներ:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=63374
4 ՄԵԴԱԼ, 4-Ն ԷԼ` ԲՐՈՆԶ
[17:07] 14 Օգոստոսի, 2008
Հայաստանի օլիմպիական հավաքականը կրկին մեդալի արժանացավ ՙՕլիմպիադա-2008՚-ում: Այսօր Հայաստանի 4-րդ բրոնզե մեդալը նվաճեց հունա-հռոմեական ոճի 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը:
Նա այս քաշային կարգում դասվում էր ֆավորիտների շարքին, սակայն վիճակահանությունը խիստ անհաջող ստացվեց Հայաստանը ներկայացնող ըմբիշի համար: Արդեն քառորդեզրափակիչում նա պետք է մրցեր աշխարհի չեմպիոն Լոպեսի (Կուբա) հետ: Պարտվելով այս մրցամարտում Պատրիկեեւը պայքարը շարունակեց բրոնզե մեդալի համար պայքարում, որի համար որոշիչ մրցամարտում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Յալմար Սյոբերգին: Այսպիսով Հայաստանի օլիմպիական հավաքականն իր ակտիվում արդեն 4 բրոնզե մեդալ ունի, որից 2-ը նվաճել են հունա-հռոմեական ոճի ըմբիշները, իսկ մյուս 2-ըª ծանրորդները:
120 կգ քաշայինների եզրափակիչում Լոպեսը հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Հասան Բարոեւին եւ վստահ հաղթանակ տոնեց:
96 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանաբեկ Խուշտովը, որը եզրափակիչում պարտության մատնեց գերմանացի Միրկո Էնգլիչին:
84 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի արժանացավ Շվեդիան ներկայացնող Արա Աբրահամյանը: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ ֆրանսիացի Մելոնի Նումոնվիի նկատմամբ, սակայն հրաժարվեց մեդալը ստանալուց: Աբրահամյանի կարծիքով կիսաեզրափակիչում ինքը պարտվել է անարդարացի մրցավարության պատճառով: Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց իտալացի Անդրեա Մինգուցին, որը եզրափակիչում առավելության հասավ հունգարացի Զոլտան Ֆոդորի նկատմամբ:
Այսպիսով ավարտվեց հունա-հռոմեական ոճի ըմբաշարտի մրցաշարը: Հայաստանի հավաքականը, որի կազմում ընդգրկված էին 6 ըմբիշներ, 2 բրոնզե մեդալի արժանացավ: Առավել հաջող հանդես եկան ռուսները, որոնք ունեցան միանգամից 3 չեմպիոն:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=63383
ՀԱՅԱՍՏԱՆԻ 5-ՐԴ ՄԵԴԱԼԸ ՊԵԿԻՆՈՒՄ
[17:52] 15 Օգոստոսի, 2008
Հայաստանի օլիմպիական հավաքականը այսօր իր 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց ՙՕլիմպիադա-2008՚-ում: 5-րդ մեդալին արժանացավ 84 կգ քաշային Տիգրան Վ. Մարտիրոսյանը: Այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ Էդգար Գեւորգյանը, որի ելույթը անհաջող էր:
Պոկում վարժությունում առաջինը ծանրաձողին մոտեցավ Էդգար Գեւորգյանը, սակայն չկարողացավ բարձրացնել 170կգ- անոց ծանրաձողը: Հաջորդ 2 փորձերը Էդգարի համար հաջող էին եւ այս վարժությունը նա ավարտվեց 176 կգ արդյունքով: Տիգրան Մարտիրոսյանը սկսեց 172 կգ-ից, ապա բարձրացրեց 177 կգ, սակայն 180 կգ-ն պահել գլխավերեւում հայ ծանրորդին չհաջողվեց: Այս վարժությունում մրցակցությունից դուրս էր աշխարհի չեմպիոն Անդրեյ Ռիբակոն (Բելառուս), որը բարձրացնելով 185 կգ, օլիմպիական նոր ռեկորդ սահմանեց: Ռիբակոյին հաջորդեց Չինաստանի ներկայացուցիչ Յոն Լուն, որը ցույց տվեց 180 կգ արդյունք: Նույն արդյունքով լավագույն եռյակը եզրափակեց Վլադիմիր Սեդովը (Ղազախստան):
Հրում վարժությունը անհաջող սկսվեց Հայաստանի համար: Էդգար Գեւորգյանը այդպես էլ չկարողացավ բարձրացնել 196 կգ-անոց ծանրաձողը եւ ստացավ 0ª դուրս մնալով հետագա պայքարից: Գեւորգյանը մինչ այս հանդես գալով 94 կգ քաշայինների պայքարումª հրում վարժությունում 195 կգ-ից ավելի չէր կարողացել բարձրացնել եւ զարմանալի է, թե ինչու էին մարզիչները միանգամից նման ծանր քաշ պատվիրել հայ ծանրորդի համար: Ռիսկի դիմեց նաեւ Տիգրան Մարտիրոսյանը, որի միանգամից պետք է բարձրացներ 203 կգ:
Առաջինը փորձը անհաջող ստացվեց, սակայն 2-րդ մոտեցման ժամանակ Մարտիրոսյանին հաջողվեց կատարել առաջադրանքը: Այս մոտեցմամբ Տիգրան Մարտիրոսյանը ապահովեց իր տեղը լավագույն եռյակում, քանի որ Վլադիմիր Սեդովը, որը պոկում վարժությունում 3-րդ հորիզոնականում էր, այս վարժությունում 200 կգ արդյունք ցույց տվեցª թույլ տալով Տիգրանին շրջանցել իրեն անձնական ավելի թեթեւ քաշային կարգի շնորհիվ: Մարտիրոսյանը կարող էր բարելավել իր արդյունքը այս վարժությունում, սակայն որոշեց 3-րդ մոտեցումը չկատարել, քանի որ առաջին 2 հորիզոնականներում գտնվող մարզիկներին հասնել հնարավոր չէր: Չեմպիոնի համար պայքարը բավական դրամատիկ պայքարում ընթացավ Անդրեյ Ռիբակոյի եւ Յոն Լուի միջեւ: Նախ Ռիբակոն, իր 3-րդ մոտեցման ժամանակ բարձրացնելով 209կգ, համաշխարհային նոր ռեկորդ սահմանեցª երկամարտում ցույց տալով 394 կգ արդյունք: Սակայն շատ շուտով այս արդյունքը կրկնեց չինացին, որը բարձրացրեց 214 կգ եւ երկամարտում ցույց տվեց 394 կգ արդյունք: Յուն Լուն ավելի թեթեւ էր, քան Ռիբակոն, ուստի դարձավ օլիմպիական չեմպիոն:
Այսպիսով Հայաստանի ծանրամարտի հավաքականն ավարտեց իր ելույթները օլիմպիական խաղերում: Մեր ընտրանու կազմում ընդգրկված էին 6 ծանրորդներ, որոնցից 3-ին հաջողվեց արժանանալ մեդալի: 69 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի արժանացավ Տիգրան Գ. Մարտիրոսյանը, 77 կգ քաշայինների պայքարումª Գեւորգ Դավթյանը, 84 կգ քաշայինների պայքարումª Տիգրան Վ. Մարտիրոսյանը:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=63388