Թվային եթեր

15 05 2010

Հեռուստատեսության ոլորտի եւ այդ ոլորտով մտահոգվածների համար հայտարարվել է «արտակարգ» իրավիճակ:

Որեւէ մեկը չի կարող հստակ ասել, թե մայիսի 12-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայքում հայտնված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծն ինչ տեսքով կհայտնվի ԱԺ-ում: Իսկ այն, որ նախագիծը երկուշաբթի օրը կհայտնվի ԱԺ նիստերի օրակարգում եւ նույն քառօրյայի ընթացքում օրենսդրական ուժ կստանա, որեւէ մեկը չի կասկածում:
Փոփոխությունը վերաբերում է հեռուստաընկերությունների թվայնացմանը:

«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հասարակությունից գաղտնի այս ոլորտում օրենսդրական փոփոխություն են անում: 2008թ. ԱԺ-ն ընդունեց հեռուստահաճախականությունների մրցույթների անցկացումը հետաձգող օրինագիծը; Այդ արեցին` «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքում փոփոխություն անելով, որպեսզի որեւէ մեկը գլխի չընկնի, որ դա արվում է եւս տարի «Ա1+»-ին եթեր չթողնելու համար»,- այսօր «Ա1+»-ին ասաց քննարկման մասնակից «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Ըստ փորձագետի` իշխանություններն արդեն հստակ պատկերացնում են, թե 22 հեռուստաընկերություններից որոնք են այն 18-ը, որոնք պետք է թվայնացվեն. «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ իրենց մտքում «Ա1+»-ը չկա»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով այս պահին 22 հեռուստաընկերությունների համար «առաջնություն է». «Ես կարծում եմ, որ այս վերջին երկու ամիսների ընթացքում լուրջ բանակցություններ են գնում` բարձր մակարդակով եւ տարբեր հեռուստաընկերություններ մրցակցային հայտ ներկայացնելուց փորձելու են ապացուցել, որ իրենք արժանի են արտոնագիր ունենալու` եւ քաղաքական առումով ընդունելի լինելու, եւ ֆինանսական, եւ նյութական առումով»:

Այսօր հարցի քննարկումն ընթացավ առանց պատասխանող կողմի: Նախագծի հեղինակը` Էկոնոմիկայի նախարարությունը, չէր ներկայացել, փոխարենն ուղարկել էր տեխնիկական մասնագետի, որն ուղղակի ի վիճակի չէր պատասխանել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

Որո՞նք են այն հաճախականությունները, որոնք թվայնացվելու են, ինչո՞ւ է դա գաղտնի պահվում . «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հարցի պատասխանը նախարարության ներկայացուցիչը չուներ:

Թվայնացումը խնդիրներ է առաջացնելու ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզային հեռուստաընկերությունների համար: Երեւանյան հեռուստաընկերությունները չեն կարողանալու հեռարձակվել մարզերում:

Ինչեւէ, հեռուստաընկերությունների թվայնացման համար նախատեսված է 12 միլիարդ դրամ:

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկման օրակարգի երկրորդ հարցը վերջերս Հանրային խորհրդի ներկայացրած Խարտիան էր, որի տակ ստորագրեցին ոչ բոլոր հեռուստաընկերությունները, իսկ ոլորտի խնդիրներով զբաղվողները այն գնահատեցին անգրագետ կամ ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու փորձ:

Հանրային խորհրդի ներկայացուցիչ Հովհաննես Հովհանիսյանը իր 34 րոպեանոց ելույթի մեծ մասը նվիրեց Խարտիան ամենասուր քննադատած փորձագետ Մեսրոպ Հարությունյանին: «Եթե դու պատրաստ չես քննադատության, մի գնա հանրային գործունության»,- խորհուրդ տվեց Մեսրոպ Հարությունյանը:

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի կարծիքով նման խարտիաներով պետք չէ սահմանափակել հեռուստաընկերությունների գործունեությունը. «Հակառակը նրանց վախը պետք է բռնել: Եթե այսօր հեռուստաընկերություններին ասես, որ նրանք այլեւս ազատ են, նրանք չեն կարող աշխատել»:

Մեր փորձնական եթերը դիտելու համար այցելեք

http://a1-plus.narod2.ru/ կամ  http://www.livestream.com/a1plus

խնդրում ենք գրեք, արդյոք նորմալ կարողանում եք դիտել??

<object width=”560″ height=”340″ id=”lsplayer” classid=”clsid:D27CDB6E-AE6D-11cf-96B8-444553540000″><param name=”movie” value=”http://cdn.livestream.com/grid/LSPlayer.swf?channel=a1plus&amp;autoPlay=false”></param><param name=”allowScriptAccess” value=”always”></param><param name=”allowFullScreen” value=”true”></param><embed name=”lsplayer” wmode=”transparent” src=”http://cdn.livestream.com/grid/LSPlayer.swf?channel=a1plus&amp;autoPlay=false&#8221; width=”560″ height=”340″ allowScriptAccess=”always” allowFullScreen=”true” type=”application/x-shockwave-flash”></embed></object><div style=”font-size: 11px;padding-top:10px;text-align:center;width:560px”>Watch <a href=”http://www.livestream.com/?utm_source=lsplayer&utm_medium=embed&utm_campaign=footerlinks&#8221; title=”live streaming video”>live streaming video</a> from <a href=”http://www.livestream.com/a1plus?utm_source=lsplayer&utm_medium=embed&utm_campaign=footerlinks&#8221; title=”Watch a1plus at livestream.com”>a1plus</a> at livestream.com</div>


Actions

Information

3 responses

15 05 2010
TOKISH

Reklami poxer kich en!!!!!! Hesa televizori vra el en hashvich dnelu 1 jam najelu hamar 1000 dram!!!!!!!!!

19 05 2010
LARISA

BAIZ OV E NAJUM HAYKAKAN ALIK VOR POPOXHUTJUN EN MTZNUM:

20 05 2010
Նանե Բեգլարյան

«7օր»–ին տված հարցազրույցում ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյան այս թեմայի վերաբերյալ ասել է՝

– Մի խոսքով, այդպիսի տեղեկատվություն ունեմ, որ պարոն Մինասյան Միշան՝ մեր նախագահի փեսան, ցանկություն ունի, որ բոլոր ալիքները իր իրավասության տակ լինեն։ Սա է իրական պատկերը։ – ասել է ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյան «7օր»–ին տված հարցազրույցում։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ`
http://www.7or.am/blog/?p=3118

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: