Հեռուստաընկերությունները կամավոր կստրագրե՞ն

20 04 2010

ՀՀ-ում գործող 16 հեռուստաընկերությունների ղեկավարներ վաղը կստորագրեն «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների էթիկայի սկզբունքները՝ Խարտիան»:

Նախաձեռնության հեղինակը Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհրդն է: Այստեղ թերեւս արժե հիշեցնել, թե ինչի համար ձեռւավորվեց հանրային խորհուրդը. մեղմելու մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել լարված մթնոլորտը:

Հանրային խորհուրդն էլ հավանաբար որոշել է, որ հանրային համերաշխության մթնոլորտի ձեւավորման խոչընդոտները ԶԼՄ-ներն են, մասնավորապես հեռուստաընկերություները:

Եվ առանց խորհրդակցելու ոլորտի  մասնագետների հետ հեղինակել է մի խարտիա, որի շատ հիմնադրույթներ առանց այդ խարտիայի էլ գործում են:

Բայց որոշ կետեր ուղղակի կարող են խոչընդոտել լրագրողների գործունեությանը. Օրինակ` Խարտիայում նշված է.  “Զերծ մնալ հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչների անձնական կյանքի մանրամասներն առանց նրանց համաձայնության հրապարակելուց, եթե դրանք չեն առնչվում նրանց մասնագիտական, պաշտոնական և հանրային գործունեությանը”:

Եթե վաղը լրագրողը անհերքելի փաստ ունենա, ասենք տեսագրություն, որը վկայում է մի պաշտոնյայի,հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործչի անբարո ապրելակերպի մասին, չպե՞տք է հրապարակի: Եթե պարզվի, որ բավականին ճանաչված գործիչ, դպրոցի տնօրեն մանկապիղծ է, նրա հետ պետք է ճշտելուց եիւ թույլտվություն ստանալուց հետո՞ միայն հրապարակել փաստը:

Կամ օրինակ` Հարգել անհատի անձնական կյանքի մասին տեղեկությունների (անձնական և ընտանեկան գաղտնիք, սեռական կողմնորոշում, կրոնական հայացքներ, ընկերական հարաբերություններ, ժամանցի կազմակերպման ձևեր, գրագրության, հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցման բովանդակություն) անձեռնմխելիությունը”:

Խարտիայում գրված է` Բացառել գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ ու անբարո ապրելակերպի քարոզչություն պարունակող նյութերի, ծրագրերի պատրաստումն ու հեռարձակումը, քրեական ապրելակերպի ռոմանտիզացման և դրվատման տարրեր պարունակող հեռուստառադիոարտադրանքի մատուցումը: Հեռուստատեսությունը զերծ պահել չարդարացված օտարամուծություններից, կենցաղայինպարզունակ ոճական դրսևորումներից, ժարգոններից, գռեհկաբանություններից, անճաշակ արտահայտություններից ու հայհոյախոսություններից:

Իսկ եթե պատգամավորը գռեհկախոսում է, կամ նախարարը ցածրաճաշակ, ժարգոյնային լեզվին է դիմում, չլուսաբանել ընդհանրապե՞ս:

Հանրային խորհուրդը որոշել է` “Անթույլատրելի համարել զանգվածային անկարգություններ և խուճապ առաջացնող չճշտված տեղեկության միտումնավոր տարածումը:

Օրինակ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մինչեւ ժամը 21-ը հանրային հեռուստաընկերության, եւ ընդհանրապես, բոլոր “պատասխանատու” հեռուստաընկերությունների համար “չէր ճշտվում” իրավիճակը խորհրդարանում: Եվ բառ անգամ չէր ասվում իրականացված ահաբեկչության մասին…

“Խուսափել բռնության, կտտանքների, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառող գործողությունների, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների անհարկի ներկայացումից և դրանց նմանակումներից` վախի, տագնապի, անելանելիության և սոսկումի տհաճ զգացումներ չառաջացնելու նպատակով”:

Նկատենք, որ գործում է էթիկայի հանձնաժողով, որին անդամացում են հիմնականում անկախ լրատվամիջոցների ղեկավարները, ոչ մի իշխանամետ լրատվամիջոց այս հանձնաժողովում չկա:

Դուք ինչ կարծիք ունեք նշված խարտիայի մասին. այն  կօգնի հայաստանյա ն հեռուստաընկերություններին ?

Մասնակցեք նաեւ մեր քվեարկությանը, որը գտնվում է էջի աջ անկյունում:


Actions

Information

8 responses

20 04 2010
herates

«Նոր դնչկալ» հեռուստաընկերությունների համար

ՀՀ-ում գործող 16 հեռուստաընկերությունների ղեկավարներ վաղը պատրաստվում են ստորագրել «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների էթիկայի սկզբունքները՝ Խարտիան»: Նախաձեռնության հեղինակը Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհրդն է: Փաստաթղթի ի հայտ գալը լրատվական ոլորտի ներկայացուցիչներից շատերի համար անակնկալ էր:

«Ընդհանրապես նման փաստաթղթերը պետք է ծնվեն ԶԼՄ-ների եւ լրագրողների նախաձեռնությամբ, քանի որ էթիկայի նորմերին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է կամավոր լինի, հակառակ դեպքում չի աշխատելու: Այս դեպքում ես չեմ հասկանում, թե Հանրային խորհուրդը ինչո՞ւ է իր վրա վերցրել այդ պարտականությունը: ԶԼՄ-ներից որեւէ մեկը խորհրդին չի խնդրել այդ հարցով զբաղվել»,- այսօր «Ա1+»-ին ասաց ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա ԶԼՄ-ներին խորհուրդ տվեց չխորանալ այդ փաստաթղթի մեջ, իսկ Հանրային խորհրդին` նման հարցերով չզբաղվել:

ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանին տեղեկացրել են փաստաթղթի ստեղծման մասին եւ հենց սկզբից նա մերժել է. «Առաջինը` դա խարտիա չէ: Դա խորամանկ քայլ է: Այն, ինչ ծնվում է այս Հանրային խորհրդում , ինձ համար ի սկզբանե անընդունելի է: Կուսակցապետերը չեն կարող հանրային կարծիք առաջ քաշել: Նրանք թող հրաժարվեն կուսակցությունից եւ հասարակական գործունեությամբ զբաղվեն, այս դեպքում նրանք ինձ համար անընդունելի են»:

Տիգրան Կարապետյանը ծանոթ է փաստաթղթին եւ նույնիսկ գտել է տողեր, որոնք իրեն են վերագրել: Խարտիայի 20-րդ կետում նշված է, որ պետք է խուսափել տհաճ, բացասական զգացողություններ առաջացնելուց. «Ասում են, որ պետք է չվատաբանել, դա բացասական տրամադրություններ են ստեղծում հասարակության մեջ: Այդ ինձ նկատի ունեն: Դա ինձ է վերաբերում, որովհետեւ ես ասում եմ, որ կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում, չի ձեւավորում ապագա հարկատուներին»:

Պարոն Կարապետյանը պատահական չի համարում հենց այս պահին նման Խարտիայի ի հայտ գալը. «Հունիսին պետք է հեռուստահաճախականությունների մրցույթ անցկացնեն: Հիմա հեռուստաընկերություններին ուզում են ասել` եթե չմիանաս, կարող է խնդիր ունենաս: Ես նման բաներից չեմ վախենում»:

«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը Հանրային խորհրդի նախաձեռնությամբ ստեղծված Խարտիան գնահատում է «նոր դնչկալ» հեռուստաընկերությունների համար:

«Այս փաստաթղթով իշխանությունները փորձում են օրինականացնել հեռուստաընկերությունների նկատմամբ անօրինական վերահսկողությունը: Այս փաստաթղթով արտակարգ իրավիճակների լուսաբանումը, օրինակ` հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, մարտի 1-ի ողբերգական դեպքերի լուսաբանումը կկոչվի «խուճապ առաջացնել»: Այդ պատրվակով բոլոր հեռուստաընկերությունները մեծ սիրով կհրաժարվեն լուսաբանել: Նույն փաստաթղթի 19-րդ կետով կարգելվի զանգվածային միջոցառումների` հանրահավաքների, երթերի լուսաբանումը: Այս փաստաթղթի տակ ստորագրող հեռուստաընկերությունները կքողարկեն իրենց ճորտի կարգավիճակը եւ կհրաժարվեն իրենց մասնագիտական պարտքը կատարելու պատասխանատվությունից»,-ասաց նա:

Մեսրոպ Մովսեսյանը գտնում է, որ այս փաստաթուղթը սահմանափակում է նաեւ տեղեկատվություն հայթայթելու աղբյուրները. «Դա բռնություն է խոսքի ազատության նկատմամբ»:

Մովսեսյանը համոզված է, որ որեւէ լուրջ մարդ չի մասնակցել այս փաստաթղթի ստեղծմանը, որտեղ ակնհայտ է իշխանությունների խուճապը. «Ընդդիմադիր դաշտում աշխույժություն է նկատվում, ժողովուրդն ավելի է ընդվզում, նոր բողոքի ալիք է սպասվում տնտեսական դաշտում: Այս ամենը զսպելու համար նման փաստաթղթեր են ստեղծում»:

20 04 2010
herates

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ

Խ Ա Ր Տ Ի Ա

Մենք` Հայաստանում գործող հեռուստառադիոհեռարձակողներս,
Ա) գիտակցելով հեռուստատեսության և ռադիոյի առանձնահատուկ առաքելությունը`
• յուրաքանչյուր քաղաքացու ազատ մտաարտահայտման և հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքի ապահովման համատեքստում,
• ազգային և համամարդկային քաղաքակրթական արժեքների քարոզման ու պաշտպանության, նոր սերնդի դաստիարակության առումով,
• հասարակության զարգացման համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորման ու կայացման, պետական շինարարության ասպարեզում,
• գիտակցելով սեփական պատասխանատվությունը մասնագիտական գործունեության սոցիալական հետևանքների համար,
Բ) նկատի ունենալով, որ ԶԼՄ-ների գործառույթների արդյունավետ իրականացումը պայմանավորված է ոչ միայն ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործմամբ, այլև ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության պայմաններում ինքնակարգավորման համակարգի կարևոր բաղադրատարր հանդիսացող մասնագիտական էթիկայի կանոններով,

ընդունեցինք մասնագիտական գործունեությունը կարգավորող վարքականոնների մասին սույն խարտիան և պարտավորվում ենք մեր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամավոր կերպով և անշեղորեն հետևել ստորև սահմանված նորմերին ու վարքականոններին:

1.Ապահովել խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելու և ստանալու հնարավորությունը որպես ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ձևավորման պայմաններում մարդկանց անօտարելի իրավունք:
2.Հասարակության վստահությունը շահելու և լսարան գրավելու համար չկիրառել անբարեխիղճ միջոցներ, այլ մատուցել ճշմարիտ ու արժեքավոր տեղեկություններ` խուսափելով շահագրգիռ գնահատականներից ու պիտակավորումներից:
3.Զերծ մնալ հասարակական տարբեր արատները` հանցագործություն, խաղամոլություն, կոռուպցիա, թմրամոլություն, հարբեցողություն, հովանավորչություն և այլ շեղված վարքաձևերը դրական համատեքստում ներկայացնող և դրանց նկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնող հրապարակումներից:
4.Արագ և ամբողջությամբ ուղղել մեր եթերում տեղ գտած սխալներն ու անճշտությունները: Արտահայտվելու և տեսակետ ներկայացնելու հնարավորություն տալ այն անձանց ու կազմակերպություններին, որոնց վերաբերյալ հրապարակվել է քննադատական տեղեկատվություն: Ապահովել խնդրի նկատմամբ շահագրգիռ կողմերի` խոսքի իրավունքից օգտվելու հավասարության և կարծիքների բազմազանության սկզբունքը:
5.Ձեռնպահ մնալ հասարակայնորեն դրական գնահատվող արժեքների (ազնվության, մարդասիրության, անկաշառության, հասարակության այլ անդամների նկատմամբ հարգալից վերաբերմունքի, հայրենասիրության, հոգևոր ազգային և գիտակրթական իդեալների) ոգով դաստիարակության դերը նսեմացնող, դրանց նկատմամբ հեգնանք, արհամարհանք, ծաղր պարունակող հրապարակումներից:
6.Նպաստել հասարակության, ոչ կառավարական հաստատությունների, զանգվածային լրատվամիջոցների, քաղաքական կազմակերպությունների և պետական իշխանության մարմինների միջև կառուցողական քննադատության մթնոլորտի և առողջ երկխոսության զարգացմանը, հասարակության տարբեր խմբերի ու խավերի միջև փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտի ձևավորմանը:
7.Հնարավորություն տալ լսարանին տարբերելու բուն փաստը և դրա մասին անկողմնակալ տեղեկատվությունը վարկածներից ու ենթադրություններից, ինչպես նաև դրանց մեկնաբանություններից և գնահատողական վերլուծություններից:
8.Հարգել անհատի անձնական կյանքի մասին տեղեկությունների (անձնական և ընտանեկան գաղտնիք, սեռական կողմնորոշում, կրոնական հայացքներ, ընկերական հարաբերություններ, ժամանցի կազմակերպման ձևեր, գրագրության, հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցման բովանդակություն) անձեռնմխելիությունը: Խուսափել առանց անհատի համաձայնության նման հրապարակումներից` բացառությամբ այն դեպքերի, երբ խնդիրն ակնհայտորեն առնչվում է հասարակական շահին (սահմանադրական կարգի պաշտպանության անհրաժեշտություն, հասարակական կարգի և անվտանգության սպառնալիքի կանխարգելում, հանցագործության բացահայտում կամ կանխում, հասարակության և նրա անդամների առողջության ու անվտանգության պաշտպանություն, հասարակությանը մոլորեցնելուն ուղված գործողությունների կանխում):
9.Դրվատել ազգային միաբանության, ինքնության, պետականության ու ազգային իղձերի մարմնավորում հանդիսացող գաղափարները, խորհրդանիշերը, ստեղծագործություններն ու հերոսներին:
10.Չխուսափելով ՀՀ զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող իրավական նորմերի քննարկումներից, այնուհանդերձ, պահպանել դրանք սահմանված ժամանակահատվածում, նպաստել օրինապահության մշակույթի ձևավորմանը:
11.Բացառել անօրինական և ոչ պատշաճ միջոցներին դիմելու գործելակերպը տեղեկություններ ստանալու նպատակով, հարգել իրավաբանական և ֆիզիկական անձանց` տեղեկություններ չտալու և լրագրողի հարցերին չպատասխանելու իրավունքը` բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկություններ տալու պարտավորությունն ամրագրված է օրենքով:
12.Բացառել փաստերի խեղաթյուրված ներկայացումն ու աղավաղված մեկնաբանությունները, զրպարտությունները, ինչպես նաև հավաստի տեղեկությունները թաքցնելու գործելաոճը:
13.Հարգել ստեղծագործական գործունեության ցանկացած ձևից բխող հեղինակային իրավունքները: Բացառել եթերահենությունն ու գրագողությունը, այլոց ստեղծագործություններից օգտվելիս կատարել անհրաժեշտ հղումներ:
14.Բացառել գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ ու անբարո ապրելակերպի քարոզչություն պարունակող նյութերի, ծրագրերի պատրաստումն ու հեռարձակումը, քրեական ապրելակերպի ռոմանտիզացման և դրվատման տարրեր պարունակող հեռուստառադիոարտադրանքի մատուցումը:
16.Բացառել կազմակերպությանը և անհատին վարկաբեկող չճշգրտված տեղեկությունների տարածումն ու չարամիտ պիտակավորման գործելաոճը: Զերծ մնալ հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչների անձնական կյանքի մանրամասներն առանց նրանց համաձայնության հրապարակելուց, եթե դրանք չեն առնչվում նրանց մասնագիտական, պաշտոնական և հանրային գործունեությանը:
17.Օրենքով սահմանված և չարգելված բոլոր միջոցներով պայքարել մասնագիտական գործառույթներից բխող գործելակերպի համար հետապնդումների ենթարկվող գործընկերների ու լրատվամիջոցների մասնագիտական ազատությունների և իրավունքների պաշտպանության համար:
18.Եթերից մատուցել մաքուր, քերականապես ճիշտ և օրինակելի խոսք: Զերծ պահել այն չարդարացված օտարամուծություններից, կենցաղային-պարզունակ ոճական դրսևորումներից, ժարգոններից, գռեհկաբանություններից, անճաշակ արտահայտություններից ու հայհոյախոսություններից: Ոչ նորմատիվ լեզվի, ոճի և արտահայտությունների կիրառումը թույլատրելի համարել միայն այն դեպքերում, երբ դա պայմանավորված է մատուցվող նյութի բովանդակությամբ, չի կրում քարոզչական բնույթ և գերակշռող չէ տվյալ հրապարակման մեջ:
19.Անթույլատրելի համարել զանգվածային անկարգություններ և խուճապ առաջացնող չճշտված տեղեկության միտումնավոր տարածումը:
20.Խուսափել բռնության, կտտանքների, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառող գործողությունների, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների անհարկի ներկայացումից և դրանց նմանակումներից` վախի, տագնապի, անելանելիության և սոսկումի տհաճ զգացումներ չառաջացնելու նպատակով:

Սահմանելով վերը նշված սկզբունքներն ու գործելակերպի կանոնները, սույն խարտիան ստորագրող հեռուստառադիոհեռարձակող կազմակերպությունները պարտավորվում են հետևողականորեն պահպանել դրանք և նշված սկզբունքների իրագործումը վերահսկելու նպատակով պայմանավորվում են ստեղծել հեռուստառադիոեթերի մշտադիտարկման խորհուրդ, որի եզրակացություններն ու դիտարկումներն պարտավորվում են հաշվի առնել, քննարկել և ներկայացնել սեփական լրատվամիջոցների եթերում:

20 04 2010
herates

21 04 2010
lilit

Խարտիայի վրա երևի թե բոլորն էլ թքած կունենան, ընդդիմադիր հեռուստաալիք չկա, մնացածներն էլ նույն ձևով կշարունակեն իրենց գորշ գոյությունը:
Ինչ վերաբերում է մեր պառապանծ ճանապարհային ոստիկաններին, չքնաղ կադրեր եք դրել: Դեռևս միայն մեկն եմ նայել, բայց բրավո Լոսի մեր հայրենակցին: Ուղղակի միանգամից մի տխուր բան անցավ մտքովս, պատկերացրեցի, որ եթե նրա փոխարեն ՀՀ քաղաքացի լիներ, Չարենցավանի երիտասարդի բախտին էր արժանանալու կամ, լավագույն դեպքում, հենց փողոցում քացու տակ կգցեին առյուծի սիրտ կերած մեր հերոսին:

21 04 2010
Լեվոն (ցիկլոպ) = Ռոբ = Սերժողլի = աթաթուրք

Չե Լիլիթ ջան սխալվում էս, կապ չունի թէ Հայաստանի քաղաքացի էս թէ ԱՄՆ-ի: Կարևօրը որ դու քո իրավունքների համար կանգնես: Բայց ինչպես տեսնում ենք, Հայաստանում քաղաքացիները իրենց իրավունքները չեն պաշտպանում: Դե հասկանալի է թէ ինչու, մագնիսը նկուղում ջրի հաշվիչի երկու կողմերում դրված է: Կամ գազի հաշվիչի անցքը լայնացրած է որ դանդաղ պտտվի: Կամ անօրինական հողի զավթում են կատարել: Կամ անօրինական շինարարություն են արել:

Ինչպես տեսնում էս այս մարդկանց լռեցնելը շատ հեշտ է, միայն պետք է ոչ շատ ջանք թափել ու հայտնաբերել գողության կամ օրենքի խաղթման փաստը: Իսկ բոլորս գիտենք որ Հայաստանում այս կամ այն ձևով բոլորը գողանում են: Հանկարծ անյպես չընկալես որ ես մեղադրում եմ նրանց գողանալու մեջ ուղղակի ուզում եմ ցույց տալ որ Հայաստանում մարդիկ ինչու չեն պաշտպանում իրենց շահերը:
Իսկ եթէ գողանում են ապա դա նրանց իշխանություն է սովորեցնում: Դա ել օկտագործելով նրանց իրավունքները ձեռքներից վերցնում է: Սա կոչվում է իրավազրկման մեխանիկա:

Իհարկէ, Հայաստանում մարդիկ նախընտրում են գողանալ բայց ոչ թէ պայքարեն կառավարության դեմ թանկացումների համար: Սա ել խեղճ իշխանություները օկտագործում են, բա ինչ անեն:
Ցավալի է, երբ են մարդիկ խելք հավաքելու որ են ցիլոպ ԼՏՊ-ին ել, Ռոբո-ին ել, տո են սերժողլուն ել մի քացի ———- ու հադա հհշ-ով թուրքիա:

22 04 2010
VAY

Ed vostikanin petq e asaz linein, vor mer orerum kameraner amenur en, yev amen inch, amen voq, orenqov karox e azat nkarel.
Miayn nranq en dem nkarelun ovqer anorinakanutyun kam hanzanq en gorzum.
Nkarel argelel@ anorinakanutyun e yev havasar e hanzagorzutyan@.
Kamera jardox@ kam nkarel argelox@ petq e anpayman datvi.
XI darum kameraner@ hanzanqneri apazuzman himnakan mijozneriz en, yev chka orenq vor argelum e nkarahanumner katarel.

22 04 2010
esh milizin

Ay vostikan, ay anxelq, du iravunq chunes taqnvelu kamerayiz, argelel qez nkarel.
Yete du argelum es nkarel uremn du orenq es xaxtum.

27 12 2010
Hayk

Karcum sa parzapes lpirshutyune vostikani koxmic katarvac ev inq@ iravunq chuni tuyl chtalu nkarel ev aravel evs asel te chgoral erb inqn@ ir emocianer@ cuyc talis. shat ankarg ev amotali tesaran e u koch em anum bolor bolorin iskapes orenq@ ka dra masin verberyal ev azat aranc @nkchvelu vaxenalu karaq nkareq hark exac depqum dimel dataran ev pahanjel ardaradatuttyun .ev @NTANRAPES JOXOVURD@ POQRIC MEC PETQE MORANA EMOCIANEROV VAXENALU MTARUMNER UNENALU XOSALU DZEV@ DA ANKIRT GREHIK MARDIK MIAYN KAROX EN ANEN. EKEQ HAMERAXSH LINEL ZIJEL SIREH HARGEL MEKS MYUSIS EV HAVATACNUM EM BOLORIS KYANQN EL LAV KLINI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: