6 միլիոներորդ անգամ «Ա1+» կայքի այցելուն դիտեց մեր տեսանյութը :
6 միլիոն դիտում, ի հեճուկս նրանց, ովքեր զրկեցին «Ա1+» -ը եթերից, ի հեճուկս նրանց, ովքեր ամեն ինչ արեցին` 8 տարի «Ա1+» -ը եթերից հեռու պահելու համար, ի հեճուկս նրանց, ովքեր հիմա գլուխ են կոտրում, ի՞նչ անել, էլ ի՞նչ օրենք գրել` «Ա1+» -ին հաճախականություն չտրամադրելու համար :
6 միլիոն “click” ընդամենը 2 տարում:
Դեռևս 2005-ին «Ա1+»-ն սկսեց իր կայքում տեղադրել տեսանյութեր` ի լրացումն հոդվածների ու տեղեկատվական նյութերի :
Սակայն հայաստանյան ինտերնետ պրովայդերները պարզապես չկարողացան տեխնիկապես ապահովել այցելուների մեծ « հոսքը »: Այն ժամանակ նրանք ուղղակի խոստովանեցին. «Դուք մեկ օրում այնքան traffic եք ստեղծում, որքան մեր բոլոր հաճախորդները` մեկ տարում» ,- և սահմանափակումներ դրեցին, այնպես, որ ոչ բոլորը կարող էին դիտել մեր տեսանյութերը:
Այդ պատճառով 2008 թվականի հունվարի Ա1+-ն իր տեսանյութերը տեղադրեց համացանցի youtube.com էջում. Առաջին հաղորդումները, որ հնարավորություն ունեցան դիտելու youtube-ի այցելուները, ՀՀ նախագահի թեկնածուներին նվիրված Ա1+-ի պատրաստած հաղորդումներին էին, որոնք անմիջապես այնպիսի հետաքրքրություն առաջացրեցին համացանցի այցելուների մոտ, որ ընդամենը 2 շաբաթ անց youtube.com-ը գրանցեց Ա1+-ը, որպես իր գործընկեր ` համապատասխան արտոնություններով:
Your account is in good standing – պարբերաբար տեղեկացնում է մեզ youtube-ն, ինտերնետային լեզվից թարգմանած, սա նշանակում է. ՙՁեր գործերը լավ են՚, այսինքն այցելությունները շատ են: Եվ որպես արդյունք` այցելուների թվով աշխարհի 100 լրատվական կայքերի մեջ հաճախ Ա1+-ը 15-50–րդ տեղերում է, այս թիվը փոփոխվում է օրվա և նույնիսկ ժամի ընթացքում :
Արդեն 8 տարի է Ա1+-ը եթերում չէ, սակայն միևնույնն է, մնում է իրադարձությունների հորձանուտում, մեր տեսացիկները միշտ ամենակարևոր կետերում են, մեր լրագրողները լուսաբանում են կարևորագույնը, մեր ընթերցողը ոչ միայն կարդում, այլև դիտում է մեր տեսանյութերը :
Ա1+-ը մեր պաշտոնյաները համարեցին ՙթույլիկ՚ հեռուստաընկերություն, սակայն փաստն այն է, որ այսօր աշխարհի մի շարք ամենաառաջատար լրատվական գործակալությունները համագործակցում են Ա1+-ի հետ.հենց հեռուստանորությունների ոլորտում :
Ա1+-ը լիովին օգտագործում է youtube-ի ընձեռած հնարավորություննրը :
Մենք կարող ենք տեղադրել ցանկացած տևողության տեսանյութեր, գովազդներ:
Բացի օպերատորներից, Ա1+-ում իրենց մոբիլ-տեսախցիկներով նկարահանում են նաև լրագրողները, այդ նյութերը նույնպես տեղադրվում են ինտերնետում :
Նախկինում Ա1+-ի լրագրողները որևէ հարցազրույց, մեկնաբանություն նկարահանելու համար այս կամ այն չինովնիկին ու պաշտոնյային երկար-բարակ համոզում էին, չէ՞ որ, երբ եթերային հաճախաականություն չունես, քեզ այլ կերպ են նայում, իսկ այսօր նույն մարդիկ իրենք են շտապում մեկնաբանություն տալ…ինտերնետային տեսանյութերի համար :
Ա1+-ը տեղադրում է մշակութային, երաժշտական ու վավերագրական ֆիլմեր, սեփական արտադրության, ինչը նույնպես լավ արձագանք է գտնում :
Շատ հաճախ Ա1+-ի նյութերը ուղղակիորեն օգնում են մեր հայրենակիցներին. տեսանյութն այնպիսի ազդեցություն է ունենում, որ աշխարհի տարբեր երկրներից դիտողները պատրաստակամություն են հայտնում օգնել հերոսներին:
6 միլիոներորդ անգամ Ա1+-ի այցելուն “click” է անում` դիտելու Ա1+-ի տեսանյութը :
Այսքանին մնում է ավելացնել. ՙԴիտեք մեզ, ճանաչեք ձեզ՚ :
Հ.Գ. Բայց մենք կցանկանայինք լսել Ձեր կարծիքը, ինչ տեսանյութեր կցանկանայիք դիտել???
Ավելին, մենք կցանկանայինք, որպեսզի դուք ավելի ակտիվ լինեք, եթե որեւէ անսովոր եւ կամ հետաքրքիր դեպքի եք ականատես եղել, նկարահանեք թեկուզ հեռախոսով,կամ ֆոտո, կամ վիդեո, ուղարկեք մեզ էլեկտրոնային նամակով, մենք անպայման կանդրադառնանք Ձեր բարձրացրած թեմային:
Առավել հաջողված տեսանյութը եւ կամ ֆոտոն կարժանանա Ա1+-ի հատուկ մրցանակին: Ընտրությունը կանեք եւ դուք եւ Ա1+ի ադմինիստրացիան: Այնպես որ, սպասում ենք …..
a1plus@a1plus.am
Եվս մեկ ապացույց այն բանի, որ հասարակությունը կարիք ունի անաչառ ու անկողմնապահ լրատվության: Այդպես էլ սպասում էինք: Հուսամ շուտով Հայաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան դիտել սիրելի Ա1-ը: Շնորհավորում եմ:
apreq shat lav lurereq texadrum te Youtuabum, te dzer saytum
Shnorhavorum em A1+in 6 million clickeri kapakcutyamb. Apacucum eq vor brnutyan ev anardarutyan dem payqar misht el hnaravor e.
Mek xndranq – pordzeq iskapes anachar linel, vorovhetev mek-mek aynpisi tpavorutyun e stexcvum vor koxmnakal kerpov eq norutyunnery artahaytum, namanavand erb dranq verabervum en ynddimutyan ararqnerin. Es el nerka ishxanutyany dem em, sakayn anacharutyuny amenakarevor paymann e lratvutyan bnagavarum!
Mek angam evs shnorhavor!
Շատ ուրախ եմ և ‘ձեր, և ‘մեր համար:
Իրոք շատ տպավորիչ թվեր են:
Անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել դրանք, որ կապուղիների սպասվող մրցույթում այս առավելությունը դրվի բոլորի աչքի առջև:
bravoo A1 + 🙂 duq lavaguynn eq
Ուզում եմ խնդրել Ա1+ ից, որ հեռու մնան ԼՏՊ ՏԱԿԱՆՔԻՑ և ՀՀՇՆԵՐԻՑ: Դրանք ՔԱՂՔԱԿԱՆ ՍԻՖԻԼԻՍՏՆԵՐ ԵՆ:
Ա1+, եթե ցանկանում եք իրոք լինել լրատվամիջոց ԴԱԴԱՐԵՔ ԼՏՊ ՏԱԿԱՆՔԻ և ՀՀՇՆԵՐԻ ԽՈՍԱՓՈՑԸ ԼԻՆԵԼՈՒՑ: Վստահ եմ, որ իրեն նույնիսկ քիչ ի շատէ հարգող մարդը ընհանրապես և հայ մարդը հատկապես ԶԶՎՈՒՄ Է ԼՏՊ-ԻՑ ՈՒ ՆՐԱ ՀՀՇՆԵՐԻՆ-ՀԱԿԵՐԻՑ և ԻՐԵՆ ՀԱԳՈՂ ԼՐԱՏՊՎԱՄԻՋՈՆՑՆ ԷԼ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱ ԼՏՊ -Ի ՈՒ ՀՀՇՆԵՐԻ ԳՈՎԵՐՔԸ: ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ՄՈՒԼՏ ԿԼԻՊՈՒՄ ՆՇՎԱԾԸ ՃԻՇՏ Է: ՈՉ ԹԵ Ա1+ ԱՅԼ Բ1+……
Շուտով կվերադառնաք եթեր կունենաք 3 միլիոն ունկնդիր օրական.
Որովհետև այդ դեպքում էլ որ հիմարնա դիտելու էն մնացած անկապ` ժամանակին արմենչիկական, հետո վիկտորական, հիմա էլ հասմիկական ապուշ լրատվություններ տվող ալիքները…
Օրը` 8.300 մարդ:
Levon Ter-Petrosyani cavov tarapoxner@ tox diten H-1! Isk A1+-@ ir mshtakan unkndirnerin lriv bavararum e!
Բռավո, շնորհավորում եմ: Ձեր նպատակամղված և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի աշխատանքը ցույց է տալիս, որ մենք թևակոխում ենք հասարակության զարգացման նոր փուլ, որտեղ նորագույն տեխնիկական միջոցների կիրառումը կարողանում է չեզոքացնել իշխանական լծակների անազնիվ բանեցումը: Մինչ նոր հանդիպում հեռուստատեսային եթերում:
Հ.Գ. Կոչ և խնդրանք. Մեր հաջողությունների ամենակարճ ճանապարհը անցնում հանրակրթական դպրոցով: Ավելի շատ լուսաբանեք…
Միանում եմ Ա1+ ուղղված շնորհավորանքներին։ Նրա ունկնդիրները շատ լավ են հիշում 2008 թվի մարտ ամիսը, երբ ՙօդ՚ չկար շնչելու։ Ա1+ մեր միակ հնարավորությունն էր շփվելու։
Հերիքնազը շատ կիրթ ու զուսպ պատասխանեց Արմենին։ Ամեն դեպքում ԶԼՄ պետք է դավանի որևէ արժեհամակարգ։ Օրինակ ֆաշիստական թերթը, բնականաբար, կլուսաբանի և կտարածի համապատասխան տեսակետներ։ Եվ բոլորովին կարիք չկա Ա1+ ին համոզել, որ բոլորին դուր գա։ Այդպիսի բան կյանքում չի լինում։ Կարդացեք և իմացեք թե ուրիշ ինչ տեսակետներ, ցանկություններ կան հասարակության որակի կամ զարգացման մասին, բացի ՁԵՐ պատկերացրածից։ Առողջ եղեք Ա1+ աշխատակիցներ և ուկնդիրներ։
Armen-ի նմաններին
Կարոտ մնացինք, մի հատ կիրթ, լայնախոհ, գրագետ մարդ չտեսանք ընդդիմության հակառակորդների մեջ…
Էս բլոգում էլ մուտիլովշիկների պակաս չի զգացվում:
Հոդվածների, տեղեկատվական նյութերի ու տեսանյութերի առումով, կարծում եմ ամեն ինչ շատ լավ է, բայց կուզենայի, որ Ա1-ում փորձեին ուժեղացնել նաև բլոգը: Իհարկե ով ուզում գրում է, բայց կարելի է ավելի շատ ուշադրություն դարձնել բլոգում Ադմինի կողմից ներկայացվող նյութերին /երբեմն դրանք իրադարձություններից ետ են ընկնում/, ինչպես նաև մեսիջների մակարդակին: Տգեղ, անգրագետ, պրովակացիոն, դիմացինին հունից հանելու նպատակով գրված մեկնաբանություններով հիմնականում աչքի են ընկնում ռեժիմի սպասարկուները, բայց Ադմինը պիտի ուշադիր լինի, որ նմանները չմղեն մարդկանց իրենց իսկ լեզվով դրանց պատասխանելու երբեմն անդիմադրելի ցանկությունը բավարարելուն: Չե որ ինչ-որ չափով այդ ամենը նույնպես Ա1-ի դեմքն է: Մի խոսքով երբեմն տպավորությունն այնպիսին է, որ բլոգը անտեսվում է Ա1-ի կողմից:
Օրինակ “սիֆիլիստ” գրողին կարելի է պատասխանել ոչ իր ոճով, բայց ավելի ազդեցիկ ու առանց հայհոյանքների և միշտ պետք է հիշել, որ նմանները ամենից շատ վախենում են գրագիտությունից ու առողջ դատողությունից:
Hamazayn em Armen-i het.
Grigor hamadzayn naev (sifilisT) barin??? Angragitutyun@ artahayteluc petq e hamardzak linel!!! bravo
@ndimutyun@ shans chuni LTP-i het, petke nor teknazu @ntrel!!!
armenerin!- 98 tvakanic minc ors jogovurdin tegekatvakan terori ek entarkel,hima el vaxic taknert ek lcel,vor jogovurd@ A1+i mijocov gone mi pokr obektiv tegekatvutyun a stanum????? cer lktiutyunn u cinizm@ sahman cuni.
A1+ jan! lave ush , qan aveli ush ……senc te @nenc , du kstanas qo eter@ , et harcum lavates em , du mez eterum shaaaaaaat es petq , menak te du el hankar& chpoxves, misht mnas ankoxmnakal .
system of down xmbin 5 amsum nayel en 42 000 000 mard patkeracnum eq?
Ցեեեեեեեեեեեեենտրա Ա1+ Ջաաաաաաաաաաան.
Մի դիտողություն այս բլոգում գրառում թողնող հաճախողներին…
Տղեք դուք որ մտնում եք բլոգ, թեման չեք կարդում…
Ինչ կապ ունի ձեր արծածաց ընդիմություն, իշխանություն, ԼՏՊ կամ Սերժը Ա1+-ի վերջին 2 տարվա 6 միլ. դիտողներին նվիրված թեմայով բացված այս բլոգը.
Հո դուք անգրագետ չեք գոնե կարդացեք ինչ թեմայով ինչ բլոգ եք մտնում.
Երևի դպրոցի փոխարեն փողոց եք հաճախել այդ իսկ պատճառով էլ կարդալ չեք սովորել……
Ես համաձայն եմ Արթուրի հետ, ով ինչ ուզում, որտեղ ուզում գրում է, ինձ ուղղակի մի բանն է զարմացնում ` ինչու են հրապարակում նման մեկնաբանությունները, չէ որ ադմինիստրացիան կարող է արգելապակել դրանք:
Arturin!-graget jan ete Hayastanum herustatesutyun@ gone 1% azatutyun unenar? A1+-i ver@ nsvac sayt@ 2 tarum 6 mard el cer hacaxi vorovhetev irenc hetakrkrog harceri patasxan@ kstanayin herustatesutyunic, sa a knnarkman nyut@ voc te A1+jan ko cav@ tanem@…, heto el lav klini kamuflyast hanes, te ce armener@ parz a ovker en, im tesakn el parz a ovker enk, bayc ko tesak@ kamuflyasi tak a u hacax mardkanc molorutyan mec a gcum,hanek kamuflyasnert vor amen inc parz lini
This is one of your best achievement. Wish you all the best!!!!
Inchy chi erevum???
lav amot e,dashnaknern yerb en yegel ishkanutun,2-3nakararov ishkanutun ches,yev hayhoyelov @ndimutun.levon-robert-serg nun mtaselakerb unen nerkin harseri shurg,serg-levon nun motesumnern artakin kaganutian masin.