Այսօր առավոտյան ժամը 12-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց “Մարտի 1-ի” գործից անջատված մասով` “7-ի գործով” դատավարությունը եւ արդեն դատարանի հարակից տարածքում սկսվեցին զանգվածային ակցիաները: Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը մեղադրվում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու համար: Դատարանում են ընդդիմության առաջնորդներից ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլոք:
Ինքս արդեն բազմաթիվ կանխատեսումներ լսել եմ դատավարությունների ելքի, համաներման հավանական տարբերակների մասին եւ գիտեմ բազմաթիվ տարբերակներ դեռ կարող են հնչել: Իսկ դուք ինչ եք մտածում, ինչպիսի ելք կունենա այս գործընթացը?