Ֆուտբոլում պարտվեցինք, բայց դե “բարոյական հաղթանակը” կա ու կա…

6 09 2008

Այս խաղը կարող էր սովորական ֆուտբոլային հանդիպում լինել՝ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի սովորական հանդիպումներից մեկը։ Բայց խաղին կարեւոր աշխարհաքաղաքական, ընդհուպ մինչեւ պատմական նշանակություն տրվեց, երեւի որ այդքան շուքով էլ պարտություն կրենք։ Ով գիտի։ Եթե անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության համար սա նպաստավոր լինի, եթե անգամ մի երկու կարեւոր խարհրդականներ ավելի շատ դրական կողմեր գտնեն այս «միուսներում», բայց ինքներս մեր առաջ անկեղծ պիտի լինենք գոնե մի քանի հարցում։

Այն, որ Հայաստանում ֆուտբոլը, ապա հայ ֆուտբոլասերին մարզադաշտ բերելը պետք է սպասի եւս մի 10-15 տարի։ Այն, որ եթե անգամ որոշակի դիվանագիտական հարաբերություններ սկսեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ապա վերջիններս սկսելու են հայկական կողմի համար պարտվողի հոգեբանական բարդույդով/հավատացեք, անգամ դիվանագիտության մեջ նման սինդրոմ կա/։ «Այն»-եչը շատ կարող են լինել, բայց ամենատխուր տեսարանը «Հայաստան» վանկարկող բազմահազարանոց մարզադաշտը միատարած լռությամբ լքող մարդկանց դեմքերն էր։ Իրոք հիասթափությունեը մեծ էր։ Read the rest of this entry »





Տարվա ամեասպասված հանդիպմանը հաշված ժամեր են մնացել…

5 09 2008

Երբեք հայերը ավելի մասսայական “ֆուտբոլասերամանիայով” ու ճկուն դիվանագիտական-վերլուծական կարողություններով չէին փայլել, ինչպես վերջին մի քանի ամիսներին, երբ ամենուր միայն Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղն է քննարկվում։ Այսօր համալսարանում կենտրոնական մուտքի աստիճանների մոտ մի փոքր ամբողի խցանում էր ու այդ թոհուբոհի մեջ հասցրեցի ականատես լինել, թե ինչպես երկու պրոֆեսոր վիճեցին ու իրար վրա մատ թափ տվեցին Հայաստանի ֆուտբոլային դիվանագիտության շուրջ։ Նախօրեին էլ նման մի տեսարանի ականատես եղա փողոցային առեւտրական երկու կանանց “բանավեճի” արդյունքում։ Ու չնայած ոչ ոք դեռ հաստակ չի կարող կանխատեսել այս ֆուտբոլային արդյունքը, բայց կարելի է հստակ “սահմանել”, որ սա պատմական խաղ է լինելու այս սերունդի երիտասարդները իրենց թոռներին պատմելու այդ մասին, ճիշտ այնպես , ինչպես հին ԽՍՀՄ-ական սերունդը Արարատ 73-ի մասին, միայն ուրիշ երանգներով ու “դիվանագիտությամբ”։

Ըստ որոշ տեսաբանների՝ Թուրաիայի նախագահը այնուամենայնիվ ընդունեց Հայաստանի հրավերը, որովհետեւ տարածաշրջանում այլեւս հետաքրքրությունը մեծ է, Անկարան կովկասյան խաղաղության երկխոսության պլաններ է մշակում, Եվրոպական Միություն մտնելու համար տոլերատտ եւ համերաշխ կեցվածք ընդունում։ Ու թեեւ Գյուլը գալիս է զրահապատ մեքենաներով ու դիպուկահարներով, փոխադարձ վստահության մթոնլորտը այնքան էլ խոսուն չէ /միջազգային հանրության, քաղաքական կուսակցությունների ու անհատների, շահարկումների եւ մեկնաբանությունների տեսանկյունից/, բայց խաղը կկայանա այնուամենայնիվ, ինչ էլ լինի։ Read the rest of this entry »





Նոր “սեզոն”, նոր կրքեր…

1 09 2008

Երբ գալիս է սեպտեմբերը… Շնորհավորելով ձեզ աշնան առաջին օրվա եւ նոր ուսումնական տարի մտնելու առթիվ, ձեր թույլտվությամբ ամփոփենք նաեւ նախորդ` օգոստոս ամսվա հասարակական-քաղաքական կուրսը մեր երկրում: Այսպես, վրաց-օսական պատերազմը եւ ռուս-վրացական փոխադարձ նախահարձակ հարաբերությունները եւ լարված իրավիճակը մեր հարեւան երկրում եկավ ցույց տալու Հայաստանի ոչ այնքան կայուն տնտեսական իրավիճակը: Միեւնույն ժամանակ աշխարհը գործնականորեն ապացուցեց, որ հետաքրքրված է Հարավկովկասով եւ իսկ Ռուսական իր գերիշխող դերը տարածաշրջանում չի զիջի եւ ոչ մի եվրոպական իրավունքի կամ նախադեպի, առավել եւս ԱՄՆ նավթային հավակնություններին:

Ապա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային կրքերի եւ քաղաքական շահարկումների ալիքը ամբողջությամբ փակեց ներքաղաքական բազմաթիվ իրադարձությունների կարեւորությունը: Կառավարության հարկային բարեփոխումները, հարկային-մաքսային վարչարարությունն ու ՀԴՄ-ների համակարգի անցումը, ապա ամենատպավորիչ` նախագահի “մատ թափտալու արարողությունը” նվազագույնը գոնե կառավարության աշխատելու պատրանք ստեղծեցին, ինչը արդեն լավ է: Իսկ ահա Սևանա լճից մինչև 360 մլն խմ ջրի բացթողումների ավելացման մասին ընդունված որոշումը վերջնականորեն զայրացրեց բնապահպանական ՀԿ-ներին, որոնք վերջինս որակեցին որպես նախագիծը հոգուտ մի խումբ հարուստ մարդկանց քոթեջներն ու հյուրանոցները ջրի տակ մնալու վտանգից փրկելու նախագիծ: Read the rest of this entry »





Հայաստան-Թուրքիա. ինչ կլինի հետո?

21 08 2008

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն քիչ առաջ “Հրազդան” մարզադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Թուրքիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ:15 հազար հանդիսականների աջակցության ներքո հայ երիտասարդներն իրենց լավագույն հանդիպումներից մեկը անցկացրին, եթե ոչ լավագույնը: Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստները ստեղծելով մի քանի ռեալ գոլային պահեր, այդպես էլ չկարողացան բացել հաշիվը: Իսկ ահա թուրքերը, 66-րդ րոպեին օգտվելով մեր թիմի պաշտպանների կոպիտ սխալից առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Դուրակը:

Թվում էր ընդունած գոլից հետո Վարուժան Սուքիասյանի սաները կորցրին հաղթելու հնարավորությունը, սակայն հայ ֆուտբոլիստներին խաղավերջում հաջողվեց կատարել անհնարինը: Նախ, 89-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Կառլեն Մկրտչյանը հավասարացրեց հաշիվը: Ստանալով հոգեբանական առավելություն, Հայաստանի ընտրանին նետվեց առաջ, եւ մրցավարի ավելացրած ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը 2-րդ անգամ գրավեց թուրքերի դարպասը: Այս գոլից հետո “Հրազդան” մարզադաշտ եկած հազարավոր ֆուտբոլասերները հայտնվեցին ցնծության մեջ եւ հանդիպման ավարտից հետո “Հա-յա-ստան” վանկարկելով սկսեցին տոնել հաղթանակը մարզադաշտի մերձակա փողոցներում: Այս հաղթանակից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը “Եվրո-2009”-ի ընտրական 2-րդ խմբում 10 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը: Read the rest of this entry »