“Օրենք “Ա1+”-ը չբացելու մասին”

9 09 2008

Սա օրենք է ՚Ա1+ՙ եւ ՚Նոյան տապանՙ հեռուստաընկերություններին հեռարձակման կապուղի չտրամադրելու մասինՙ,-այսօր ՚Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինՙ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 4-ի առավոտյան, երբ նախատեսված էր ԱԺ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի հերթական նիստը, ԱԺ է բերել սույն օրենքի նախագիծը, իսկ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եկել էր օրինագիծը պատգամավորների դատին հանձնելու:

Հանձնաժողովի նախագահի այդ ժամանակ պաշտոնակատար Նաիրա Զոհրաբյանը մերժել է օրինագիծը քննարկել` նշելով, որ պատգամավորները ծանոթ չեն ներկայացվող օրինագծին եւ իրենք պարտավոր չեն քննարկել եւ եզրակացություն տալ Ներսես Երիցյանի թեկուզեւ շատ լավ ներկայացրած օրինագծին:
“Կառավարությունը պատշաճ կարգով չի ներկայացրել, եւ ես մերժել եմ այդ օրինագծի քննարկումըՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց Նաիրա Զոհրաբյանը: Այսօր եւ նա եւ հանձնաժողովի նորընտիր նախագահ Արմեն Աշոտյանը բավականին սուր հարցադրումներ արեցին Երիցյանին, իսկ Աշոտյանն իր հարցերը հնչեցնելուց եւ պատասխանները լսելուց հետո դուրս եկավ դահլիճից եւ այդ հարցի քննարկման ժամանակ այեւես չվերադարձավ դահլիճ: Read the rest of this entry »