Լարված դրությունը Հարավկովկասում շարունակում է մնալ վերջին օրերի ամենակարեւոր թեման եւ միջազգային հանրությունը շունչները պահած սպասում է հետագա զարգացումներին: Ու հենց այդ զարգացումների դիպլոմատիկ, բանակցային եւ այլ ձեւաչափի վճռորոշ հանդիպումներից զատ որոշ գնահատականներով այս պատերազմում բախտորոշ դերը ինֆորմացիոն քաղաքականությանն է ու կողմերը շարունակում են ինֆորմացիոն հարձակումները ողջ ուժով: Գնատահականներից մեկում պաշտոնական Թբիլիսին գրագետ PR քաղաքականություն է վարում, մինչ մեկ այլ աղբյուր հիշեցնում է մեզ Google-ի “հակավրացական” քաղաքականության մասին, հետո նաեւ ռուսական պրոպոգանդիստական ինֆորմացիոն քաղաքականության մասին: Այս օրերին բլոգինգը Վրաստանում նորաձեւ է, իսկ հակերային հարձակումները արդեն սովորական են դարձել:
Միեւնույն ժամանակ, եթե նախորդ շաբաթ դեռ քննարկում էինք վրաց-օսական պատերազմի իրական պատճառները, ապա այս շաբաթ հատկանշական է “հետեւանքների” եւ դիվանագիտական քայլերի քննարկումը: Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթվա”Ա1+”-ի բլոգի հարցման/Որն է վրաց-օսական պատերազմի հրահրման իրական պատճառը?/ արդյունքները ըստ այսօրվա տվյալների ցույց են տալիս, որ բլոգի ընթերցողների կարծիքները բաժանվել են երկու հիմնական մասերի` 22 տոկոսը կարծում է, որ պատերազմի իրական պատճառը Ռուսաստանի կովկասյան հավակնություններն են, մյուս 22 տոկոսը կարծում է, որ տատճառը Վրաստանի ՆԱՏՕ մտնելու հավակնություններն են: Ըստ ընթերցողների 19 տոկոսի կարծիքի պատերազմի հրահրման պատճառը իջազգային կառույցների շահախնդիր քաղաքականությանն ու ԱՄՆ-ի նավթային տիրապետությանը հասնելու ծրագիրն է, 15 տոկոսը կարծում է նաեւ պատճառը նաեւ վրաց ժողովրդի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումն է: Հետաքրքիր է, որ ոչ մի մասնակից չի քվերակել “օսեթ ժողովրդի ազատագրական մղումի” օգտին, իսկ 4 տոկոսը այլ պատճառներ է տեսնում: Read the rest of this entry »