Հետընտրական զարգացումների մասին քննարկումների մեր հերթական հյուրը քաղաքական PR տեխնոլոգ Արմեն Բադալյանն է, ով կբացահայտի այս ընտրությունների հաջողված կամ ձախողված տեխնոլոգիական մոտեցումները եւ կանխատեսումներ կանի հետագա զարգացումներից: Ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը` հունիսի 12-ը, ժամը 12:00-ին, իսկ ժամը 13:00-ին լսեք նրա պատասխանները մեր ուղիղ աուդիո եթերում` սեղմելով այստեղ:
Ուղղեք ձեր հարցերը Արմեն Բադալյանին
11 06 2009Comments : 18 Comments »
Tags: Արմեն Բադալյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Ընտրություններ, քաղաքական PR, օն-լայն հարցազրույց
Categories : Հայտարարություն, Հասարակություն, Նորություններ, Վերլուծություն, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Օն-լայն հարցազրույցներ, Բլոգինգ, Բռնություն, Երեւան, Ընդդիմություն
Ամալյա Կոստանյան. “Ի վերջո, կին օլիգարխներ չունենք”…
10 06 2009Դիանա Մ.-Դուք բավականին սուր գնահատականներ տվեցիք Երեւանի ավագանու ընտրություններին: Արդյոք դրանք անցկացված ընտրություններից ամենավատն էին եւ ինչով էր որակապես ըարբերվում 2008-ի նախագահական ընտրություններից:
Քանի որ մենք դիտորդական առաելություն սկսել ենք իրականացնել միայն անցած տարվանից, ես չեմ կարող եզրակացություններ անել անցյալ ընտրություններից որպես դիտորդ, բայց 2003 թվականից մենք դիտարկել ենք քարոզարշավի ֆինանսավորումը: Այն, ինչի մենք ականատես եղանք, ինձ ստիպում է ասել, որ նման խայտառակություն մենք չենք տեսել դեռ: Չեմ բառացում, որ նման խայտառակություններ եղել են այս բոլոր տարիների ընթացքում, պարզապես մենք ականատես չենք եղել: Տեխնոլոգիաները զարգացել են, կեղծման մեթոդները փոխվել են, բայց երեւի 8-րդ ընտրատարածքի յուրահատկությունը այն էր, որ բացահայտորեն էին խախտում: Այսինքն, տեխնոլոգիաներ, իհարկե, կիրառում էին, բայց այնքան ցինիկ էին, որ չէին էլ ուզում դիտորդներից որեւէ բան թակցնել: Բացահայտ քննարկում էին` ինչ տոկոսների շուրջ են պայմանավորվել կուսակցությունները, բացահայտ լցոնում էր, բացահայտ կուտակումներ, բացահայտ սպառնալիքներ, ահաբեկում եւ նույնիսկ դիտորդների կաշառք էին առաջարկում: Նորություն էր նաեւ այն, որ բավականին մեծ թվով դիտորդներ էին գրանցվել եւ մեկ դեպք արձանագրվեց, երբ դիտորդն էլ լցոնում կատարում: Մենք զարմանում ենք նաեւ, որ քրեական գործերը հարուցվեցին ոչ այն ընտրատեղամասերում, որտեղ խայտառակ էին ընտրությունները: Read the rest of this entry »
Comments : 1 Comment »
Tags: Ամալյա Կոստանյան, օն-լայն հարցազրույց
Categories : ՀՅԴ դաշնակցություն, Հայտարարություն, Հասարակություն, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Քաղբանտարկյալներ, Օն-լայն հարցազրույցներ, Բռնություն, ԶԼՄ-ներ
Արթո Թունջբոյաջյանը պատասխանեց
2 03 2009Քաղաքացի (01:42:31) Բարեւ մեր շատ սիրելի Արտո: Ուզում եմ իմանալ` երբ ես Հայաստան գալու ու երբեւէ կգաս այստեղ մշտական բնակության: Հիմա որտեղ ես: Ինչ նոր ծրագրեր ես իրականացնում:
Հիմա Ամերիկայում եմ, Լոս Անջելեսում: “HUMAN ELEMENT” անունով ծրագիրն ենք անում /keybortis,Scott Kinsey, Bassist Matthew Garrison, Drums..Gary Novak/: Էդոր գործերով զբաղված եմ, ձայանգրվում ենք, մարտի վերջին պիտի վարջանա ծրագիրը: ANB-ի եւ իմ սոլո համերգները շարունակվում են, Հայաստանում չեմ հիմա: Գիտեմ` երբ կուգամ Երեւան… Բայց էդտեղ ապրել դժվար կլինի, ադոր համար Զոլաքար տուն սարքում էի, հիմա կանգնեցինք… Երբ հարմար եւ ճիշտ ժամանակը պիտի շարունակեմ տունս սարքելը վերջացնել: Հուսով եմ իմ կյանքում ամեն ինչ նորմալ լինի ու այդ ժամ անշուշտ կապրեմ Հայաստանում:
Դավիթ Մուրադյան (17:19:00): Բարեւ սիրոլի Արթո ջան: Ես ուզում եմ իմանալ, թե ե՞րբ եք Հայաստանի ուկնկդիրներին ներկայացնելու Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ալբոմը; Ես գիտեմ, որ գրեթե պատրաստ է թողարկման նաեւ Հայկական նավատորմի նվագախմբի նոր ալբոմը; Իսկ այդ ալբո՞մը երբ եք ներկայացնելու, անհամբեր սպասում ենք, շատ անհամբեր:
Բարեւ Դավիթ ջան: CD-ի անունը “Ատելության դեմ ենք մենք” է: CD-ն երկուշաբթի դուրս եկավ Ստամբուլում, բայց 2 տարի պրոբլեմ ունեինք, մինակ Հրանտի երգի մասին չի խոսքը: “Ապուշ” անունով մի երգ ունեմ, էդի թուրքիայի կառավարությունը չթողեց, երգը դուրս հանինք, որովհետեւ ցեղասպանություան մասին բառեր կար: ANB-ի CD-ն 1-ին անգամ 2 ամսից դուրս կգա: Read the rest of this entry »
Comments : 4 Comments »
Tags: Armenian Navy Bend, Arto, ԱՄՆ, Արթո Թունչբոյաջյան, Թուրքիա, Լոս Անջելես, օն-լայն հարցազրույց
Categories : Հայտարարություն, Հայրենիք, Հասարակություն, Նորություններ, Օն-լայն հարցազրույցներ, Արթո Թունչբոյաջյան, Բլոգինգ