Եվս մեկ ընտրություններ ավարտվեցին ընտրախախտումների նկատմամբ “կրեատիվ” ու աննախադեպ մոտեցումներով, ընդ որում այդ մոտեցումների արդյունքները դրսեւորվեցին ընտրական գործընթացներում մինչեւ այս լրագրողների նկատմամբ ամենամեծ թվով բռնարարքներով: Եվ այսպես, ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների այսօր վաղ առավոտյան հրապարակված` քվեները բաշխվել են հետեւայալ կերպ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը /47,39 տոկոս/, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը /22,71 տոկոս/ եւ Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքը /17,41 տոկոս/: Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները չեն հաղթահարել նվազագույն շեմը: “Օրինաց երկիր” կուսակցություն ստացել է քվեների՝ 5,22 տոկոսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 4,65 տոկոսը, Ժողովրդական կուսակցությունը՝ 2,14 տոկոսը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 0,49 տոկոս։ Read the rest of this entry »
Ստացվեց ինչպես միշտ կամ Բեգլարյան քաղաքապետ…
1 06 2009Comments : 90 Comments »
Tags: ՀՀԿ, ՀԱՍԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ, ԺԿ
Categories : ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ
Քարոզարշավը թեժ է լինելո՞ւ
4 05 2009Արդեն 3 օր է, ինչ պաշտոնապես մեկնարկել է Երեւանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Կուսակցությունները սկսել են հանդիպումները ընտրողների հետ, քաղաքական գովազդները, հավաքներն ու այլ քարոզչական միջոցառումներ: Այս ընտրությունների “նորահայտնությունը” ընտրական ԿԸՀ`անհատների հաշվառման եւ ընտրություններին մասնակցության հնարավորությունն է, ինչը կուսակցությունների, ընդհուպ մինչեւ Տիգրան Կարապետյանի դժգոհությունն է առաջացրել եւ նա որոշումը վիճարկել է Վարչական դատարանում: Կարեւոր “նորահայտություն” է նաեւ Արդարադատության նախարարի նախաձեռնությանը` “կուսակցություններին խոստումներով ու փող բաժանելու մեթոդներով” գործելը արգելող: Ի վերջո կուսակցությունների ներկայացվածությունը համամասնական ցուցակը գլխավորողների նման տեսքով արդեն իսկ ինտրիգային ու լարված քարոզարշավ է խոստանում: Read the rest of this entry »
Comments : 44 Comments »
Tags: ՀՅԴ, Հարություն Քուշքյան, Հեղինե Բիշարյան, ՀԱՍԿ, ՀԱԿ, Տիգրան Կարապետյան, Քարոզարշավ, ՕԵԿ, Արծվիկ Մինասյան, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան
Categories : Հայտարարություն, Հասարակություն, Նշանավոր օրեր, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Քարոզարշավ, Բլոգինգ
Երեւանի ՏԻՄ ընտրություններ. ընդդիմությունը ռեւա՞նշ է վերցնում
23 03 2009ԿԸՀ սահմանված ժամանակացույցով Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցին Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, Օրինաց երկիրը, Հանրապետականը, Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը: Խորհրդարանական “Ժառանգություն” խմբակցությունը որոշում կայացրեց չմասնակցել ընտրություններին, այնինչ մինչեւ երեկ դեռ քննարկվում էր ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով կամ առանձին հանդես գալու տարբերակը: Ընդդիմության կամ կոալիցիայի իրական կամ թվացյալ առանձին հանդես գալու հանգամանքը, քաղաքական ենթատեքստերը ամենաանկանխատեսելին են դարձում: Սակայն, ակնհայտ է, որ Երեւանի ընտրված քաղաքապետը այլեւս երկրի առանցքային քաղաքական պատասխանատու պաշտոններից մեկն է լինելու եւ պատահականություններ ենթատեքստերում լինել չեն կարող:
Ըստ ամենայնի, այս ընտրություններով գործող իշխանությունները երկու հավանական ելքերով հնարավորություն ունեն կամ լեգիտիմացնելու իրենց ռեժիմը եւ երկրի ղեկավարման պատասխանատվությունը կիսելու ընդդիմության հետ, կամ ամեն գնով կառչելու երկրի ղեկավարման առանցքային պաշտոններից մեկը եւս սեփական հսկողության տիրույթում պահելու հնարավորությունից: Մասնակցության հայտ ներկայացրած մյուս կուսակցությունների հանդեպ արդար լինելու համար արժի նշել, որ պետք չէ բացառել որեւէ այլ ելք այս ընտրությունների համար: Համենայն դեպս գոնե հիմա այդքան էլ պարզ չէ ինչու է կոալիցիան իրարից ձայներ խլում եւ ինչ պայմանավորվածություններ կան հակադիր եւ միեւնույն հարթություններում: Եթե կոալիցիոն կուսակցությունների մասնակցությունը “արդարության” իմիտացիայի համար է, ուրեմն ՀՀԿ-ն սեփական գործելաոճի չափազանց ռիսկային ուղի է ընտրել: Read the rest of this entry »
Comments : 132 Comments »
Tags: ՀՀԿ, Հարություն Քուշկյան, Հեղինե Բիշարյան, ՀԱԿ, Տարոն Մարգարյան, Տիգրան Կարապետյան, ՕԵԿ, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Ժառանգություն, Լեւոն Տեր-Պետրոսյան
Categories : Հայ ազգային կոնգրես, Հասարակություն, ՏԻՄ ընտրություններ, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընդդիմություն, Ընտրություններ, Ժառանգություն, Լեւոն Տեր-Պետրոսյան