Հարգելի ընթերցողներ, հետընտրական զարգացումների մասին օն-լայն հարցազրույցների մեր հաջորդ հյուրը “Թրանսփարենսի ինթերնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանն է, ով պատրաստակամություն է հայտնել խոսելու ձեզ հետ եւ պատասխանելու ձեր հարցերին: Տեղեկացնենք, որ “Թրանսփերենսի ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնը դիտարկումներ է անցկացրել և՛ ընտրությունների օրը, և՛ նախընտրական շրջանում, ինչպես նաեւ հանդես է եկել համապատասխան զեկուցմամբ: Ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը` հունիսի 10 ժամը 14:00-ն, իսկ արդեն 14:30 լսեք հարցազրույցը ուղիղ եթերում`սեղմելով այստեղ:
Ուղղեք ձեր հարցերը Ամալյա Կոստանյանին
9 06 2009Comments : 15 Comments »
Tags: Քաղաքապետ, Ամալյա Կոստանյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Ընտրություններ, Թրանսփարենսի ինթերնեյշնլ, քաղաքականություն
Categories : Հայրենիք, Հասարակություն, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Քարոզարշավ, Օն-լայն հարցազրույցներ, Երեւան, Երեւանի քաղաքապետ, ԶԼՄ-ներ, Ընդդիմություն
Տիգրան Կարապետյան. «Ես օլիգարխ ընկեր չունեմ»
26 05 2009Դիանա Մ.-Պարոն Կարապետյան, ի՞նչու եք ուզում դառնալ քաղաքապետ:
Ուզում եմ լինել Երեւանի քաղաքապետ, ուրիշ քաղաքինը չեմ ուզում լինել, դուք դա պետք է ընդգծեիք: Հուսով եմ, որ իրավունք ունեմ, այն առումով, որ ծնվել եմ Երեւանում, Երեւանաբնակ եմ եւ շատ եմ սիրում Երեւանը:
Դիանա Մ.-Ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը:
Երեւանի քաղաքապետը պետք է լինի ազնիվ, Երեւանցիներին կամեցող, մաքուր ձեռքերով, պետք է ժողովրդի հետ ժողովրդական, այլ ժողովրդավարական վերաբերմունք ունենա:
Բլանշ-Ընտրվելու դեպքում որո՞նք են լիենելու ձեր առաջին 5 քայլերը:
Առաջին քայլը վստահություն ձեռք բերելն է, դա նշանակում է` օրինակ` հայտարարվում է ժողովրդին, որ բոլոր օրենքները պետք է միասին զննենք եւ եթե կա խնդիր, իսկ այդ խնդիրը կա, վերափոխելու որեւէ մի բան, որը հաճելի եւ ընդունելի լինի երեւանցիների կողմից, այդ հարցերը դնել ավագանիների առջեւ եւ իրենց օգնությամբ շտեկել այն տարօրինակությունները, որոնք այսօր կան:
Բլանշ-Պարոն Կարապետյան, մեր ընթերցողներից լրագրող 21-ը հարցնում է, հավանաբար քարոզարշավի ընթացքում ձեր հնչեցրածները ի նկատի ունենալով, ինչո՞ւ սեր, ի՞նչ եք կարծում, սերը քաղաքակա՞ն կատեգորիա է եւ հարցնում է, որ հնարավո՞ր է, որ ձեր ընտրվելուց հետո էրոտիկան համարվի գերակա ճյուղ:
Գուցե հարց տվողը էրոտիկայի մոլուցք ունի, բայց իմ ասած սերը հոգեւոր է, որը ի դեպ այսօր դաշտում ոչ մի քաղաքական գործիչ չունի: Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց հանդեպ սրված են, դա արտահայտվում է ի լուր աշխարհի, ես չէի ցանկանա, որ այդ ստրեսային վիճակում զարգանար երիտասարդությունը, որովհետեւ այդ ամենը կարող է մի քանի տարի տեւել եւ մարդիկ հենց այդ ագրեսիվ մոտեցումների վրա աճում են: Read the rest of this entry »
Comments : Leave a Comment »
Tags: Տիգրան Կարապետյան, Քաղաքապետ, Քարոզարշավ, ընդդիմություն, ընտրարշավ, իշխանություն, կենտրոնամետ, Երեւան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, ԺԿ
Categories : 7-ի գործ, Հակամարտություն, Հայտարարություն, Հանրահավաք, Հասարակություն, Միլիոնատերներ, Նորություններ, Սեր ու միայն սեր, Վերլուծություն, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Քարոզարշավ, Օն-լայն հարցազրույցներ, Բամբասանքներ, Բլոգինգ, Բռնություն, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, ԶԼՄ-ներ
Արծվիկ Մինասյանը կպատասխանի ձեր հարցերին
20 05 2009Աժ պատգամավոր, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր հարցերին: ՀՅԴ-ն հանդես է գալիս “Սա Երևանն է, այստեղ դու տանն ես” կարգախոսով եւ ընտրել է զանգվածային, թաղային և բակային հանդիպումների տարբերակը: Ծանոթացեք Արվիկ Մինասյանի կենսագրությանը, կուսակցության նախընտրական ծրագրին եւ քարոզարշավի`ՀՅԴ-ին վերաբերվող նորություններին հաջորդիվ:
Comments : 28 Comments »
Tags: ՀՅԴ, Ռուբեն Հախվերդյան, Վահան Հովհաննիսյան, Քաղաքապետ, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Երեւան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ
Categories : ՀՅԴ դաշնակցություն, ՏԻՄ ընտրություններ, Օն-լայն հարցազրույցներ, Բլոգինգ, Երեւանի քաղաքապետ
“Լեւոն քաղաքապե՞տ”. ՀԱԿ ցուցակը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը
15 03 2009ՀԱԿ-ը հայտնում է, որ մարտի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ եւ որոշում է կայացվել, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը:
“Նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցեր: Քննարկման ընթացքում մասնակից կուսակցությունները հայտնել են այն կարծիքը, որ հաշվի առնելով Երեւան քաղաքի էական կշիռը երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում, այս ընտրություններն անհրաժեշտ է դիտարկել, որպես երկրում սահամանդրական կարգը վերականգնելու առանցքային փուլ: Նիստում ընդունված որոշման համաձայն Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի Երեւանի քաղաքի քաղաքապետի ընտրություններին: Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մեկ այլ որոշմամբ` Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները կենտրոնական գրասենյակին լիազորել են քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը` ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ Read the rest of this entry »
Comments : 401 Comments »
Tags: Հայ ազգային կոնգրես, ՀԱԿ, Քաղաքապետ, Երեւան, Ժառանգություն, Լեւոն Տեր-Պետրոսյան
Categories : Հայտարարություն, Հասարակություն, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընդդիմություն, Լեւոն Տեր-Պետրոսյան