94 տարվա լռությունը “կոտրվում” է հայ-թուրքական “համաձայնությա՞մբ”

24 04 2009

imgp2116

1915 թվականի հայերի դեմ կատարված ոճրագործությունը, որ տարիներ հետո միջազգային իրավունքի շրջանակներում գտավ իր ճշգրիտ ձեւակերպումը` ցեղասպանություն, 20-րդ դարի մարդկության ամենաողբերգական էջերից մեկն է: Այսօր, ինչպես ամեն տարի 1,5 մլն ծաղիկ կդրվի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ: 1,5 մլն աղոթք կբարձրանա երկինք եւ նույնքան մոմ կվառվի անմեղ նահատակների հոգիների համար:

Այսօր, ժամը 11-ին մոտ կանգնեցվեց մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր, ՀՀ բարձրագույն իշխանությունն էր իր հարգանքի տուրքը մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին: Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունը, որը ընդամենը երկու օր առաջ ստորագրեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հայտարարություն, այսօր գլխիկոր կանգնել էր անմար կրակի առջեւ եւ լսում էր Ամենայն հայոց կաթողիկոս տեր-տեր Գարեգին Երկրորդի աղոթքը: Մոտ 30 րոպե մարդկանց հոսքը դադարեցված էր անվտանգության նկատառումով: Read the rest of this entry »





Կրկին “16”-ը “61” դառա՞վ… Այս անգամ էլ Օբամայի՞ թեթև ձեռքով…

7 04 2009

obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցի, հայ-թուրքական սահմանի “հնարավոր” բացման եւ ՀՀ պետական ապարատի “նախաձեռնողական” արտաքին քաղաքականության արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում կրկնակի հաճախ սոցիալականացվեցին ու լայնորեն քննարկվեցին ամենուր` բակերի “բեսեդկաներից” մինչեւ ինտերտեային կայքեր ու բլոգեր:Բայց ռեկորդը երեւի`սոցիալական համայնքներինն էր, որտեղ 3 օրվա ընթացքում ցեղասպանության ճանաչման “օբամայական” ակնկալիքների, հայկական պահանջատիրության, հայ-թուրքական սահմանի բացման եւ այլ ընդհանուր թեմայով ավելի քան 61 խմբի միանալու հրավեր ստացա: Վերջին խմբի հրավերը, որը երեկ երեկոյան եկավ “Ամոթ քեզ, Օբամա” վերնագիրն ուներ…

Ըստ երեւույթին, Ստամբուլում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մանեւերց դիվանագիտական ընդունված մոտեցմամբ` իր աջակցությունը հայտնելով երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ջանքերին եւ գոհունակություն հայտնելով բանակցություններում վերջերս արձանագրված առաջընթացի կապակցությամբ: “Ես իմ տեսակետները չեմ փոխել“,-հայտարեց նա Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ` պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին, ապա ավելացրեց. “Ինձ ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում` այս մի խնդրի լուծումը: Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել”: Read the rest of this entry »