Հայաստանում սկսվել է ճգնաժամի չորրորդ փուլը

23 12 2008

money

Հայաստանի իշխանությունները ճիշտ են, երբ ասում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը /այսուհետև` ՀՏՃ/ նոր է Հայաստան հասնում: Ճիշտ են նաև գործարարները, որոնք բողոքում են օրեցօր վատացող տնտեսական պայմաններից: Խնդիրն այն է, որ վերջին մեկ տարում Հայաստանն իրականում գտնվել է իր սեփական տնտեսական ճգնաժամի մեջ, և բազմաթիվ փոքր և միջին գործարարներ վաղուց արդեն աշխատում են արտակարգ իրավիճակի պայմաններում, իսկ շատ-շատերը կամ կրճատել են արտադրության ծավալները, կամ ընդհանրապես դադարեցրել են իրենց գործունեությունը: Մի բավական ստվար գործարար խավ էլ իր տնտեսական ակտիվները տեղափոխել է այլ` ավելի բարենպաստ երկրներ, մասնավորապես` արևելաեվրոպական Չեխիա, Բուլղարիա և այլուր:

Տնտեսական ճգնաժամի առաջին փուլը սկսվեց տարիներ առաջ, երբ ԿԲ-ին ու կառավարությանը չհաջողվեց մեղմել դրամի սրընթաց վերելքը, ու բազմաթիվ արտահանողներ հայտվեցին անմխիթար վիճակում: Ներկայիս վարչապետն այն ժամանակ իր ցինիկ երանգով խորհուրդ տվեց “արդիականացնել տեխնոլոգիաները”, այլապես շատերը դուրս կմնան շուկայից: Այդպես էլ եղավ, և շատերը, ովքեր չէին օգտվում արտոնյալ պայմաններից, իրոք զրկվեցին իրենց բիզնեսը զարգացնելու հնարավորությունից: Շատ ժամանակ չի անցնի, և Տ. Սարգսյանը կհայտարարի, որ Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնվի “հանքարդյունաբերության վրա”: Հուսով ենք, նա հիմա տեսնում է, թե ինչ է լինում հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսությունների հետ: Read the rest of this entry »