Ուղղեք ձեր հարցերը Արմեն Մարտիրոսյանին

3 06 2009

armen-mart

Սիրելի ընթերցողներ, հետընտրական զարգացումների մասին քննարկում ծավալելու համար այս անգամ հրավիրել ենք խորհրդարանական Ժառանգություն խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանին, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր բոլոր հարցերին: Եվ այսպես, մինչեւ վաղը ժամը 17:00-ն ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին, իսկ արդեն ժամը 18:00-ին լսեք ձեր հարցերի պատասխանները ուղիղ եթերում սեղմելով այստեղ:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ Արմեն Մարտիրոսյանի համառոտ կենսագրությունը:

Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում: Read the rest of this entry »





ՀԱՍԿ-ը կպատասխանի ձեր հարցերին

18 05 2009

Movses Shahverdyan7

Երեւանի ՏԻՄ ընտրություններում ամենից անսպասելին ՀԱՍԿ առաջադրումն էր: Ի սկզբանե կուսակցությունը ԿԸԴ դիմումների ընդունման վերջին օրը միայն համապատասխան փաստաթղթերը ներկայարցեց: Հենց այդ ժամանակ իսկ բարձրացավ այն աղմուկը, որ կուսակցությունը անվանման ՀԱԿ նմանությամբ ձայներ է փորձելու խլել: Ապա հաջորդ “պատմությունները” եղան կուսակցության ղեկավարի` Մովսես Շահվերդյանի` Կարեն Դեմիրճյանի անունը իրենց քարոզարշավի ընթացքում օգտագործելու հետ, ինչպես նաեւ, որ ինքը սխալվել է, որ թույլ է տվել ՀԺԿ-ի ստեղծումը:

Պատմաբան, նախկին ՀՅԴ-ական, աշխատավորական սոցիալիստական կուսակցություն ներկայացուցիչ Մովսես Շահվերդյանը հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենք կհաղթահարեն 7%-ի շեմը, սակայն ձայները պաշտոնապես չեն ամրագրվի: Ի՞նչ քաղաքական խաղերի մասին է իրականում խոսքը եւ ի՞նչ է խոստանում ՀԱՍԿ-ը իրականում: Read the rest of this entry »





Կոպիտ ընտրախախտումներ ամենուր

28 09 2008

Այսօր առավոտյան 8:00-ից Երեւանի Կենտրոն, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Դավիթաշեն, Ավան եւ Շենգավիթ համայքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ “Ա1+”-ի թղթակիցները արդեն հասցրել են ականատես լինել բազաթիվ ընտրախախտումների: Մասնավորապես բաց քվերակության հանգամանքը բացահայտվել է տասնյակի հասնող ընտրատեղամասերում, վստահված անձանց ահաբեկում եւ ընտրատարածքից դուրս հրավիրելու միջադեպ, լրագրողի նկատմամբ սպառնալիքներ, ընտրակաշառքի բաժանում։Որպես քաղաքացի կարեւոր ներդրում կատարած կլինեք, եթե բլոգում պատմեք ձեր տեսածի եւ անմիջապես ձեր ընտրատարածքում ձեր քվերակության ժամանակ տիրող իրավիճակի մասին կամ այն ինչ երեւում է ձեր պատուհանից եւ պատմել են ձեզ ձեր բարեկամները։ Շտապ միջադեպի պարագայում էլ չմոռանաք գրել բլոգում եւ հնարավորության դեպքում անպայման կարձագանքենք դրանց։

Իսկ այժմ մի փոքր ընտրախախտումների “ոդիսականներից”։Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասում ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել բաց քվերակություն: Նույն տեղամասից դուրս են հանելԱրարատ Զուրաբյանի վստահված անձին: Թիվ 19 մանկապարտեզում գտնվող 10/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Սադոյանը ոստիկանների օգնությամբ ընտրատեղամասից դուրս է հանել վստահված անձանց: Ժամը 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը ընտրողներից պահանաջել է կատարել բաց քվեարակություն, այսինքն` քվեաթերթիկը քվեատուփը գցել իրեն ցույց տալուց հետո: Read the rest of this entry »





Կենտրոնում պայքարը թեժ է լինելու

23 09 2008

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ,Ավան, Դավիթաշեն, Շենգավիթ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու են 8 տեղական կազմակերպության եւ Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները: Հայտնի է նաեւ, որ ամենից լարված մթնոլորտը Կենտրոն համայնքում է, որտեղ “մենամարտի” են դուրս եկել գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանն ու ընդդիմադիր նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը։ Այսօր արդեն սեպտեմբերի 26-ին Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք անցկացնելու երկու կողմերի ներկայացուցիչների դիմումների մերժելու մասին էր խոսվում մամուլում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Գագիկ Բեգլարյանի լիազոր ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում սեպտեմբերի 26-ին, ժամը 16-ին Մատենադարանի հարող տարածքում զանգվածային հրապարակային նախընտրական քարոզարշավ-միջոցառում անցկացնելու մասին: Երեւանի քաղաքապետարանը քննարկել է դիմումը եւ մերժել` առաջարկելով այն անցկացնել սեպտեմբերի 23-ին` այսօր, նույն ժամին, նույն տեղում: Սեպտեմբերի 26-ին զանգվածային հրապարակային նախընտրական քարոզարշավ-միջոցառում անցկացնելու մասին իրազեկում է ներկայացրել նաեւ Կենտրոն համայնքի ղեկավարի մյուս թեկնածու Արարատ Զուրաբյանը: Երեւանի քաղաքապետարանը մերժել է նաեւ վերջինիս դիմումը, ինչի փոխարեն առաջարկվել է հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 26-ին “Դինամո” մարզահամալիրի հարակից տարածքում կամ սեպտեմբերի 22-ին Մատենադարանին հարակից տարածքում: Read the rest of this entry »





Մանր-մունր “աֆիոռաներ” ՏԻՄ ընտրությունների ոդիսականից

3 09 2008

Քայլում եմ փողոցով ու ոչ մի կերպ չի ստացվում չնայել պատերին, ավելի ճիշտ ՏԻՄ ընտրությունների նախընտրական պաստառներին՝ պատերին փակցված։Այ այստեղ նվազագույնը երկու էջ բազմակետեր: Այնպիսի դեմքեր են, որ թատրոնում առանց դիմակի խաղալու համար բավականին մեծ հոնորարներ կստանան: Երեւում է, որ կարգին գումարներ են ծախսում, պաստառները բավականին մեծ են եւ հարյուրներով իրար կողքի փակցված ու ցավալի է, որ մի ազնիվ խորհրդական այդպես էլ չեն կարողացել գտնել, ով ոչ մի դեպքում թույլ չէր տա օրինակ նման դեմքը պաստառին տպել /թող տպվեր ցանկացած սիմվոլ, թեկուզ ծառ ու ծաղիկ, բայց ոչ այդ դեմքերը, որ մթության մեջ նաեւ վախեցնում են անցորդներին/… Կարգախոսները մի այլ պատմություն են… Հարցերցի բակերից մեկում “նարդու շուրջ հավաքված տղամարդկանց», թե ով է պաստառի մարդը. պարզվեց այդ շենքի “էլեկտրիկն է”… Հուսով եմ արժանավոր էլէկտրիկ է ու իմ հաշված 61 ավագանու թեկնածուների մեջ արժանավորները շատ են…

Տպավորություններից-փաստերին… Ավանդաբար ՏԻՄ ընտրությունները Հայաստանում չեն փայլում իրենց թափանցիկությամբ եւ ամենաշատ խախտումները գրանցվում են հենց ՏԻՄ ընտրություններից: Այս ընտրություններին է նաեւ, որ տարածքային գզիրները իրենց թաղային հեղինակություններին գերնվիրվածություն ցույց տալու համար դռնեդուռ են ընկնում, ընտրական աֆիոռաների բոլոր կարելագործված մեխանիզմները կիրառում։ Ինչեւէ, օրեր անց/ավելի կոնկրետ՝ այս կիրակի/ արդեն պարզ կլինի ինչ «տեխնոլոգիաներ» կիրառվեցին, չնայած տարատեսակ լուրերի մասին խոսվում է եւ այսօր։ Read the rest of this entry »