Տիգրան Կարապետյան. «Ես օլիգարխ ընկեր չունեմ»

26 05 2009

Copy of karapetich

Դիանա Մ.-Պարոն Կարապետյան, ի՞նչու եք ուզում դառնալ քաղաքապետ:

Ուզում եմ լինել Երեւանի քաղաքապետ, ուրիշ քաղաքինը չեմ ուզում լինել, դուք դա պետք է ընդգծեիք: Հուսով եմ, որ իրավունք ունեմ, այն առումով, որ ծնվել եմ Երեւանում, Երեւանաբնակ եմ եւ շատ եմ սիրում Երեւանը:

Դիանա Մ.-Ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետը պետք է լինի ազնիվ, Երեւանցիներին կամեցող, մաքուր ձեռքերով, պետք է ժողովրդի հետ ժողովրդական, այլ ժողովրդավարական վերաբերմունք ունենա:

Բլանշ-Ընտրվելու դեպքում որո՞նք են լիենելու ձեր առաջին 5 քայլերը:

Առաջին քայլը վստահություն ձեռք բերելն է, դա նշանակում է` օրինակ` հայտարարվում է ժողովրդին, որ բոլոր օրենքները պետք է միասին զննենք եւ եթե կա խնդիր, իսկ այդ խնդիրը կա, վերափոխելու որեւէ մի բան, որը հաճելի եւ ընդունելի լինի երեւանցիների կողմից, այդ հարցերը դնել ավագանիների առջեւ եւ իրենց օգնությամբ շտեկել այն տարօրինակությունները, որոնք այսօր կան:

Բլանշ-Պարոն Կարապետյան, մեր ընթերցողներից լրագրող 21-ը հարցնում է, հավանաբար քարոզարշավի ընթացքում ձեր հնչեցրածները ի նկատի ունենալով, ինչո՞ւ սեր, ի՞նչ եք կարծում, սերը քաղաքակա՞ն կատեգորիա է եւ հարցնում է, որ հնարավո՞ր է, որ ձեր ընտրվելուց հետո էրոտիկան համարվի գերակա ճյուղ:

Գուցե հարց տվողը էրոտիկայի մոլուցք ունի, բայց իմ ասած սերը հոգեւոր է, որը ի դեպ այսօր դաշտում ոչ մի քաղաքական գործիչ չունի: Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց հանդեպ սրված են, դա արտահայտվում է ի լուր աշխարհի, ես չէի ցանկանա, որ այդ ստրեսային վիճակում զարգանար երիտասարդությունը, որովհետեւ այդ ամենը կարող է մի քանի տարի տեւել եւ մարդիկ հենց այդ ագրեսիվ մոտեցումների վրա աճում են: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Տիգրան Կարապետյանին

22 05 2009

355

Երեւանի ՏԻՄ ընտրությունների համատեքստում մեզ կհյուրընկալվի նաեւ Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանել ձեր հարցերին: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում Ժողովրդական կուսակցության ցուցակում ընդգրկցված անձանց թիվը 20 է: Ցուցակի 1-ին համարն է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, 2-ը’ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը, 3-ը’ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բժշկական-կենսաբանական ֆակուլտետի դեկան Հրաչիկ Վարդապետյանը: Ստորեւ ծանոթացեք նաեւ մեր հյուրի կենսագրությանը: Read the rest of this entry »





Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում վտանգավոր էր կյանքի համար

11 05 2009

untitled

18 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը:

Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն: Read the rest of this entry »





Քարոզարշավը թեժ է լինելո՞ւ

4 05 2009

elections

Արդեն 3 օր է, ինչ պաշտոնապես մեկնարկել է Երեւանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Կուսակցությունները սկսել են հանդիպումները ընտրողների հետ, քաղաքական գովազդները, հավաքներն ու այլ քարոզչական միջոցառումներ: Այս ընտրությունների “նորահայտնությունը” ընտրական ԿԸՀ`անհատների հաշվառման եւ ընտրություններին մասնակցության հնարավորությունն է, ինչը կուսակցությունների, ընդհուպ մինչեւ Տիգրան Կարապետյանի դժգոհությունն է առաջացրել եւ նա որոշումը վիճարկել է Վարչական դատարանում: Կարեւոր “նորահայտություն” է նաեւ Արդարադատության նախարարի նախաձեռնությանը` “կուսակցություններին խոստումներով ու փող բաժանելու մեթոդներով” գործելը արգելող: Ի վերջո կուսակցությունների ներկայացվածությունը համամասնական ցուցակը գլխավորողների նման տեսքով արդեն իսկ ինտրիգային ու լարված քարոզարշավ է խոստանում: Read the rest of this entry »





Երեւանի ՏԻՄ ընտրություններ. ընդդիմությունը ռեւա՞նշ է վերցնում

23 03 2009

copy-of-elections2

ԿԸՀ սահմանված ժամանակացույցով Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցին Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, Օրինաց երկիրը, Հանրապետականը, Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը: Խորհրդարանական “Ժառանգություն” խմբակցությունը որոշում կայացրեց չմասնակցել ընտրություններին, այնինչ մինչեւ երեկ դեռ քննարկվում էր ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով կամ առանձին հանդես գալու տարբերակը: Ընդդիմության կամ կոալիցիայի իրական կամ թվացյալ առանձին հանդես գալու հանգամանքը, քաղաքական ենթատեքստերը ամենաանկանխատեսելին են դարձում: Սակայն, ակնհայտ է, որ Երեւանի ընտրված քաղաքապետը այլեւս երկրի առանցքային քաղաքական պատասխանատու պաշտոններից մեկն է լինելու եւ պատահականություններ ենթատեքստերում լինել չեն կարող:

Ըստ ամենայնի, այս ընտրություններով գործող իշխանությունները երկու հավանական ելքերով հնարավորություն ունեն կամ լեգիտիմացնելու իրենց ռեժիմը եւ երկրի ղեկավարման պատասխանատվությունը կիսելու ընդդիմության հետ, կամ ամեն գնով կառչելու երկրի ղեկավարման առանցքային պաշտոններից մեկը եւս սեփական հսկողության տիրույթում պահելու հնարավորությունից: Մասնակցության հայտ ներկայացրած մյուս կուսակցությունների հանդեպ արդար լինելու համար արժի նշել, որ պետք չէ բացառել որեւէ այլ ելք այս ընտրությունների համար: Համենայն դեպս գոնե հիմա այդքան էլ պարզ չէ ինչու է կոալիցիան իրարից ձայներ խլում եւ ինչ պայմանավորվածություններ կան հակադիր եւ միեւնույն հարթություններում: Եթե կոալիցիոն կուսակցությունների մասնակցությունը “արդարության” իմիտացիայի համար է, ուրեմն ՀՀԿ-ն սեփական գործելաոճի չափազանց ռիսկային ուղի է ընտրել: Read the rest of this entry »