Ի՞նչ է նշանակում լինել հանրապետական…

25 03 2009

2 տարի առաջ այսօր “Սկսելա” շարժման հերթական ակցիան էր, օրը կիրակի, ու մենք լրագրողներով ակցիայի մասնակիցների հետ անցնում էին հանրապետության հրապարակով, երբ ոստիկանները մոտեցան եւ խնդրեցին չաղմկել. “վարչապետը մահացել է”: Ես զանգեցի խմբագրություն, ինձ չհավատացին: Այսօր Անդրանիկ Մարգարյանի հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրեց ոչ կարճ, ոչ երկար… “նա ապրեց լեցուն կյանքով” ու Պանթեոնում ՀՀ պետական ողջ վերանախավը նախագահի գլխավորությամբ, ծաղիկներ է դնում նրա գերեզմանին ու խոսում ՀՀ ամենաերկարակյաց վարչապետի, անմնացորդ նվիրված պետական գործչի ու ընկերոջ մասին: Read the rest of this entry »





Երեւանի ՏԻՄ ընտրություններ. ընդդիմությունը ռեւա՞նշ է վերցնում

23 03 2009

copy-of-elections2

ԿԸՀ սահմանված ժամանակացույցով Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցին Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, Օրինաց երկիրը, Հանրապետականը, Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը: Խորհրդարանական “Ժառանգություն” խմբակցությունը որոշում կայացրեց չմասնակցել ընտրություններին, այնինչ մինչեւ երեկ դեռ քննարկվում էր ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով կամ առանձին հանդես գալու տարբերակը: Ընդդիմության կամ կոալիցիայի իրական կամ թվացյալ առանձին հանդես գալու հանգամանքը, քաղաքական ենթատեքստերը ամենաանկանխատեսելին են դարձում: Սակայն, ակնհայտ է, որ Երեւանի ընտրված քաղաքապետը այլեւս երկրի առանցքային քաղաքական պատասխանատու պաշտոններից մեկն է լինելու եւ պատահականություններ ենթատեքստերում լինել չեն կարող:

Ըստ ամենայնի, այս ընտրություններով գործող իշխանությունները երկու հավանական ելքերով հնարավորություն ունեն կամ լեգիտիմացնելու իրենց ռեժիմը եւ երկրի ղեկավարման պատասխանատվությունը կիսելու ընդդիմության հետ, կամ ամեն գնով կառչելու երկրի ղեկավարման առանցքային պաշտոններից մեկը եւս սեփական հսկողության տիրույթում պահելու հնարավորությունից: Մասնակցության հայտ ներկայացրած մյուս կուսակցությունների հանդեպ արդար լինելու համար արժի նշել, որ պետք չէ բացառել որեւէ այլ ելք այս ընտրությունների համար: Համենայն դեպս գոնե հիմա այդքան էլ պարզ չէ ինչու է կոալիցիան իրարից ձայներ խլում եւ ինչ պայմանավորվածություններ կան հակադիր եւ միեւնույն հարթություններում: Եթե կոալիցիոն կուսակցությունների մասնակցությունը “արդարության” իմիտացիայի համար է, ուրեմն ՀՀԿ-ն սեփական գործելաոճի չափազանց ռիսկային ուղի է ընտրել: Read the rest of this entry »