Քայլում եմ փողոցով ու ոչ մի կերպ չի ստացվում չնայել պատերին, ավելի ճիշտ ՏԻՄ ընտրությունների նախընտրական պաստառներին՝ պատերին փակցված։Այ այստեղ նվազագույնը երկու էջ բազմակետեր: Այնպիսի դեմքեր են, որ թատրոնում առանց դիմակի խաղալու համար բավականին մեծ հոնորարներ կստանան: Երեւում է, որ կարգին գումարներ են ծախսում, պաստառները բավականին մեծ են եւ հարյուրներով իրար կողքի փակցված ու ցավալի է, որ մի ազնիվ խորհրդական այդպես էլ չեն կարողացել գտնել, ով ոչ մի դեպքում թույլ չէր տա օրինակ նման դեմքը պաստառին տպել /թող տպվեր ցանկացած սիմվոլ, թեկուզ ծառ ու ծաղիկ, բայց ոչ այդ դեմքերը, որ մթության մեջ նաեւ վախեցնում են անցորդներին/… Կարգախոսները մի այլ պատմություն են… Հարցերցի բակերից մեկում “նարդու շուրջ հավաքված տղամարդկանց», թե ով է պաստառի մարդը. պարզվեց այդ շենքի “էլեկտրիկն է”… Հուսով եմ արժանավոր էլէկտրիկ է ու իմ հաշված 61 ավագանու թեկնածուների մեջ արժանավորները շատ են…
Տպավորություններից-փաստերին… Ավանդաբար ՏԻՄ ընտրությունները Հայաստանում չեն փայլում իրենց թափանցիկությամբ եւ ամենաշատ խախտումները գրանցվում են հենց ՏԻՄ ընտրություններից: Այս ընտրություններին է նաեւ, որ տարածքային գզիրները իրենց թաղային հեղինակություններին գերնվիրվածություն ցույց տալու համար դռնեդուռ են ընկնում, ընտրական աֆիոռաների բոլոր կարելագործված մեխանիզմները կիրառում։ Ինչեւէ, օրեր անց/ավելի կոնկրետ՝ այս կիրակի/ արդեն պարզ կլինի ինչ «տեխնոլոգիաներ» կիրառվեցին, չնայած տարատեսակ լուրերի մասին խոսվում է եւ այսօր։ Read the rest of this entry »