ՀՀ նախկին արտգործնախարարը խոսեց…

1 10 2008

“Ինձ համար անընդունելի է հայտարարել, որ եթե սահմանը բացվի, դիվանագիտական հարաբերություններ լինեն, կարելի է հանձնաժողովներ ստեղծել եւ քննարկել ցանկացած հարց”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ավելացրեց,- ցանկացած հարցի վրա շեշտադրումը պետք է հստակեցվի, եւ թուրքերը պետք է իմանան, որ հայկական կողմը երբեք չի համաձայնվի թույլ տալ, որ քննարկվեն 1915 թվականի փաստերը՝ նպատակ ունենալով որոշելու, թե արդյոք այդ իրադարձությունները համազոր էին ցեղասպանության, թե ոչ: Ես կարծում եմ, որ մենք նրանց զիջելու բան չունենք, սա միայն Հայաստանի իշխանություների խնդիրը չի, սա միայն հայաստանցիների հարցը չի, սա համայն հայության խնդիրն էՙ:

Հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, Վարդան Օսկանյանի համոզմամբ, լեզվի սայթաքում է եղել, եւ նա ուզում է հավատալ, որ այդպես է, այլապես ՚ոչ ոք բարոյական իրավունք չունի 1915 թ.-ի ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելՙ, իսկ Հայաստանի հետ հարաբերվելով Թուրքիան իր միջազգային հեղինակության վրա է աշխատում: Վարդան Օսկանյանն արդեն տպավորություն ունի, որ ՀՀ իշխանությունները թուրքերին զիջել են ամեն ինչ, փոխարենը ոչինչ չստանալով. դեռ փակ է հայ-թուրքական սահմանը, դեռ չկան դիվանագիտական հարաբերություններ եւ այլն: Եվ այս պայմաններում Թուրքիան փորձում է միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման գործում: Վարդան Օսկանյանի հաստատ համոզմամբ, դա չպետք է թույլատրեն ՀՀ իշխանությունները, եւ անգամ չպետք է թույլ տան, որ Թուրքիան նման տպավորություն փորձի ստեղծել այդ խնդրի շուրջ: Ընդհանրապես Թուրքիայի ակտիվացման արդյունքները պարզ կլինի որոշ ժամանակ հետո, իսկ Գյուլի այցը Հայաստան ՀՀ նախկին արտգործնախարարը համարեց աննախադեպ. թեեւ ավելացրեց՝ ՚աննախադեպ դրական, թե բացասական իմաստով ես այսօր չեմ նշիՙ: Read the rest of this entry »