Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին

10 04 2009

serj

Երեկ` ապրիլի 9-ին լրացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 1 տարին եւ այսօր մոտ 2,5 ժամ տված մամլո ասուլիսում նա ամփոփեց իր այն եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Վերջիններիս բազապիսի էին` ներքին եւ արտաքին քաղաքականությունից մինչեւ տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները ու քաղբանտարկյալներին առնչվող հարցեր: Առանձին անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ԼՂՀ կարգավորման գործընթացին:

“Ամբողջովին կիսում եմ մեր լրատվամիջոցների, մեր հասարակության անհանգստությունը’ կապված մարտի 1-ի դեպքերի հետ, բայց չեմ կիսում այն կարծիքը, թե մեր երկրում կան ապօրինաբար ձերբակալվածներ, քաղբանտարկյալներ”,-ասաց Սերժ Սարգսյանը` պատասխանելով “Ա1+”-ի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ԵԽԽՎ 1643 բանաձեւի կատարման ուղղությամբ, մասնավորապես, մարտի 1-ի արդար դատաքննության, ապօրինաբար ազատազրկվածներին, քաղբանտարկյալների ազատ արձակելու ուղղությամբ, ինչու չէ նաեւ “Ա1+”-ի ոտնահարված իրավունքը վերականգնելու համար: Իսկ համաներման մասով նշեց. “Համոզված եմ, որ հանրապետության նախագահը պետք է իր իրավունքներն օգտագործի այն ժամանակ, երբ կավարտվի դատաքննության փուլը: Ես չեմ բացառում, որ կարող է լինել համաներում, բայց ես չեմ տեսել մի նախագահ, որը նախօրոք հայտարարի , որ մի քանի օր հետո կամ մի շաբաթ հետո համաներում եմ կիրառելու. կգա ժամանակը, մենք կտեսնենք”: Մարտի 1-ի թեմայի շուրջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այդ իրադարձությունների համար պատասխանատու են բոլորը, ոչ միայն իշխանությունը: Read the rest of this entry »





Դարձյալ Ղարաբաղ… հրադադարը խախտում է Ադրբեջանը

18 11 2008

copy-of-armeniamapenglish_p1

ԼՂՀ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները այլեւս մտահոգիչ լինելուց փոխակերպվել են անհանգստացնող, սպառնացողի։ Ու մինչ Սերժ Սարգսյանը հարցազրույցում պարզաբանում է բանակցային գործընթացի նշանակությունն ու բառախաղերի իմաստը, ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը հայտնում է նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի կողմից ԼՂՀ զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը ճեղքելու փորձերի մասին։ Եվ սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս օրերին պաշտոնական այցով գտնվում են ԼՂՀ-ում եւ Հայաստանում։ Եւ սա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից վերջերս ստորագրված մոսկովյան հռչակագրից անմիջապես հետո, որում մասնավորապես նշված է, որ կողմերը պատրաստ են քաղաքական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցով նպաստել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը:

Ես կողմնակից եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ներգրավվեն բանակցային գործընթացում եւ համարում եմ, որ ամենից արդյունավետ ճանապարհը, երեւի, դա է, բայց Մայնդորֆյան հռչակագիրն որեւէ առնչություն չունի իմ ասած այս մտքի հետ, եւ այն երեք նախագահների կարծիքն է խնդրի լուծման մասին: Հռչակագիրը դա մի հանգրվան չէ, բուն բանակցությունների բաղկացուցիչ մաս չէ: Երեք երկրների նախագահներն ասում են, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Ես ուզում եմ մի քիչ ավելի պարզ բացատրել: Դրանից հետո ես եղել եմ Փարիզում, Եվրամիության կառույցներում, եւ եթե կամ Փարիզում, կամ Բրյուսելում առաջարկվեր մի փաստաթուղթ ստորագրել, որով եւս մենք կհավաստեինք մեր ցանկությունները` խնդրի խաղաղ լուծման համար, ես ի՞նչ պետք է անեի, պետք է ասեի սպասեք Լեռնային Ղարաբաղից մարդ հրավիրեմ: Անտրամաբանական է, չէ՞: Read the rest of this entry »





“Պատմական” հռչակագիրն ու հակասությունները վերջինիս շուրջ

5 11 2008

handipum

ԼՂՀ կարգավորման գործընթացի մասին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ստորագրված հռչակագիրը Մոսկվայում ամենատարբեր հակասական մեկնաբանությունների տեղիք է տալի: Մինչ իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները բացառապես դրական արդյունքներ ու դրական գործողությունների համախումբ են տեսնում հռչակագրում, ընդդիմության ներկայաուցիչներն ու տարբեր անհատներ հռչակագրի մեջ ուղիղ սպառնալքներ են տեսնում ինչպես ՀՀ կապիտուլացիայի ենթարկելու, ԼՂՀ-ն որպես բանակցող կողմ դուրս թողնելու, այնպես էլ պատերազմական եւ տարածքային կորուրստենրի սպառնալիքներ:

“Ես կարծում եմ, որ հռչակագրում տեղ գտած 5 կետերը գրված են շատ նուրբ եւ ճարպիկ, եւ յուրաքանչյուր կետի տակ մի ամբողջ պրոցես է երեւում: Միաժամանակ ես համոզված եմ, որ այդ պրոցեսների հաջորդականության շուրջ էլ պայմանավորվածություն կա”,-ասել է “Միացում” նախաձեռնությունը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:”Իմ գնահատականը դրական է եւ խիստ դրական: Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ ԼՂ-ն դուրս է մնում բանակցային պրոցեսից:Իսկ քաղաքական բանակցությունները Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ հնարավոր չեն առանց ԼՂ-ի շատ ակտիվ մասնակցության: Եւ ես շատ արժեքավոր եմ համարում այս փաստաթուղթը”,-ասել է ԵԽԽՎ -ում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: Read the rest of this entry »





Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ

2 11 2008

Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Ըստ Նախագահի մամուլի ծառայության` հանդիպումը կկայանա համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության: Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր:
Բազմաթիվ վերապահումների տեղիք տված հանդիպանը նախորդեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ ԼՂՀ կարգավորման գործընթացի մասին «զիջումային հայտարարություն» մեղմ ասած վերապահումներով կարելի է ընդունել։ Ուրեմն ինչ եք կարծում այս «հանդիպման ծրագրի» մասին։ Կարելի է ակնկալել արմատական փոփոխություններ ու ինչ տիպի։





Վտանգավոր զարգացումներ ԼՂՀ շուրջ. “մի թիզ հող” կզիջե՞ն

25 10 2008

Վերջին շրջանում ԼՂՀ կարգավորման կամ բանակցային զիջումների ֆորմատում Ղարաբաղին սպառնացող վերահաս վտանգի լուրերը ամենից շատն են մտահոգում եւ ամենից շատ տարատեսակ հակասական մեկնաբանությունների առիթ տալիս։Լարվածությունը սկսվում է ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ԼՂՀ հարցում նախազգուշական “թայմ աութ”-ով ու հավաստիացմամբ, թե իշխանությունը պատրաստվում է “զիջել” ԼՂՀ։Ապա Սերժ Սարգսյանն ինքը շփոթության մեջ է գցում, հայտարարելով, թե ԼՂ հիմնախնդրի լուծման Մադրիդյան սկզբունքներին ծանոթանալու ցանկություն ունեցողները կարող են այն գտնել միջազգային կազմակերպություններից մեկի ինտերնետային էջում, որին հետեւում է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի պատասխանը, թե ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը խնդրի կարգավորմամբ չի զբաղվում։Հարցի այլ կողմն է սրվում Թուրքիայի ակտիվացմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների միանալու։Առհասարակ պաշտոնական Մոսկվայի թողտվությամբ “հայ-թուրքական հարաբերություններ” որպես այդպիսին սկսելու, ապա ՌԴ միջնորդությամբ ԼՂՀ հարցի կարգավորման նախաձեռնությունն ու եռակող համդիպումների հեռանկարը ինքը արդեն զգոնություն է պահանջում։ Եթե հիշենք նաեւ վերընտրված Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ “Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` ոչ 5 տարի անց, ոչ 10, ոչ էլ 20 եւ այդ հարցը երբեւէ բանակցությունների առարկա չի լինի”, ապա զգոնության խնդիրը կրկնակի սրվում է։ Ի՞նչ է ուրեմն իրականում կատարվում։ Read the rest of this entry »





Հայ-ռուսական բարեկամությունը պատրա՞նք է, թե՞ իրականություն

21 10 2008

Երեւանը բավականին լուրջ էր պատրաստվել “ռազմավարական դաշնակից” Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը դիմավորելուն: Երեւանի կենտրոնական փողոցներում եւ օդանավակայան տանող ճանապարհին ծածանվում էին Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները: Անվտանգության նպատակով Նախագահական նստավայրի հարակից փողոցներում ավտոմեքենաների կայանումն արգելված էր, ու թեեւ ԱԺ-ի նիստ էր, պատգամավորները դժվար է ասել, թե որտեղ էին կարողացել թաքցել իրենց մեծ ու թանկարժեք ավտոմեքենաները: Երկու երկրների ղեկավարները բանակցություններից հետո հանդիպեցին լրագրողների հետ, նաեւ ամփոփեցին այցի արդյունքները։

“Արդյո՞ք հայ-ռուսական բարեկամությունը պարտադրված իրողություն է. երկու երկրների ղեկավարներն էլ գնահատեցին որոշ վերլուծաբանների նման մոտեցումը”: “Ուժով ընկերներ ձեռք չես բերի, առավելեւս չես պահպանի: Մեր հարաբերություններն իրենց բնույթով բաց են, թափանցիկ, վստահելի, եւ մենք կարծում ենք, որ մեր ընկերության ուժը փոխադարձ վստահության մեջ է. եւ հենց այդ վստահությունն է թույլ տալիս հիմնել եւ զարգացնել հարաբերություններ ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ նրանից դուրս գտնվող երկրների հետ: Երբեք մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն խանգարել մյուս երկրների հետ մեր հարաբերություններին”,-համատեղ ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Read the rest of this entry »





ԱԺ արտահերթ նիստը…

2 10 2008

Այսօր ԱԺ-ում էր հավաքվել հայ քաղաքական վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հնարավոր բոլոր պաշտոնյաները խորհրդարանի շենքում էին, վարչապետը, նախարարները, օմբուդսմենը, ԱԺ էին եկել նաեւ հազվադեպ խորհրդարանում հայտնվող պատգամավորները: Արտահերթ նիստը, որ հրավիրել էր Սերժ Սարգսյանը օրակարգում ուներ միայն մեկ հարց՝ Սարգսյանը ուղերձով պետք է դիմեր ժողովրդին եւ ԱԺ-ին:

Ի դեպ, նրա դահլիճ մտնելուց պատգամավորներն ու կառավարությունը, նաե լրագրողցների մի մասը ոտքի կանգնեցին՝ ինչպես ուսուցչի ներս մտնելուց կանգնում են աշակերտները: Այսպիսով, Սերժ Սարգսյանը առաջին անգամ Սահմանադրական բարեփոխումներից հետո օգտվեց իր սահմանադրական իրավունքից եւ Սահմանադրության 55-րդ հոդվածի 1 կետի համաձայն ուղերձով դիմեց ժողովրդին: Նկատենք, որ ընդհանրապես սա հայ քաղաքական մտքի համար նորություն է: Բայց շատերի սպասելիքները, թե Սերժ Սարգսյանը իր ուղերձում համաներում կհայտարարի, կամ կխոսի ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ նոր զարգացումների մասին, չարդարացան:

Սարգսյանի ելույթը շատ ընդհանուր բնույթ ուներ. նախ նա հայտարարեց, որ այն քաղաքականությունը, որ այսօր վարումէ Հայաստանի իշխանությունը գնահատվում է որպես կայուն, իրատեսական եւ հավասարակշռված: Բայց դա ըստ Սերժ Սարգսյանի չպիտի բերի լճացման: Սերժ Սարգսյանն իր ուղերձում ասաց, որ այլեւս պետք է լինենք նախահարձակ եւ գնանք նաեւ դինամիկ լուծումների: Թեեւ վրաց- օսական հակամարտության ընթացքում նախահարձակության եւ դինամիզմի կարծես թե ականատես չեղանք: Read the rest of this entry »





Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը

30 09 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երկու կարեւոր նշանակումներ արեց. Կարեն Կարապետյան Հայաստանի Հանրապետության Նա­խա­գահի աշխատակազմի ղեկավար եւ Սլավա Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վճռա­բեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախա­գահ: Չնայած այսօրվա նյութերի լրահոսում ավելի կարեւոր եւ քննարկման արժանի թեմաներ կային, բայց այս փոքրիկ նյութով ուզում եմ պարզապես ձեր ուշադրությունը հրավիրել Սերժ Սարգսյանի կադրային, որոշ առումներով “հանրապետականազերծ” քաղաքականության վրա: Հետաքրքիր է, բայց փաստ, որ վերջին շրջանում նախագահը ակնհայտորեն պետական կառավարման համակարգը լրացնում է նոր` թարմ քաղաքական ուժերով` ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, այլոք: Քաղաքական նոր հենարան է փնտրում նախագահը, թե չի վստահում թիմակիցներին… Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը:





Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում

25 09 2008

Արդեն երեկվանից, ինչ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Նյու յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին մասնակցելու, ամենից շատ սպասում ենք նրա ելույթին, որ տեղի կունենա այսօր երեկոյան։ Անկասկած՝ տարածաշրջանային քաղաքական ու համաշխարհային դիվանագիտական գնահատականների առումով այն կարեւոր նշանակություն է ունենալու եւ նվազագույնը Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության ցուցիչն է։ Դե ինչ, սպասենք մինչեւ երեկո ու ակնկալում եմ, որ ձեր տպավորություններով ու կարծիքներով չեք մոռանա կիսվել։

Իսկ մինչ այդ նախագահը տարբեր բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել: Օրվա երկրորդ կեսին իր կեցավայրում Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հար­ցերի լայն շրջանակ: Պետքարտուղարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա նախաձեռնության համար եւ հույս հայտնել, որ Թուրքիայի Նախագահի այցը Հայաստան եւ հայ-թուրքական վերջին հանդիպումները համագործակցային ապագայի լավ սկիզբ են դնում: Մինչ Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Յան Պիտեր Բալկենենդեի հետ: Անդրադառնալով Նիդեռլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումներին, Հոլանդիայի վարչապետը նշել է. “Մենք, իհարկե, շատ լավ տեղյակ ենք ցեղասպանության խնդրին, կարեւոր է անկեղծ եւ ազնիվ լինել պատմության հետ”: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ: Սերժ Սարգսյանը եւ Բորիս Տադիչը նկատել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը` հայ եւ սերբ ժողովուրդները պատմամշակութային շատ ընդհանրություններ եւ փոխադարձաբար ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ: Read the rest of this entry »





Տարվա ամեասպասված հանդիպմանը հաշված ժամեր են մնացել…

5 09 2008

Երբեք հայերը ավելի մասսայական “ֆուտբոլասերամանիայով” ու ճկուն դիվանագիտական-վերլուծական կարողություններով չէին փայլել, ինչպես վերջին մի քանի ամիսներին, երբ ամենուր միայն Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղն է քննարկվում։ Այսօր համալսարանում կենտրոնական մուտքի աստիճանների մոտ մի փոքր ամբողի խցանում էր ու այդ թոհուբոհի մեջ հասցրեցի ականատես լինել, թե ինչպես երկու պրոֆեսոր վիճեցին ու իրար վրա մատ թափ տվեցին Հայաստանի ֆուտբոլային դիվանագիտության շուրջ։ Նախօրեին էլ նման մի տեսարանի ականատես եղա փողոցային առեւտրական երկու կանանց “բանավեճի” արդյունքում։ Ու չնայած ոչ ոք դեռ հաստակ չի կարող կանխատեսել այս ֆուտբոլային արդյունքը, բայց կարելի է հստակ “սահմանել”, որ սա պատմական խաղ է լինելու այս սերունդի երիտասարդները իրենց թոռներին պատմելու այդ մասին, ճիշտ այնպես , ինչպես հին ԽՍՀՄ-ական սերունդը Արարատ 73-ի մասին, միայն ուրիշ երանգներով ու “դիվանագիտությամբ”։

Ըստ որոշ տեսաբանների՝ Թուրաիայի նախագահը այնուամենայնիվ ընդունեց Հայաստանի հրավերը, որովհետեւ տարածաշրջանում այլեւս հետաքրքրությունը մեծ է, Անկարան կովկասյան խաղաղության երկխոսության պլաններ է մշակում, Եվրոպական Միություն մտնելու համար տոլերատտ եւ համերաշխ կեցվածք ընդունում։ Ու թեեւ Գյուլը գալիս է զրահապատ մեքենաներով ու դիպուկահարներով, փոխադարձ վստահության մթոնլորտը այնքան էլ խոսուն չէ /միջազգային հանրության, քաղաքական կուսակցությունների ու անհատների, շահարկումների եւ մեկնաբանությունների տեսանկյունից/, բայց խաղը կկայանա այնուամենայնիվ, ինչ էլ լինի։ Read the rest of this entry »