Պատմությունը գրեց Սամվել Բաբայանը…

17 09 2008

Անկասկած այսօրվա հագեցած քաղաքական իրադարձությունների համատեքստում բազմաթիվ թեմաներ կար գրելու եւ քննարկելու: ՀՀԿ-ի խորհրդի նիստն ու Շարմազանովի պատասխանը Տիգրան Թորոսյանի երեկվա հայտարարություններին երեւի այսօրվա “բումն” էին: Բայց այսօր “հայոց պատմություն” է կերտվել ու հանրությանը ներկայացվել: Ու երեւի սա ոչ պակաս կարեւոր թեմա է: Այսպես ԼՂՀ պաշտպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանը իր հուշերի հիման վրա գիրք է գրել “Հաղթանակներն ինչպես եղել են.Ազդականչ-44”, գլխագրում էլ, թե “Բազում արքաներ, իշխաններ, զորավարներ եւ այլ նշանավոր պատմական այրեր պահել են տարեգիրների, վարձել պատմիչներ, հօգուտ իրենց կեղծել իրականությունը”: Թերեւս հեղինակը ճիշտ է: Չեմ համարձակվում կասկածի տակ առնել գրքի հեղինակի օբյեկտիվությունը կամ անկեղծ մտադրությունը, բայց համաձայնեք` պատմություն կոչեցյալը իրոք սուբյեկտիվ էշություն է ու փաստ է, որ հիմա էլ կերտման պրոցեսում է, մենք այսօր մեղմ ասած ոչ միանշանակ ենք վերաբերվում մեր երեխաների ապագա Վարդան Մամիկոնյաններին…

Ե.Գ. Դնում եմ Վիկիպեդիայում Սամվել Բաբայանի անավարտ հոդվածի լինքը: Կերտեք ժողովուրդ, սեղմեք այստեղ