Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Ռուսասռանին հնարավորություն է ընձեռում նախկին խորհրդային հանրապետություններում տարածաշրջանի տնտեսական ինտեգրում կազմակերպելու եւ ճգնաժամի հետեւանքով էժանացած ակտիվներ ձեռք բերելու համար: Այսպիսի ենթադրություններ սկսեցին արվել ռուբլու գոտի մտնելու հավանականության մասին բարձրացած աղմուկից հետո: Իսկ Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի վարկ տրամադրելու հայտարարությունից բերեց որոշման` քաղաքական ենթատեքստի շրջանառությունը, չնայած այս տեսակետը պաշտոնապես հերքվեց վարչապետի մակարդակով:
Հարցն այն է, որ ըստ Հայաստանի տնտեսական շրջանակներում պտտվող լուրերի` Ռուսաստանի վարկի տրամադրման պայմանը եղել է Հայաստանի` ռուբլու գոտի մտնելու պահանջը (ինչը նշանակում է, որ Հայաստանում դրամը պետք է դուրս գա շրջանառությունից, և նրան պետք է փոխարինի ռուսական ռուբլին), և որ տրամադրվելիք վարկերից պետք է օգտվեն միայն ռուսական ընկերությունները և պատվերներ տրվեն միայն նրանց:
Հաշվի առնելով Եվրամիության փորձը՝ ընդհանուր արժույթ ունենալու հարցում, այնուամենայնիվ չի բացառվում “ռուբլու” գործարկման տարբերակը: “Վաղ թե ուշ բոլոր տարածաշրջանները պետք է մտահոգվեն իրենց տարածքներում ունենան կայուն տնտեսական զարգացում, որի երաշխիքներից մեկն էլ արժույթն է”,-ասել է այսօր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Այս առիթով խոսել էր ավելի վաղ նաեւ Հայ ազգային կոնգրեսը` նշելով, որ միայն անցյալ տարի «շուկա է նետվել Հայաստանի արտաքին արժութային պահուստների 20%-ը, ինչի հետևանքով Հայաստանի միջազգային պահուստները նվազել են մինչև այն անբարենպաստ սահմանը, որից հետո վտանգվում է երկրի վճարունակությունը։ Նույն քաղաքականությունը, ավելի մեծ թափով, շարունակվում է նաև այս տարի. միայն հունվար ամսվա առաջին երկու տասնօրյակում նույն պահուստներից վաճառվել է ևս 100 միլիոն դոլար»: Read the rest of this entry »