Երեւանը բավականին լուրջ էր պատրաստվել “ռազմավարական դաշնակից” Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը դիմավորելուն: Երեւանի կենտրոնական փողոցներում եւ օդանավակայան տանող ճանապարհին ծածանվում էին Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները: Անվտանգության նպատակով Նախագահական նստավայրի հարակից փողոցներում ավտոմեքենաների կայանումն արգելված էր, ու թեեւ ԱԺ-ի նիստ էր, պատգամավորները դժվար է ասել, թե որտեղ էին կարողացել թաքցել իրենց մեծ ու թանկարժեք ավտոմեքենաները: Երկու երկրների ղեկավարները բանակցություններից հետո հանդիպեցին լրագրողների հետ, նաեւ ամփոփեցին այցի արդյունքները։
“Արդյո՞ք հայ-ռուսական բարեկամությունը պարտադրված իրողություն է. երկու երկրների ղեկավարներն էլ գնահատեցին որոշ վերլուծաբանների նման մոտեցումը”: “Ուժով ընկերներ ձեռք չես բերի, առավելեւս չես պահպանի: Մեր հարաբերություններն իրենց բնույթով բաց են, թափանցիկ, վստահելի, եւ մենք կարծում ենք, որ մեր ընկերության ուժը փոխադարձ վստահության մեջ է. եւ հենց այդ վստահությունն է թույլ տալիս հիմնել եւ զարգացնել հարաբերություններ ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ նրանից դուրս գտնվող երկրների հետ: Երբեք մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն խանգարել մյուս երկրների հետ մեր հարաբերություններին”,-համատեղ ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Read the rest of this entry »