Այսօր Երեւանի բազմաթիվ ուսանողներ հնարավորություն էին ստացել տրորելու եւ պատռելու ցեխաջրերի մեջ նետված իրենց դասախոսների նկարները: “Միասին” երիտասարդական շարժումը, որ որոշել էր ամոթանքի անձնավորված տարբերակով պայքարել բուհերում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ, Երեւանի տարբեր բուհերի, կենտրոնական փողոցների անցումների, ինչպես նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության շենքի մերձակա տարածքում փակցրել էին “կաշառակեր” պիտակավորմամբ բազմաթիվ դասախոսների նկարներ, ինչպես նաեւ թռուցիկի տարբերակով նկարներ, որոնք թափված էին ցեխաջրերում:
“Մենք հետեւողական ենք եւ վճռական: Մենք ապացուցում ենք, որ չենք երկմտի լուծել մեր առջեւ դրված եւ ոչ մի խնդիր, եւ պայքարը կհասցնենք իր տրամաբանական ավարտին”,-ասված է թռուցուկում: Իհարկե միանշանակ չի կարելի ասել` ինչ “տրամաբանական ավարտի” մասին է խոսքը եւ ինչ տրամաբանությամբ, բայց փաստ է, որ նախաձեռնության այս դրսեւորումը ոչ միանշանակ ընդունվեց շատերի կողմից… Մյուս կողմից գուցե շատ լավ մեթոդ է կոռուպցիայի դեմ արմատներից ու կոշտ միջոցներով պայքարելու համար… Read the rest of this entry »