Թող իրականանան ձեր բոլոր երազանքները

27 12 2008

123

Հանրապետության գլխավոր ժամացույցը 15 րոպեն մեկ ազդարարում է ժամը: Երեկոյան, տոնականորեն զարդարված Երեւանում` հատկապես Հանրապետության հրապարակում, ժամացույցի ամեն մի զանգ ընկալվում է իբրեւ Նոր տարվա ավետիս: Մինչդեռ մինչեւ Հին ու Նոր տարիների հանդիպումը մի քանի օր կա: Ամանորի նախօրեին ամեն ինչ խառնվում է. բոլորը փորձում են ավարտին հասցնել կիսատ գործերը ու …հանկարծ հայտնաբերում են, որ էլի չեն հասցնում: Իսկ Նոր տարին գալիս է եւ Ամանորի շեմին թերեւս ամենակարեւորն է` հասցնել երազանքներ պահել, մեկ-մեկու բարեմաղթանքներ հղել եւ հավատալ, որ գալիք տարին ավելի լավն է լինելու, քան անցնող տարին:

Սիրելի ակտիվ հայեր, ՀՀ անկախության քաղաքացիներ, շնորհավորում եմ Ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ ցանկանում բոլոր նվիրական երազանքների իրականացում 2009-ին:Շնորհավոր Նոր տարի: Read the rest of this entry »