1999թ հեկտեմբերի 27-ին Ժամը 17-ի մոտ հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ: Մոտ երեք տարի տեւած “27”-ի դատավարությունն այդպես էլ պատասխան չտվեց հասարակությանը հուզող հարցերին` չցրելով այն կասկածը, որ ահաբեկիչներն առանց օժանդակության կարող էին իրագործել այդ հրեշավոր ծրագիրը: Հանրապետության առաջին դեմքերին գնդակահարած ոճրագործները դատապարտվեցին ցմահ, թեեւ զոհերի հարազատներն ու հասարակության մեծ մասը պահանջում էր մահապատժի ենթարկել նրանց: Ի դեպ, դատավարության այնքան ձգձգվեց, որ “27”-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ԵԽ պահանջով մահապատիժն արդեն վերացված էր: Read the rest of this entry »
Հոկտեմբերի 27-ից 9 տարի անց /նոր կադրեր/
27 10 2008Comments : 14 Comments »
Tags: Հենրիկ Աբրահամյան, Հոկտեմբերի 27, Միքայել Քոթանյան, Յուրի Բախշյան, Նաիրի Հունանյան, Ռուբեն Միրոյան, Վազգեն Սարգսյան, Արմենակ Արմենակյան, Գագիկ Ջհանգիրյան, Կարեն Դեմրիճյան
Categories : ՀՀ Ազգային ժողով, Հասարակություն, Հոկտեմբերի 27, Մահափորձ, Մարտի 1, Նաիրի Հունանյան, Սգո երթ, Սպանություն, Վազգեն Սարգսյան, Քաղբանտարկյալներ, Ահաբեկիչներ, Բռնություն, Գագիկ Ջհանգիրյան, Երեւան, Ընդդիմություն, Ժիրայր Սեֆիլյան, Լեւոն Տեր-Պետրոսյան