Մովսես Շահվերդյան.”հայրենիքի դավաճանության շղթան սկսում է ընտրություններից”

21 05 2009

Copy of movsesi

Դիանա Մ. – Քանի՞ անդամ ունի ՀԱՍԿ-ը եւ քանի ավագանու հավակնություն ունեք:

Կուսակցության անդամների թիվը 10-ն է եւ 2 ու կես հազարից մանավանդ վերջին օրերին կուսակցությունը համալրվում է նոր անդամներով` կապված վերջին օրերի մեր ակտիվ աշխատանքների հետ: Իսկ ավագանու թեկնածուների մեր ցանկում գրանցված է 29 մարդ:

Բլանշ -Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Ի՞նչ է հաջողացրել իրականացնել այս ընթացքում ՀԱՍԿ-ը:

ՀԱՍԿ-ը իր քարոզարշավը կազմակերպել եւ իրականոցնում է այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսել էինք: Մենք անց ենք կացնում բակային հանդիպումներ ժողովրդի հետ մեր ակտիվիստների միջոցով, մենք մասսայական միջոցառումներ չենք կազմակերպում: Նաեւ օգտագործում ենք հեռուստառադիոեթերը, մամուլը: Read the rest of this entry »





Մարտի 1-ին ընդառաջ…

27 02 2009

“2008 թվականի մարտի 1–ին ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան՝ ավելի սրելով երկրում փետրվարյան նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումը։ Մարտի 1–ին՝ ընդամենը 20 ժամվա ընթացքում քաղաքի կենտրոնական տարբեր հատվածներում ոստիկանությունը առանց նախազգուշացնելու և դիմադրության հանդիպելու հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց, վերադարձավ հարձակմանը, և ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների մի փոքր խմբի հետ։ Զոհվեց առնվազն տաս մարդ`ութ ցուցարար և ոստիկակության երկու ծառայող, իսկ շատերը վիրավորվեցին։ Երևանում մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական պատկերը դեռ պետք է ի հայտ գա։ Այսպես է սկսվում “Human Rights Watch”-ի զեկույցը Հայաստանի մասին, որի ընդհանուր գնահատականում 2008թ-ին Հայաստանում ժողովրդավարությունն էականորեն հետընթաց է ապրել:

Հայտնի իրադարձություններից 1 տարի անց, զանգվածային միջոցառումների տեւական դադարից հետո ընդդիմությունը դուրս է գալիս հանրահավաքի մարտի 1-ին եւ իր տարածած հայտարարության մեջ արդեն իսկ նշում է. “ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին” օրենքի 12.6 հոդվածի ուժով”:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ ասում է, որ մարտի 1-ին ոստիկանությունն էլ ընդունելու է տուժողի կեցվածք, քանի որ մեկ տարի առաջ այդ օրը ոստիկանությունն էլ ունեցել է զոհ: “Եթե կուզեք, մենք էլ ենք հարգելու մեր զոհերի հիշատակը”,-ասում է Ալիկ Սարգսյանը եւ ավելացնում, որ իրենք ամբողջությամբ պատրաստ են մարտի 1-ին վերահսկել իրավիճակը: “Երեւանից պետք է վերանա վախի մթնոլորտը”,-հայտարարում է ոստիկանապետը: Read the rest of this entry »





“Սպանություն չի եղել, սպանված մարդ չի եղել”

14 10 2008

ԱԺ-ի Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը գնալով ավելի անհեթեթ է դառնում. ամիսներ շարունակ այս հանձնաժողովը փորձում էր պարզել, թե ժամը քանիսին է սկսվել եւ ավարտվել խաղաղ ցուցարարներին ՚Ազատությանՙ հրապարակից ցրելու օպերացիան, հետո փորձում էին հայ հասարակությանը մոլորության մեջ գցել` պնդելով, թե շրջանառության մեջ դրված տեսաֆիլմը մոնտաժված է, իսկ դրանում տեղ գտած կադրերը, որում արտացոլված են մարդկային ծնոտ, կամ արյուն, չեն համապատասխանում իրականությանը:

՚Ա1+ՙ հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պնդում է, որ խնդրո առարկա կադրերը ՚Ա1+ՙ-ինն են եւ հում, չմոնտաժված կադրեր են ՚Ա1+ՙ-ը նախաքննական մարմնին արդեն ուղարկել է վերը նշված կադրերը՝ դրան նախորդած եւ հաջորդած տեսաշարով, նաեւ թվային արձանագրությամբ՝ օրացույցով եւ վայրկյանացույցով: Ի դեպ, նախաքննության մարմինը հրավիրել է մեր օպերատորներից երկուսին հարցաքննության՝ որպես վկա: Քննիչն ի թիվս այլ հարցերի, հարցրել է նաեւ՝ ՚Ձեր աչքի առաջ սպանություն եղե՞լ էՙ: Օպերատորները, որոնք թեեւ տեսել են դիակներ, բայց բուն սպանության փաստը չեն տեսել, բնականաբար ասել են՝ ՚ոչՙ: Քննիչը անմիջապես պահանջել է` ՚դե գրեք, որ ձեր աչքի առաջ սպանություն չի եղելՙ: Read the rest of this entry »





Մարտի 1-ին զոհվել է 10 խոճկոր?

26 09 2008

Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովում այսօր մի շարք սենսացիոն բացահայտումներ արվեցին: Ընդդիմության տարածած տեսաերիզում անզեն աչքով տեսանելի է մարդկային մարմնի հատվածներ՝ ատամնաշարով ծնոտ, ուղեղի կտորներ եւ այլն: Այսօր դատաբժշկական փորձաքննությունների ազգային կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը հայտարարեց, որ այդ կադրերում առկա ծնոտը ոչ թե մարդու, այլ երիտասարդ խոզի՝ խոճկորի ծնոտ է, հայտնաբերված լեզուն էլ մարդու լեզու չի, իսկ արյան տպավորություն ստեղծում են ստվերները: Նա նաեւ վստահեցրեց, որ կադրում անհայտ հեղուկ է, ոչ թե արյուն:

Ի դեպ, այդ եզրակացությունները նրանք արել են ոչ թե իրականում այդ օրը դատաբժշկական փորձաքննության արդյունքում, այ` միայն կադրերն ուսումնասիրելով: Շոթա Վարդանյանը նաեւ հայտարարեց, որ ոչ մի ոսկորի վրա կրակոցի հետք չկա, իսկ պարկուճները, որ կադրում թափված են արյունների մեջ, ըստ Վարդանյանի, բերվել դրվել են այդ վայրում: Շոթա Վարդանյանի հայտարարությունները հանձնաժողովն ընդունեց հալած յուղի պես, իսկ հանձնաժողովականները սկսեցին պահանջել, որ պատասխանատվության ենթարկվեն տեսաերիզի հեղինակներն ու տարածողները: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանն էլ ընդգծում էր այդ կադրերի թողած անդառնալի հետեւանքները հատկապես ՚մատաղ սերնդի վրաՙ, ովքեր տեսել են այդ երիզը:

Նկատենք, որ խնդրո առարկա կադրերը նկարահանել է “Ա1+”-ի օպերատորը եւ հանձնաժողովի անդամները ցանկության դեպքում կարող են անմիջապես նրանից ճշտել դեպքի վայրի “խոճկորներ” քանակը: Ի դեպ, այդ կադրերի բնօրինակի շարունակության մեջ քաղաքացիները ասում են. “Նկարի, նկարի, ջուրը լցրին, ջուրը լցրին, որ մաքրվի արյունները, նկարի, ես դրանց”: Եվ իսկապես կադրում ջրցան մեքենան դեպքի արյունոտ վայրը պարզապես ջրում է, լվանում հետքերը:

Մենք փորձեցինք հանձնաժողովականներից պարզել, թե քանի՞ անգամ են Երեւանի փողոցներում, հատկապես Մաշտոց, Գրիգոր Լուսավորիչ եւ Արշակունյաց փողոցներում խոճկոր տեսել: Պարզվեց, որ չեն տեսել, բայց ոչ մեկի մոտ հարց չառաջացավ, թե ինչ կապ ուներ դեպքի վայրում մոլորված խոճկորը, որի ծնոտը հետո ընդդիմությունը պետք է “շահարկեր”: Ասենք հարց տվող մեկ-երկու պատգամավորներն էլ այսօր չէին մասնակցում նիստին, մասնավորապես` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը եւ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: Read the rest of this entry »





Իսկ զոհվածների հարազատներին ո՞վ է օգնելու

28 07 2008

Քաղբանտարկյալների անապահով ընտանիքների ֆինանսական օգնություն ցույցաբերելու համար “Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն” հանգանակություն է կամակերպել եւ առայժմ կարողացել է որոշակի գումար փոխանցել ամենաանապահով 6 ընտանիքների: Կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը այսօր “Ա1+”-ին հայտնել է, որ այս մարդկանց ազատազրկումից հետո նրանց քաղբանտարկյալների ընտանիքները հայտնվել են ծայրահեղ վիճակում: Բացի այդ, ըստ նրա` Հայաստանում բոլոր բանտարկյալներին պահում են նրանց հարազատները, պետության հատկացրած գումարով ազատազրկման վայրում ապրել հնարավոր չէ:

Կոմիտեն այս պահին աշխատում է կարիքավոների ցուցակի կազմման վրա, իսկ հանգանակության մինչեւ այս մասնակցել են շատ ՀՀ քաղաքացիների, սփյուռքահայեր, Լեւոն Տեր-Պետրոսյանը, անգամ մի ՀՅԴ ներկայացուցիչ, որ չի ցանկացել ներկայանալ: Անկասկած սա կարեւոր քայլ է եւ հանգանակությանը մասնակցող մարդկանց “աշխարհագրությունը” ընդգծում է հարցի նեղ կուսակցականից դեպի քաղաքացիական նշանակությունը: Բայց մի փոքրիկ նոթ նաեւ արդարության եւ բարոյականության մասին… իսկ մարտի 1-ի զոհվածների հարազատներին ո՞վ է օգնելու: Read the rest of this entry »