Կոմունիսնտները սկսեցին` Կոնգրեսը ավարտեց

1 05 2009

publication1

Աշխատավորների օրը զանգվածային միջոցառումներով առատ էր: Առավոտյան կոմունիստները “վպերյոդ” արեցին, երեկոյան`ընդդիմությունը: Առավոտյան “Կեցցե մայիսի 1-ը” ցուցապաստառներով, թմբուկ, շեփորով կոմունիստական կուսակցության երեւանյան եւ մարզերից քաղաք հասած համակիրները քայլեցին մինչեւ Շահումյանի արձան: Նրանց հետ էին նաեւ դպրոցահասակ երեխաներ` կարմիր վզկապներով ու գլխարկներով: Երեկոյան ընդդիմության բազմամարդ երթը անցավ Մաշտոց պողոտայով,Հանրապետության հրապարակով, Ամիրյան, Թումանյան փողոցներով եւ հասավ մինչեւ Հյուսիսային պողոտա: Նրանց հետ էին ոստիկանները: Մարտի 1 ի հանրահավաքից մեկ ամիս անց ընդդիմության հանրահավաքը, ըստ ամենայնի, 4 կարեւոր “իրավիճակ” ուներ մեկնաբանելու. սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում, յոթ քաղբանտարկյալների գործի տապալում, հայ-թուրքական երկխոսության խորացում, Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։

“Հարց է առաջանում. ի՞նչն էր բարձրացված այդ ամբողջ աղմուկի իմաստը։ Ցավոք, հարցի պատասխանը դառնահամ է լինելու հայկական կողմի համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի”,-իր ելույթում ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժի մասին: Read the rest of this entry »