Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում

25 09 2008

Արդեն երեկվանից, ինչ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Նյու յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին մասնակցելու, ամենից շատ սպասում ենք նրա ելույթին, որ տեղի կունենա այսօր երեկոյան։ Անկասկած՝ տարածաշրջանային քաղաքական ու համաշխարհային դիվանագիտական գնահատականների առումով այն կարեւոր նշանակություն է ունենալու եւ նվազագույնը Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության ցուցիչն է։ Դե ինչ, սպասենք մինչեւ երեկո ու ակնկալում եմ, որ ձեր տպավորություններով ու կարծիքներով չեք մոռանա կիսվել։

Իսկ մինչ այդ նախագահը տարբեր բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել: Օրվա երկրորդ կեսին իր կեցավայրում Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հար­ցերի լայն շրջանակ: Պետքարտուղարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա նախաձեռնության համար եւ հույս հայտնել, որ Թուրքիայի Նախագահի այցը Հայաստան եւ հայ-թուրքական վերջին հանդիպումները համագործակցային ապագայի լավ սկիզբ են դնում: Մինչ Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Յան Պիտեր Բալկենենդեի հետ: Անդրադառնալով Նիդեռլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումներին, Հոլանդիայի վարչապետը նշել է. “Մենք, իհարկե, շատ լավ տեղյակ ենք ցեղասպանության խնդրին, կարեւոր է անկեղծ եւ ազնիվ լինել պատմության հետ”: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ: Սերժ Սարգսյանը եւ Բորիս Տադիչը նկատել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը` հայ եւ սերբ ժողովուրդները պատմամշակութային շատ ընդհանրություններ եւ փոխադարձաբար ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ: Read the rest of this entry »