Ով հայոց աշխարհ, քո փրկությունը լավ PR-ի մեջ է

23 11 2008

imgp0521Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շարունակական դեպրեսիվ քննարկումներն ու լարվածությունը, որ այսօր արդեն դժվար է որոշել` արհեստածին “աշխատված”, թե իրական սպառնալից էին, անցնող շաբաթ իրենց դիրքերը զիջեցին շախմատային վերջին զարգացումներին ու մանկական եվրոտեսլին: Ապա ավել շուտ հանրապետությունում օրինականության եւ պատասխանատու հայտարարությունների լույս էր ճառագել “Հետք”-ի խմբագրի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Հաջորդ շաբաթվա զարգացումների համատեքստում գուցե նոր օրինականության կոչեր եւ “հասարակական” մարզահամերգային համալիրի “նոր” ֆորմատի լսումների լույս ճառագի: Տարօրինակ է, որ տարօրինակ ոչինչ չկա:

Հայաստանյան ընտրական առք ու վաճառքների գործընթացներում իշխանության եկած “աշխատակազմն” իր օրինականությունը հաստատելու եւ աթոռը “պնդելու” խնդիր ունի: Ինչպես նաեւ հասարակությանը մշտապես ռեժիմից դժգոհ ընտրազանգվածներին զգոն պահելու խնդիր ունի ընդդիմությունը: Ուրմեն իշխանությունների`ԼՂՀ շրջադարձային կարգավորման, ընդդիմության`ԼՂՀ հայրենավաճառ գործողության շուրջ փոխշահավետ ինֆորմացիոն քարոզչության ու հոգեբանական մենամարտների արդյունքները, այնուամենայնիվ, պարզ իրողություններ ու փորձված քաղաքական տեխնոլոգիաներ են: Եվ ըստ ամենայնի` հաջողված երկուստեք, քանի որ լարվածությունը առնվազն իրեն գերազանցեց բոլոր տիպի հասարականան ցնցումների առումով եւ երկար չզիջեց դիրքերը հաջորդ հարմար PR-վելու առիթներին: Read the rest of this entry »





Դարձյալ Ղարաբաղ… հրադադարը խախտում է Ադրբեջանը

18 11 2008

copy-of-armeniamapenglish_p1

ԼՂՀ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները այլեւս մտահոգիչ լինելուց փոխակերպվել են անհանգստացնող, սպառնացողի։ Ու մինչ Սերժ Սարգսյանը հարցազրույցում պարզաբանում է բանակցային գործընթացի նշանակությունն ու բառախաղերի իմաստը, ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը հայտնում է նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի կողմից ԼՂՀ զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը ճեղքելու փորձերի մասին։ Եվ սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս օրերին պաշտոնական այցով գտնվում են ԼՂՀ-ում եւ Հայաստանում։ Եւ սա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից վերջերս ստորագրված մոսկովյան հռչակագրից անմիջապես հետո, որում մասնավորապես նշված է, որ կողմերը պատրաստ են քաղաքական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցով նպաստել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը:

Ես կողմնակից եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ներգրավվեն բանակցային գործընթացում եւ համարում եմ, որ ամենից արդյունավետ ճանապարհը, երեւի, դա է, բայց Մայնդորֆյան հռչակագիրն որեւէ առնչություն չունի իմ ասած այս մտքի հետ, եւ այն երեք նախագահների կարծիքն է խնդրի լուծման մասին: Հռչակագիրը դա մի հանգրվան չէ, բուն բանակցությունների բաղկացուցիչ մաս չէ: Երեք երկրների նախագահներն ասում են, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Ես ուզում եմ մի քիչ ավելի պարզ բացատրել: Դրանից հետո ես եղել եմ Փարիզում, Եվրամիության կառույցներում, եւ եթե կամ Փարիզում, կամ Բրյուսելում առաջարկվեր մի փաստաթուղթ ստորագրել, որով եւս մենք կհավաստեինք մեր ցանկությունները` խնդրի խաղաղ լուծման համար, ես ի՞նչ պետք է անեի, պետք է ասեի սպասեք Լեռնային Ղարաբաղից մարդ հրավիրեմ: Անտրամաբանական է, չէ՞: Read the rest of this entry »





Կոլեկտիվ պսակադրություն, կոլեկտիվ երջանկություն…

16 10 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Շուշիի սրբ. Ղազանչեցոց եւ Մարտակերտի Գանձասար եկեղեցիներում միաժամանակ պսակվեցին 675 զույգեր: Պսակադրությանից հետո տոնական ճաշ, ապա Ստեփանակերտի մարզադահլիճում նորապսակներին ամուսնության վկայականներ եւ պարգեւներ հանձնելու արարողություն…Կոլեկտիվ պսակադրության նախաձեռնողը գործարար, ծնունդով ղարաբաղցի Լեւոն Հայրապետյանն է: Նրա կողմից յուրաքանչյուր զույգին հանձվելու են բանկային ՙոսկե քարտեր՚` 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Իսկ ահա առաջնեկի ծնունդից հետո ծնողները ստանալու են 2 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ եւ երրորդ երեխաների համար համապատասխանաբար 3 եւ 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ 4-ից 7 երեխաների համար` 10-100 հազար ԱՄՆ դոլար: Read the rest of this entry »