Ղարաբաղը կհանձնեն սահմանադրական հանրաքվեի արդյունքում?

2 12 2008

Արդեն 2-րդ օրն է անընդմեջ Աժ-ում քննարկվում է “Հանրաքվեի մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծը, որը Աժ է բերել ՀՀ կառավարությունը: Լարված մթոլորտում քննարկումներն արդեն երկրորդ օրն անընդմեջ հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս: Հիմնական հակասությունը օրենքի իրական ենթատեքստի` ԼՂՀ կարգավորման եւ օրինագծի “սահմանադրականության” շուրջ է: Այսինքն, եթե մինչ այժմ, ըստ Սահմնադարության 111 հոդվածի, հանրաքվե անցկացնելու որոշման իրավունք ուներ միայն հանրապետության նախագահը՝ ԱԺ-ի հետ խորհրդակցելով, ապա այժմ առաջակվում է այդպիսի իրավունք վերապահել նաեւ կառավարությանը: Կառավարության անցկացրած հանրաքվեն, ըստ երեւույթի, կունենա զուտ խորհրդատվական բնույթ, բայց օրինագծում` “պետական կարեւորագույն հարցերով հասարակական կարծիքի բացահայտման նպատակով հանրաքվեի անցկացում” է ձեւակերպված:

Խորհրդարանական երկօրյա քննարկումներ ներկայացնում ենք առանց մեկնաբանության. “Ժառանգության” պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հարցը ուղղված հարցի զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: “Չե՞ք բացառում, որ հարցերը կարող են դրվել այնպիսին, որ հետագայում կառավարության կամ նախագահի կողմից ընդունվեն որոշումներ, որոնք ուղղակի մանիպուլյացիա լինեն պարզ հարցի. օրինակ՝ կառավարությունը հարցնում է՝ Աղդամը մեր հայրենի՞քն է, ժողովուրդն ասում է՝ “ոչ”: Քանի որ դա վերաբերում է արտաքին եւ ռազմական խնդիրներին, նախագահը որոշում է, որ փոխզիջումների փաթեթում Աղդամը կա, քանի որ այն մեր հայրենիքը չիՙ: Այսինքն, հարցը տրվի մեկ այլ ենթատեքստով, որոշումն ընդունվի՝ միանգամայն այլ”:

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: “Հանրաքվեն միայն ու միայն ժողովրդի իշխանությունն իրականացնելու միջոց է, եւ վերջակետ, հարցումը, առանց պարտադիր հետեւանքների, ժողովրդի իշխանության իրականացման ձեւ չէ, եւ ակնհայտ է, որ այս նախագիծը բացարձակապես չի բավարարում Սահմանադրության պահանջներին: Եթե խնդիր կար պարզելու հանրության կարծիքը, կարելի էր ընտրել ուրիշ ձեւ: Կարծում եմ` որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե այս հրատապությունը ինչով է պայմանավորված: Անկեղծորեն պետք է ասեմ, որ համոզված եմ՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման այն արագացված գործընթացը, որի մասին խոսվում է, չի իրականանալու, մի որեւէ ճանապարհի, ինչպես Քի Ուեստում հայր Ալիեւը երկար բանակցություններից հետո հրաժարվեց իր բոլոր մոտեցումներից, ահա այդպսիսի ընթացք է լինելու այս դեպքում եւ ես համոզված եմ, որ խնդիրը չի հասնելու կարգավորմանը: Չի կարելի հակասահմանադրական օրինագծով խարան դնել հանրաքվեի գաղափարի վրա: Read the rest of this entry »