Տիգրան Թորոսյան. “Հայաստանին այդպես էլ չեն բավարարում գործող կուսակցությունները”

16 06 2009

ttttttt

Առաջին անգամ ընտրություններին դուք հետեւում էիք անկախ հայացքով, այսինքն ոչ որպես հանրապետական կուսակցությունից: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատությամբ:

Կարծում եմ երկու ընտրությունները համեմատելը ճիշտ չէ: Համապետական ընտրությունները մի բան են, մայրաքաղաի ավագանու ընտրությունները այլ բան: Սակայն մեկ բան ակնհայտ է. նախագահական ընտրություններից հետո բազմաթիվ էին դժգոհությունները եւ երկուստեք երկխոսության հրավերները: Այս մեկ տարվա ընթացքում երկուսն էլ չկարողացան օրակարգ առաջարկել քննարկումների համար:

Երկխոսությունից եք խոսում: Սակայն ընդդիմության ներկայացուցիչների ընկերները բանտերում են: Այս պայմանը գոնե պիտի կատարվեր չէ՞, որ երկխոսություն սկսեր:

Կարծում եմ այս հարցը մի փոքր հուզական ժանրից է, որովհետեւ ցանկացած հարցի լուծում միշտ երկխոսությամբ է հնարավոր: Նախապայմաններ դնել երկխոսության համար, կարծում եմ, ճիշտ չէ: Այդ նույն պայմանները կարելի է առաջ քաշել նաեւ երկխոսության ժամանակ: Այնպես որ, թերեւս օրակարգ ձեւակերպել եւ ներկայացնել հասարակությանը եւ իշխանության, եւ ընդդիմության պարտականությունն էր: Հասարակությունը կտրված է բուն քաղաքականությունից: Այս պարագայում արդեն պարզ կլիներ`ուզում է արդյոք ընտրություններ լինեն, թե ընտրություններ իրենց կոնկրետ հավակնությունների համար են ուզում: Read the rest of this entry »





ԱԺ նոր նախագահը

29 09 2008

ՀՀ Ազգային ժողովը այսօր ընտրեց իր նոր նախագահին: Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ԱԺ նախագահի աթոռը կզբաղեցնի Հովիկ Աբրահամյանը: Ընտրությանը մասնակցել է 115 պատգամավոր, որից 110 քվերակել է Հովիկ Աբրահամյանի, իսկ 5-ը Լարիսա Ալավերդյանի օգտին: Նշենք, որ ՀՀԿ խմբակցության նախագահ Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել ՀՀԿ կուսակցության անդամ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` “Ժառանգություն” կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանի: ԱԺ նախագահի պաշտոնը թափուր է սեպտեմբերի 26-ից:

Առաջարկում եմ ծանոթանալ նոր ԱԺ նոր նախագահի կենսագրությունը: Ծննդյան օրը, վայրը` 24 հունվարի 1958թ., Արտաշատի շրջան, գ. Մխչյան Կրթությունը` 1980-1984թթ. Երևանի ավտոճանապարհային տեխնիկում, 1985-1990թթ. Երևանի ժողտնտեսության ինստիտուտ Աշխատանքի փորձը` 1977-1979թթ. Ծառայություն Խորհրդային բանակում, 1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարան` բաժնի պետ, 1991-1995թթ. Արտաշատի գինու -կոնյակի գործարան` տնօրեն, 1995-1999թթ. ՀՀ Ազգային Ժողովի առաջին գումարման պատգամավոր, Read the rest of this entry »





ՀՀԿ-ն իշխանության գալու կուսակցություն?

18 09 2008

Քաղաքական հեղինակությունների իստիտուտում Հանրապետական կուսակցությունն անկասկած իր “ներդրումն” ունի/չենք քննում դրական կամ բացասական կողմը/, իսկ ԱԺ-ի վերջին դերափոխություններն ու աղմուկն այդ մասին, ակամա հայացքդ գցում է կուսակցության “կազմի” եւ գաղափարակիցների վրա: Կուսակցությունը նպատակահարմար է գտել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանին` չնայած նրա հեղինակությանը փոքր ինչ վերապահումներով են մոտենում հասարակությունում/առայժմ/: Հետաքրքիր է իմանալ` ով է ըստ ձեզ հեղինակություն Հանրապետական կուսակցությունում եւ ով է հեղինակություն առհասարակ մեր օրերում:

Այս փոփոխությունը, ճիշտ է, անմիջականորեն Տիգրան Թորոսյանի դեմ էր, բայց սա անհամեմատ ավելի ահավոր քայլ էր հենց ՀՀԿ-ի համար, քանի որ գլուխ բարձրացրին այդ կուսակցություն ներթափանցած քաղաքական խոպանչիները: Անդրանիկ Մարգարյանից հետո իսկական հանրապետականների թեւերը կամաց-կամաց կտրելով կամ խուզելով՝ ՀՀԿ-ն դարձրին պարզապես նոմենկլատուրայի, իշխանության կուսակցություն, կոմկուսի վերաշինված մի տեսակ: Read the rest of this entry »





Ումից է նեղացել Տիգրան Թորոսյանը?

16 09 2008

Քիչ առաջ ԱԺ արդեն նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ասուլիսում հայտարարեց իր հրաժարականի մասին, հայտնեց նաեւ, որ հեռանում է Հանրապետական/ՀՀԿ/ խմբակցությունից: Նա իր հրաժարականը բացատրել է «ներքին քաղաքական հարցերում մեծամասնության հետ զգալի տարակարծություններ ունենալու պատճառով: Համամասնական ընտրակարգով ԱԺ անցած Թորոսյանը նաեւ ասել է, որ պատրաստվում է շարունակել իր աշխատանքը խորհրդարանում պատգամավորի կարգավիճակով:

Հիշենք, որ արդեն օրեր առաջ ՀՀԿ գործադիր նիստի որոշում էր կայացրել, որ այլեւս աննպատակահարմար է Տիգրան Թորոսյանի ԱԺ նախագահի պաշտոնում աշխատանքը եւ այդ պաշտոնում առաջադրել դեռ օգոստոսին մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Ըստ ամենայնի ՀՀԿ-ն հենց այսօր կգումարի խորհրդի նիստ, որտեղ եւ կհաստատի Տ. Թորոսյանին Հ. Աբրահամյանով փոխարինելու վերաբերյալ որոշումը: Մի հիշեցում էլ անենք այն մասով, որ Հովիկ Աբրահամյանն էլ խորհրդարան էր մտել 17 ընտրատարածքից պատգամավոր ընտրված իր պատգամավոր եղբայր Հենրիկ Աբրահամյանի հրաժարականի արդյունքում: Read the rest of this entry »





Փոփոխությունները ԱԺ-ում ու լուրերը ԱԺ-ից դուրս

13 09 2008

Դիտանց անելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել երկու “ծամծմված”, բայց դեռեւս կարեւոր թեմաների վրա` Հայաստան-Թուրքիա “զարգացող հարաբերությունների” մասին թուրքաադրբեջանական արձագանքներն ու հայաստանյան մեկնաբանությունները:

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկատվություն, համաձայն որի` Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ՚Սաբահՙ թուրքական պարբերականին հայտնել է բառացիորեն հետեւյալը. ՚Հայաստանը խոստացել է ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքներըՙ: Այս տեղեկատվությունը խորհրդարանական ուժերը մեկնաբանեցին տարբեր կերպ. ՕԵԿ-խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը աներկբա հայտարարեց, թե ադրբեջանական մամուլը ինչպես միշտ ստում է: Ընդդիմադիր ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը այս առիթով ասաց. ՚Հայ հասարակությունը բանակցությունների մասին տեղեկացված չի եղել եւ այն ինչ իմացել ենք, իմացել ենք ինքնաթիռի մեջ Գյուլի Թուրքիայից ժամանած լրագրողներին տված հարցազրույցներից. հետո արդեն տարածվել է տեղեկատվություն, որ եղել են բանակցություններ, որոնք հայկական հասարակության համար մնացել են փակ:

Ապա ՀՀԿ երկար սպասված “ռակիրովկա”-ն Թորոսյան-Աբրահամյան:

Մարզիչը որոշել է, եւ թիմը չի կարող առարկել, թիմը կարգապահ է եւ չի կարող դաշտից հեռանալ: Յուրաքանչյուրը վազում է եւ կատարում է իր հանձնարարությունը, եւ խաղային օղակների գործունեության մեջ խաթարում չի կարող տեղի ունենալ, եթե թիմի ավագը փոխվում է մարզիչի որոշմամբ: Read the rest of this entry »