Հայաստան + Թուրքիա

1 09 2009

dogovor(1)

 

 

 

 

 

 

 

 

Ուշ երեկոյան` համարյա կեսգիշերին արտգործնախարարությունը տարածել է երկու հաղորդագրություն.

 Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները մամուլի հաղորդագրություն են տարածել, որում անդրադարձ է կատարվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին: Հաղորդագրության մեջ ասված է.

«Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետևյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։

Հիշյալ երկու Արձանագրությունները սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ։ Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արաձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար։ Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական և օրենսդրական գործընթացների։

Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը հանձն են առնում շարունակել համատեղ ջանքերը Շվեյցարիայի օժանդակությամբ»։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրություն

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը.

Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ և զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում` ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,

Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները,

Հաշվի առնելով երկու երկրների միջև` ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի և վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարևորությունը,

Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,

Կարևորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը,

Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում,

Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխընբռնման, խաղաղության և ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձևեր և ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը,

Համաձայնեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ սույն Արձանագրության ստորագրման օրվանից` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի համապատասխան, և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ։

Սույն արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միևնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը։

Կատարված է …… ………, հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով։ Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ , ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

տարածվել է նաեւ ժամանակացույց

 …մինչ այդ, առավոտյան տարածվել էր Ս.Սարգսյանի հարցազրույցը

 Սերժ Սարգսյան. «Ես չեմ տեսնում պայմանավորվածությունների կատարման ձգտում Թուրքիայի կողմից»

 «Մենք ունենք պայմանավորվածություններ, եւ ես կարծում եմ, որ նորմալ եւ ճիշտ ճանապարհը այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք, ես մինչ օրս չեմ տեսել մեծ ցանկություն կամ ձգտում այդ պայմանավորվածությունների կատարման», – հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` BBC-ին տված հարցազրույցում պատասխանելով հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցին:

Նա վերահաստատել է ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա – Հայաստան պատասխան հանդիպումը դիտելու համար Թուրքիա մեկնելու վերաբերյալ վերջերս իր արած հայտարարությունը. – «Ես երկու անգամ հայտարարել եմ այդ մասին, եւ հայտարարել եմ հետեւյալը. ես կգնամ Թուրքիա այդ խաղին, եթե մեր սահմանը արդեն բաց լինի, կամ էլ մենք գտնվենք դրա շեմին: Այսինքն, եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները` դա կլինի մի բան, իսկ եթե չկատարեն` մեկ այլ բան»:

«Մեր ցանկությունը նույնն է` հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների», – վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

BBC-ի հարցին` «Պատրա՞ստ եք արդյոք զիջումների գնալ 1915 թվականի իրադարձությունների հարցում, եւ կանվանի՞ արդյոք Թուրքիան այդ իրադարձությունները ցեղասպանություն», Հայաստանի նախագահը արձագանքել է. – «Իհարկե, դա շատ կարեւոր է, կարեւոր է մեր ժողովրդի, կարեւոր է Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի համար. կարեւոր է, որ պատմական արդարությունը վերականգնվի, կարեւոր է, որ մեր ժողովուրդները կարողանան հաստատել նորմալ հարաբերություններ եւ, վերջապես, կարեւոր է, որ դա ապագայում չկրկնվի: Սակայն մենք չենք դիտում ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման»:

«Այսինքն, գոյություն ունի փոխզիջման հնարավորությո՞ւն», – այս հարցին Սերժ Սարգսյանը հակադարձել է. – «Ոչ, դա չի կարելի անվանել փոխզիջում: Դա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել փոխզիջման մասին: Մենք ասում ենք` այո, եղել է ցեղասպանություն, եւ անկախ նրանից` ընդունում է արդյոք Թուրքիան դա այսօր, կա փաստ, որը ճանաչված է ցեղասպանությունների հարցերով զբաղվող բոլոր մասնագետների կողմից աշխարհում, ճանաչված է աշխարհի շատ եւ շատ երկրների կողմից: Սակայն ներկայիս պայմաններում մենք դա չենք ճանաչում նախապայման թուրքերի հետ հարաբերությունների հաստատման համար»:

Այս հարցազրույցից հետո, Հ.Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ….

Իսկ ՀՅԴ-ն պատրաստվում էր ցույց անել…..

Կբացվի սահմանը???? Ինչ եք կարծում..





Ընդդիմադիր «Դաշնակցությունը» իշխանություններին զսպել է փորձելո՞ւ

27 04 2009

publication1

Այսօր ՀՅԴ դաշնակցությունը պաշտոնապես հայտատարեց կոալիցիայից դուրս գալու մասին: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը այսօր պարզաբանեց, որ կոալիցիայիս դուրս գալու պատճառը ԼՂ հիմնախնդրի եւ Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությանն է: Արտաքին քաղաքականության ոլորտում մենք տարաձայնություններ ենք ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն այս անգամ տարաձայնություններն անհաղթահարելի էին:

ՀՅԴ-ն իր վերջնական որոշումը կայացրել է մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Շվեյցարիայում ՀՀ-ի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների միջեւ կնքված համաձայնագրից հետո: Արմեն Ռուստամյանն այսօր հաստատեց, որ նախորդ շաբաթ ինքն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հանդիպել են Սերժ Սարգսյանին, սակայն այդ հանդիպումը չի փոխել ՀՅԴ-ին կոալիցիայից դուրս գալու որոշման վրա.
“Նախագահը մեզ վստահեցրել է, որ նույն տրամաբանությամբ շարունակելու է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները”: Read the rest of this entry »