“2008 թվականի մարտի 1–ին ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան՝ ավելի սրելով երկրում փետրվարյան նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումը։ Մարտի 1–ին՝ ընդամենը 20 ժամվա ընթացքում քաղաքի կենտրոնական տարբեր հատվածներում ոստիկանությունը առանց նախազգուշացնելու և դիմադրության հանդիպելու հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց, վերադարձավ հարձակմանը, և ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների մի փոքր խմբի հետ։ Զոհվեց առնվազն տաս մարդ`ութ ցուցարար և ոստիկակության երկու ծառայող, իսկ շատերը վիրավորվեցին։ Երևանում մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական պատկերը դեռ պետք է ի հայտ գա։ Այսպես է սկսվում “Human Rights Watch”-ի զեկույցը Հայաստանի մասին, որի ընդհանուր գնահատականում 2008թ-ին Հայաստանում ժողովրդավարությունն էականորեն հետընթաց է ապրել:
Հայտնի իրադարձություններից 1 տարի անց, զանգվածային միջոցառումների տեւական դադարից հետո ընդդիմությունը դուրս է գալիս հանրահավաքի մարտի 1-ին եւ իր տարածած հայտարարության մեջ արդեն իսկ նշում է. “ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին” օրենքի 12.6 հոդվածի ուժով”:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ ասում է, որ մարտի 1-ին ոստիկանությունն էլ ընդունելու է տուժողի կեցվածք, քանի որ մեկ տարի առաջ այդ օրը ոստիկանությունն էլ ունեցել է զոհ: “Եթե կուզեք, մենք էլ ենք հարգելու մեր զոհերի հիշատակը”,-ասում է Ալիկ Սարգսյանը եւ ավելացնում, որ իրենք ամբողջությամբ պատրաստ են մարտի 1-ին վերահսկել իրավիճակը: “Երեւանից պետք է վերանա վախի մթնոլորտը”,-հայտարարում է ոստիկանապետը: Read the rest of this entry »