Լռություն բարեկամության դիմա՞ց

31 07 2008

“Վրաստանն ընդգրկված է մի շարք նախագծերում, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, այն դեպքում, երբ Հայաստանն իրեն նման քայլեր թույլ չի տալիս Վրաստանի նկատմամբ”,-Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջին հայտարարել է հայկական կողմը, ապա որպես օրինակ նշելով Հայաստանի չեզոքությունը ռուս-վրացական հարաբերությունների հարցում եւ հույս հայտնելով, որ Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի մեկուսացման առումով դրսից է թելադրված:

Միամտություն կլիներ կարծել, թե պաշտոնական Թբիլիսին չի վերլուծում Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանին եւ Թուրքիային հաճո քաղաքականության արդյուքները: Բայց վերջին զարգացումները Ջավախքում ցույց տվեցին, որ վրաց իշխանությունները մեղմ ասած նաեւ թքած ունեն հարցի ֆորմալ բարեկամական ֆոնի վրա, որը այդքան ժրաջանորեն փորձում են պահպանել հայկական իշխանությունները: Այս օրերին Ջավախքում հակահայ հիստերիայի արդյունքում ազգությամբ 2 հայ ոստիկան զոհվեցին եւ բաղմաթիվ հայեր ձերբակալվեցին, այդ թվում եւ «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինքի ղեկավար` Վահագն Չախալյանը, Ջավախքի միակ հայկական ռադիոկայանի տնօրեն` Էդուարդ Ալվրցյանը ու ռադիոկայանի այլ աշխատողներ: Read the rest of this entry »