Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում վտանգավոր էր կյանքի համար

11 05 2009

untitled

18 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը:

Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն: Read the rest of this entry »





Ընտրական կրքե՞ր. քարոզարշավը «հունի» մեջ է

7 05 2009

article

Ընտրությունների քարոզչական մասը ընդհանուր առմամբ “ուրախ” է անցնում`լի ինտրիգներով ու զարգացումներով: Ու վերջին օրերի ամենից շատ ինտրիգները Ահարոն Ադիբեկյանի ու ԲՀԿ հարթությունում են պտտվում: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նրան օրերս խոստացել է 1 միլիոն դոլար, եթե իհարկե, Ադիբեկյանը ապացուցի իր հրապարակած թվերի իսկությունը: Հակառակ դեպքում Ծառուկյանը սոցիոլոգից պահանջում է ներողություն խնդրել եւ չի բացառում, որ սոցիոլոգին պատժի:

«Պարոն Ծառուկյանն իր ռեստորանային մտածելակերպով վիրավորել է մի գիտություն, որը 20-րդ դարի նվաճումներից է: Կարծում եմ, որ նա չի տարբերում սոցիոլոգին ռեստորանի ռաբիս նվագողներից, որին ցանկացած գումար կարող է տալ եւ իր ցանկացած երգը երգեն: Դա այդպես չէ: Եթե նա այդքան կրուտոյ տղա է, թող «Գելափին»-ին առնի, թող «Գելափը» ապացուցի, այն տվյալները, որ Ծառուկյանը 21-րդ դարի սկզբի լավագույն քաղաքական գործիչն է, նրա կուսակցությունը ամենավարկանիշային է, իսկ Քուշկյանն ամենալավագույն քաղաքապետն է: Թող փորձի, եթե մենք վաճառվող մասնագետներ կամ վաճառվող գիտություն ենք»,-ասել էր Ահարոն Ադիբեկյանը, ապա հայտնել, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում սխալ տեղեկատվություն է տրվել եւ ինքը կուսակցությունների բլոկերի վարկանիշ դեռ չի հրապարակել: Read the rest of this entry »





Քարոզարշավը թեժ է լինելո՞ւ

4 05 2009

elections

Արդեն 3 օր է, ինչ պաշտոնապես մեկնարկել է Երեւանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Կուսակցությունները սկսել են հանդիպումները ընտրողների հետ, քաղաքական գովազդները, հավաքներն ու այլ քարոզչական միջոցառումներ: Այս ընտրությունների “նորահայտնությունը” ընտրական ԿԸՀ`անհատների հաշվառման եւ ընտրություններին մասնակցության հնարավորությունն է, ինչը կուսակցությունների, ընդհուպ մինչեւ Տիգրան Կարապետյանի դժգոհությունն է առաջացրել եւ նա որոշումը վիճարկել է Վարչական դատարանում: Կարեւոր “նորահայտություն” է նաեւ Արդարադատության նախարարի նախաձեռնությանը` “կուսակցություններին խոստումներով ու փող բաժանելու մեթոդներով” գործելը արգելող: Ի վերջո կուսակցությունների ներկայացվածությունը համամասնական ցուցակը գլխավորողների նման տեսքով արդեն իսկ ինտրիգային ու լարված քարոզարշավ է խոստանում: Read the rest of this entry »





“Փող բաժանել”-ը արգելվում է օրենքով

20 04 2009

456

“Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում լրացումներ անելու մասին Արդարադատության նախարարի նախաձեռնությանը կառավարությունն նախորդ շաբաթ իր նիստում հավանություն տվեց: Ըստ վերջինիս` “Արգելվում է կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ /խոստանալ/ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել /խոստանալ/ ծառայություններ”: Ապա տրվում է հետեւյալ հիմնավորումը. “…կուսակցությունները մինչև ընտրությունները անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու /խստանալու/ կամ ծառայություններ մատուցելու /խոստանալու/ միջոցով շրջանցում են ընտրական օրենգրքով սահմանված արգելքը: Մեր կարծիքով, նման երևույթներն անընդունելի են, եթե նույնիսկ դրանք իրականացվում են բարեգործության անվան տակ: Նման խնդիրներին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր 10.06.07թ. ՍԴՈ 703 որոշմամբ”:

“Ավանդաբար” հայկական ընտրությունների պրակտիկայում քարոզարշավերին ձայների “ստացման” անցած շաբաթվանից արդեն անթույլատրելի համարող պրակտիկան` խոստումների, փող ու մնացյալ բաժանելու, անխուսափելիորեն ուղեկցել է մեզ բոլոր ընտրություններին: Եվ այս մեթոդին դիմել են բոլոր այն կուսակցությունները անխտիր, ովքեր նման հնարավորություն ունեն: Տարածքային բոլոր “գզիրները” ամեն ընտրություններին տնետուն են ընկնում ձայներ հավաքելու` խաթրով, փողով, կարտոֆիլով, այլուրով, ամեն կերպ… Read the rest of this entry »





Երեւանի ՏԻՄ ընտրություններ. ընդդիմությունը ռեւա՞նշ է վերցնում

23 03 2009

copy-of-elections2

ԿԸՀ սահմանված ժամանակացույցով Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցին Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, Օրինաց երկիրը, Հանրապետականը, Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը: Խորհրդարանական “Ժառանգություն” խմբակցությունը որոշում կայացրեց չմասնակցել ընտրություններին, այնինչ մինչեւ երեկ դեռ քննարկվում էր ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով կամ առանձին հանդես գալու տարբերակը: Ընդդիմության կամ կոալիցիայի իրական կամ թվացյալ առանձին հանդես գալու հանգամանքը, քաղաքական ենթատեքստերը ամենաանկանխատեսելին են դարձում: Սակայն, ակնհայտ է, որ Երեւանի ընտրված քաղաքապետը այլեւս երկրի առանցքային քաղաքական պատասխանատու պաշտոններից մեկն է լինելու եւ պատահականություններ ենթատեքստերում լինել չեն կարող:

Ըստ ամենայնի, այս ընտրություններով գործող իշխանությունները երկու հավանական ելքերով հնարավորություն ունեն կամ լեգիտիմացնելու իրենց ռեժիմը եւ երկրի ղեկավարման պատասխանատվությունը կիսելու ընդդիմության հետ, կամ ամեն գնով կառչելու երկրի ղեկավարման առանցքային պաշտոններից մեկը եւս սեփական հսկողության տիրույթում պահելու հնարավորությունից: Մասնակցության հայտ ներկայացրած մյուս կուսակցությունների հանդեպ արդար լինելու համար արժի նշել, որ պետք չէ բացառել որեւէ այլ ելք այս ընտրությունների համար: Համենայն դեպս գոնե հիմա այդքան էլ պարզ չէ ինչու է կոալիցիան իրարից ձայներ խլում եւ ինչ պայմանավորվածություններ կան հակադիր եւ միեւնույն հարթություններում: Եթե կոալիցիոն կուսակցությունների մասնակցությունը “արդարության” իմիտացիայի համար է, ուրեմն ՀՀԿ-ն սեփական գործելաոճի չափազանց ռիսկային ուղի է ընտրել: Read the rest of this entry »